ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               

Թե բա՝ կլյաուզա

Թե բա՝ կլյաուզա
16.11.2025 | 12:24

Պատկերացրեք իրավիճակ, երբ X երկրի դեսպանն իր երկրի ԱԳՆ-ին զեկուցագիր է ուղարկում՝ ներկայացնելով Y երկրի պառլամենտի նախագահին ու նրա անձնական հատկանիշները:

Այդ զեկուցագրում դեսպանը գրում է՝ հայտնի է, որ նրա եղբոր կնոջը կանանց գաղութ են ուղարկել, և նա ձայն չի հանել:

Հայտնի է, որ նա տարբեր չափերի ռեզինից ապրանքների մեծ սիրահար է և պարբերաբար դրանք պատվիրում է արտասահմանից:

Հայտնի է, որ նա տարիներ շարունակ կավատի ծառայություններ է մատուցել մի հայտնի օլիգարխի: Հայտնի է, որ նրա մայրը ցուցարարներին 3 մատի կոմբինացիա է ցուցադրել պատշգամբից:

Հայտնի է, որ հորը թաղելուց հետո հոր ընկերների նվիրած գերեզմանի տարածքի կեսը ծախել է:

Պատկերացրեցի՞ք:

Հիմա պատկերացրեք, թե ինչ են մտածում X երկրի ԱԳՆ-ում Y երկրի պառլամենտի նախագահի խարակտերիստիկայի մասին դեսպանի զեկուցագիրը կարդացողները:

Երևի մտածում են՝ ցնդվել են Y երկրի բնակիչները, որ իրենց պառլամենտի նախագահ են դարձրել մի ղ-պի տղու։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ