Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ընդդիմության կողմից հանրաքվեի գնալը, ինչ ձևով ու ժապավենով էլ այն փաթեթավորես, իշխանության հետ պայմանավորվածություն է լինելու

Ընդդիմության կողմից հանրաքվեի գնալը, ինչ ձևով ու ժապավենով էլ այն փաթեթավորես, իշխանության հետ պայմանավորվածություն է լինելու
22.11.2026 | 14:30

Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, սա փաթեթավորելով որպես ժողովրդի կամքի արտացոլման անհրաժեշտություն, դա քաղաքական ինքնասպանություն կլինի` նեղ իմաստով, լայն իմաստով` ընդդիմությունն այլևս փաստի ուժով ոչնչով չի տարբերվի իշխանությունից, քանի որ հունիսի ընտրություններին ժողովուրդն իր կամքը արդեն իսկ շատ հստակ արտահայտել է` նվազեցնելով վերջինիս քաղաքական հնարավորությունները Ազգային ժողովում: Բացի այդ, ֆիքսված ու անգամ վերպետական մարմինների կողմից արձանագրված է, որ «Բարգավաճ Հայաստանից» մանդատները գողացել են, պարզ ասած, մի 60 հազար քաղաքացու ձայն ոչ իրավաչափորեն չեղարկել են` փոխելով քաղաքական ուժերի բալանսը Ազգային ժողովում։

Նման պայմաններում, երբ ժողովուրդն իր կամքը շատ ուղիղ արտահայտել է, և առկա է քվեներ ոչ թե ուղղակի փոշիացնելու, այլ հստակ չեղարկելու արձանագրված դեպք, ընդդիմության կողմից հանրաքվեի գնալը, ինչ ձևով ու ժապավենով էլ այն փաթեթավորես, իշխանության հետ պայմանավորվածություն է լինելու, որի ելքը բոլորս էլ գիտենք, քանի որ որևէ երաշխիք չկա առ այն, որ այս անգամ էլ մի 100 հազար քաղաքացու քվե չեն չեղարկի, մինչդեռ հանրաքվեի դեպքում անգամ մեկ քվեն իսկ որոշիչ է։

Նման արկածախնդրության փոխարեն ընդդիմությունը ճիշտ կանի խոսել առկա օրակարգային խնդիրներից` գնաճ, Երևանի գերծանրաբեռնում, գործազրկություն, թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառություն, սոցիալական առաջնային խնդիրներ, կառուցապատողների կողմից մարդկանց իրավունքների մասսայական խախտումներ և ակնհայտ մոլորեցնող գովազդներ, վարկային գերծանրաբեռնում, համայնքների անհամաչափ զարգացում, կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցների հնարավոր օգտագործման հիմքերի վերանայում և այլն, այլ ոչ թե քննարկի Սահմանադրության հանրաքվե ու այլ իշխանական օրակարգեր, իսկ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուներին տրված հարցերը հիմնականում վերաբերեն «Յանդեքս» համակարգին։

Հակառակ դեպքում, հիմնականում հարգելի ընդդիմադիրներ, հայտնվել են պրոիշխանական քաղաքական ֆիգուրներ, ովքեր այս հարցերով արդեն իսկ սկսել են զբաղվել, ու վաղը չզարմանաք ու նեղանաք, եթե հայտնվեք քաղաքական լուսանցքում՝ լավագույն դեպքում։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ