ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Տոտալ անտերություն

Տոտալ անտերություն
24.11.2025 | 15:06

Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Երևան-Դոհա թռիչք իրականացնող օդանավից ինձ ուղարկել են նման տեսապատկեր։ Կարմիր կետերը բաց կրակ են Գեղարքունիքի, ըստ տեսանկարահանողի, հավանական է Ճամբարակի հտվածում։

Ո՞վ է, ի վերջո, հրկիզումների պատասխանատուն. խոտհարքները հրկիզողնե՞րը, թե՞ թշնամին։

Ո՞ւր են բնության հանդեպ հանցագործությունը թույլ տվող պատասխանատու կառույցները՝ ՇՄՆ, Էկո-պարեկային ծառայություն, Բնության և ընդերքի պահպանման տեսուչներ։

Երկրորդ շաբաթն է հրդեհները շարունակվում են հատկապես սահմանային գոտիներում, իսկ պաշտոնապես միայն երեկ հաստատեղին փաստը, երբ մամուլի ներկայացուցիչներն ահազանգեցին այս մասին՝ ականատեսների նկարահանած տեսանյութերի հիման վրա։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ