ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ադրբեջանում «Արծվաշենի հարցը» լուծվելու է հանրաքվեով

Ադրբեջանում «Արծվաշենի հարցը» լուծվելու է հանրաքվեով
28.09.2025 | 12:26

Հայաստանում շատերը չգիտեն (միգուցե` հատուկ չեն խոսում), որ Ադրբեջանում ևս սահմանադրական փոփոխությունների հանրաքվե են նախապատրաստում:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում «սահմանադրական փոփոխությունների» թիրախում են այդ պետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ մասը: Այդ հոդվածներն արգելում են Ադրբեջանի «սահմանների փոփոխություն»` տարածքների փոխանակում իրականացնել:

Ադրբեջանի Սահմանադրության այդ հոդվածների հնարավոր փոփոխությունը պայմանավորված է բացառապես անկլավների գոյությամբ: Խնդիրն առաջացել է «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրման ժամանակ: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ճանաչել միմյանց սահմանները, հիմք ընդունելով Ալմա-Աթայի Հռչակագիրը: Եվ, եթե այդպես է, ապա Ադրբեջանը ստիպված պետք է Հայաստանին վերադարձնի Արծվաշենը: Գիտակցելով դա, Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի «ժողովուրդը» դեմ քվեարկի Սահմանադրության հոդվածների փոփոխությանը և խնդիրը կմտնի փակուղի:

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում Ալմա-Աթայի Հռչակագիրը գրեթե սրբադասված է: Տպավորություն է, որ, ի տարբերություն Սահմանադրության, Ալմա-Աթայի Հռչակագիրը մեր երկրում բարձրագույն իրավաբանական ուժ ունի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարում՝ մերօրյա Արծվաշենը:

Դիտվել է՝ 8138

Մեկնաբանություններ