Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

Բացառիկ գտածոներ Հայոց ցեղասպանության թեմայով

Բացառիկ գտածոներ Հայոց ցեղասպանության թեմայով
25.04.2026 | 13:11

Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում իրականացված հավաքչական աշխատանքների ընթացքում բացառիկ մի քանի ցուցանմուշներ հայտնաբերվեցին, որոնք առնչվում են համիդյան կոտորածներին: Եվրոպական աճուրդներից հաջողվեց ձեռք բերել 1910 թվականին հոլանդերենով լույս տեսած «Հակոբ. դրվագ հայ քրիստոնյաների տառապանքների օրերից» վերնագրով հազվագյուտ գիրքը, որտեղ նկարագրվում են 1890-ականների կոտորածների դրվագները: Ենթադրվում է, որ այս գրքի հեղինակը Մարգարետ ֆոն Օրցենն է:

Հաջորդ ձեռքբերումը Շվեյցարիայում և Գերմանիայում հայանպաստ առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից 1898 թվականին թողարկած պարբերականներն էին, որոնց բնօրինակներն առաջին անգամ էին հայտնվել մեկ այլ աճուրդում:

Ամենամեծ անակնկալը սպասվում էր Ազգային գրադարանի լուսանկարչական հավաքածուն ուսումնասիրելու ընթացքում: Այստեղ հայտնաբերվեցին 1897 թվականին բուլղարահայ լուսանկարիչ Խաջոլյան եղբայրների կողմից արված հազվագյուտ վեց լուսանկարները, որոնցից ընդամենը մեկն էր տպագրվել եվրոպական մամուլում: Այդ լուսանկարները ներկայացնում են համիդյան կոտորածներից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականներին:

Ձեռք բերված հազվագյուտ գիրքը և թերթերը կփոխանցվեն Հայոց ցեղասպանության թանգարանին՝ համալրելով վերջին ութ տարիների ընթացքում իմ կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում տարբեր աղբյուրներից ձեռք բերված և թանգարանին փոխանցված հարյուրավոր միավորներից բաղկացած թանգարանային արժեքների հավաքածուն:

Մինչ այդ ես սպասում եմ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին հասցեագրված իմ նամակի պատասխանին, որում վերջինիս հորդորել եմ կազմել հանձնաժողով՝ ՀՑԹԻ-ում ընդունման-հանձման գործընթաց սկսելու, հավաքածուի անվտանգության պայմանները, այնտեղ գտնվող բացառիկ միավորների առկայությունը վերստուգելու համար:

Անցել է մեկ ամիս, իմ գրությունը մնացել է անպատասխան: Խախտելով գործող կարգը, թանգարանի տնօրինությունը չի ցանկանում ստացականներ տրամադրել տարեսկզբին նվիրատվության կարգով ՀՑԹԻ-ին փոխանցված միավորների դիմաց:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ