ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

ԱՄՆ-ի ամենաթանկ պատերազմը. ո՞վ կհաղթի՝ հրթիռնե՞րը, թե՞ նավթի գինը

ԱՄՆ-ի ամենաթանկ պատերազմը. ո՞վ կհաղթի՝ հրթիռնե՞րը, թե՞ նավթի գինը
09.03.2026 | 11:47

Իրանն արդեն խափանել է ԱՄՆ-ի արագ հաղթանակի ծրագիրը

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը երկար պատմություն ունեցող հակամարտության շարունակությունն է։ Առճակատման մեջ են Իրանը մի կողմից և ԱՄՆ-ը տարածաշրջանում իր հիմնական արբանյակ Իսրայելի ու մի շարք արևմտյան արբանյակների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ մյուս կողմից։ Այս պատերազմը աշխարհաքաղաքական դիմակայության մեծ փորձություն է, որի արդյունքներն ազդեցություն կունենան գլոբալ ուժային հավասարակշռության վրա։

Իրանն արդեն հաղթել է ի սկզբանե անհավասար այս պատերազմում՝ խափանելով ԱՄՆ-ի արագ հաղթանակի ծրագիրը։ 47 տարի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ծանր տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Իրանը ստիպված է նավթի վաճառքի եկամուտները հաճախ ստանալ ոչ ավանդական մեխանիզմներով՝ երբեմն ոսկու, երբեմն ապրանքային փոխանակման կամ այլ ֆինանսական բարդ և ծախսատար սխեմաների միջոցով։

Այս պայմաններում անգամ Իրանը կարողացել է պահպանել իր պետական համակարգը, զարգացնել ռազմական ներուժը և այսօր արդեն իններորդ օրն է, ինչ դիմակայում է աշխարհի ռազմական և հետախուզական հզորագույն համակարգերից մի քանիսին։

Պատերազմի սկզբում ԱՄՆ-ն իր համար սահմանել էր առավելագույն ռազմավարական նշաձող։ Համաշխարհային նոր ուժային համակարգում Վաշինգտոնը ձգտում է վերահսկել աշխարհի գլխավոր ռազմավարական ճանապարհներն ու նեղուցները։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային ուղիներից է։

Այս պատերազմի հիմնական նպատակներից մեկը Իրանի քաղաքական և ռազմական կապիտուլյացիան ապահովելն է, քանի որ Թեհրանը չի ընդունում Վաշինգտոնի քաղաքական պահանջները։

Եվ Իրանը մինչ այս պահը չի ընկրկում, իսկ ռազմական գործողությունների ինտենսիվությունը նկատելիորեն նվազում է։ Եթե պատերազմի առաջին 72 ժամում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիվը հասել էր մոտ 2500 թիրախի, ապա այժմ այն նվազել է՝ հասնելով օրական առավելագույնը մոտ 250 թիրախի։

Կարելի է ասել՝ պատերազմի առաջին «շոկային փուլն» անցել է, և կողմերը մտնում են ավելի երկարատև դիմակայության փուլ։

Այս իրավիճակում ԱՄՆ-ի առջև փաստացի երկու ճանապարհ կա։

Առաջինը՝ հայտարարել հաղթանակ՝ առանց շոշափելի ռազմավարական արդյունքի և նվազեցնել ռազմական ակտիվությունը, ինչպես 2025 թվականին Իրանի վրա հարձակման ժամանակ։

Երկրորդը՝ շարունակել պատերազմը՝ ընդունելով նոր ռազմական և տնտեսական կորուստների ռիսկը։

Մինչ այս պահը միայն ռազմական տեխնիկայի և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա ծախսվել է ավելի քան 7 միլիարդ դոլար։ Սակայն դրան գումարվում են նաև ռազմական տեխնիկայի և ենթակառուցվածքների զգալի կորուստները։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ վնասված կամ ոչնչացված տեխնիկայի թվում նշվում են՝

• Քաթարում տեղակայված AN/FPS-132 նախազգուշացնող ռադար՝ մոտ 1.1 միլիարդ դոլար արժեքով (https://t.me/milinfolive/167625),

• ԱՄԷ-ում THAAD համակարգից AN/TPY-2 ռադար՝ շուրջ 500 միլիոն դոլար արժեքով (https://t.me/milinfolive/167637),

• Քուվեյթում 12 միավոր F-15E Strike Eagle կործանիչներ՝ ընդհանուր մոտ 1.128 միլիարդ դոլար արժեքով (https://t.me/milinfolive/167413),

• Մեկ F/A-18 Hornet կործանիչ՝ մոտ 67 միլիոն դոլար արժեքով,

• Իրաքում և Քուվեյթում AN/GSC-52B արբանյակային կապի տերմինալներ՝ մոտ 30 միլիոն դոլար արժեքով,

• Բահրեյնում նույն համակարգից ևս մեկ տերմինալ՝ մոտ 20 միլիոն դոլար արժեքով (https://t.me/milinfolive/167082),

• Հորդանանում THAAD համակարգից AN/TPY-2 ռադար՝ մոտ 500 միլիոն դոլար արժեքով (https://t.me/milinfolive/167953),

• Իրանի օդային տարածքում խոցված 31 MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր՝ մոտ 930 միլիոն դոլար ընդհանուր արժեքով (https://t.me/milinfolive/167970

Սակայն սա միայն տեխնիկական կորուստների հրապարակված հատվածն է։

Չհաշվարկված են մնում մի շարք այլ վնասներ՝

• USS Abraham Lincoln ավիակրի վնասների իրական չափը դեռ հայտնի չէ,

• հաշվարկված չեն Իրանի կողմից խոցված չորս ամերիկյան ռազմանավերի և մեկ լիցքավորող նավի վնասները,

• պարզ չէ նաև Կիպրոսում գտնվող ամերիկա-բրիտանական ռազմաբազայի վնասների չափը։

Վնասների ամբողջական պատկերը դեռևս անհայտ է նաև Պարսից ծոցի երկրների ենթակառուցվածքների մասով։

Տասնամյակներ շարունակ՝ ավելի քան 50 տարի ԱՄՆ-ը տարածաշրջանում ստեղծել էր ռազմական հսկայական ենթակառուցվածքներ՝ իր էներգետիկ և ռազմավարական գերիշխանությունն ապահովելու նպատակով։

Այս համակարգի առանցքային կենտրոններից մեկը Բահրեյնի ռազմաբազան էր, որտեղից համակարգվում էին տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական գործողությունները։ Տարբեր գնահատականներով՝ 1995 թվականից ի վեր այդ բազայի վրա ծախսվել է մոտ 75-100 միլիարդ դոլար։ Ռազմաբազան արդեն լուրջ վնասներ է կրել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։

Խոշոր վնասներ են նշվում նաև այլ ռազմաբազաներում։

Al Udeid Air Base ավիաբազային հասցված վնասը գնահատվում է ավելի քան 8 միլիարդ դոլար։

Sheikh Ali Al Salem Air Base բազան ևս կրել է ավելի քան 8 միլիարդ դոլարի վնաս։

Ավերիչ վնասների մասին տեղեկություններ են հրապարակվում նաև Al Dhafra Air Base բազայի ենթակառուցվածքների մասով։

Բացի պետական ռազմական համակարգերից, հաշվարկված չեն նաև մասնավոր ընկերությունների կորուստները՝ ներառյալ Amazon-ի, Microsoft-ի, նավթային և այլ կորպորացիաների ենթակառուցվածքային վնասները։

Միաժամանակ ֆինանսական շուկաներում նույնպես նկատվում են լուրջ տատանումներ։ Տարբեր գնահատականներով՝ ամերիկյան բորսաներում օրական անկումները հասնում են հարյուրավոր միլիարդների, երբեմն մոտենալով նույնիսկ մեկ տրիլիոն դոլարի։

Այս ամբողջ պատկերը դիտարկելիս պարզ է դառնում, որ Իրանը փաստացի կարողացել է խափանել ԱՄՆ-ի արագ հաղթանակի ռազմավարությունը։

Եթե Իրանը կարողանա շարունակել դիմակայությունը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա պատերազմի տնտեսական բեռը կարող է լրջորեն ազդել հենց ԱՄՆ-ի վրա։

Ի վերջո, այս պատերազմում հիմնական հարցը միայն ռազմական գործողությունների ինտենսիվությունը չէ՝ թե ով որքան է ռմբակոծում կամ հրթիռակոծում։ Կարևորն այն է, թե ով երկարաժամկետ կդիմանա 100-150 դոլար արժողությամբ նավթի ճնշումներին։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ