ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ես իմ կյանքում տեսա այն, ինչ անգամ գրքերում գրված չէ

Ես իմ կյանքում տեսա այն, ինչ անգամ գրքերում գրված չէ
23.12.2025 | 12:40

Ես տեսա կյանք ու մահ, խաղաղություն և պատերազմ, սեր և ատելություն, բանտ և անարդարություն և ես մասն եմ մի պատմության, իմ պատմության, հայոց պատմության ու մի պայքարի, որտեղ իմ թշնամիները գերազանցում են ինձ, ուժով և հնարավորություններով, բայց ես կարող եմ գլուխս բարձր ասել, որ ծնկի չեմ եկել նրանցից ոչ մեկի առաջ։

Կար մի ժամանակ, երբ հավատը լույսի պես հույս էր տալիս իմ ժողովրդին, երբ սերը ջախջախում էր ատելությանը, իսկ արժանապատվությունը սուր ու վահան էր ամեն մի հայի համար։

Կար մի ժամանակ, երբ մենք միասին էինք, իսկ մեր թշնամիները պառակտված էին։

Կար մի ժամանակ, երբ մենք չունեինք ոչինչ, բայց ունեինք ամեն ինչ, որովհետև ունեինք հաղթանակ։

Կար մի ժամանակ, երբ մենք կորցրեցինք անգին հերոսների և մեր մանկությունը, բայց ազատագրեցինք Արցախը, ձեռք բերեցինք անկախություն և ոչ ցուրտը, ոչ էլ սովը մեզ ծնկի չբերեցին։

Կար ժամանակ, որ մենք բացի մեր հպարտությունից ոչինչ չունեինք և ապրում էինք կյանքով լի, հավատալով, որ կգա այն օրը, երբ մենք նորանոր հաղթանակների հեղինակ կդառնանք։

Կար ժամանակ, երբ հայը հային գտնում էր աշխարհի մյուս անկյունում և ուրախանում էր, որովհետև կար ժամանակ, երբ արյունը դեռ ջուր չէր դարձել։

Կար ժամանակ...

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3030

Մեկնաբանություններ