«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Խորհրդանիշների զիջումից մինչև վասալացում

Խորհրդանիշների զիջումից մինչև վասալացում
27.10.2026 | 12:46

Շատերը հարցնում են, թե մեզ ի՞նչ կտա Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը կամ Թուրքիայի քմահաճույքով Արարատից՝ որպես ազգային սիմվոլի ու ինքնության խորհրդանիշի, հրաժարվելը չբավարարելը. չէ՞ որ դրանք, միևնույն է, ֆիզիկապես մերը չեն։
Նման հարց, իհարկե, կարող է ծագել միայն այն մարդկանց գլխում, ովքեր չգիտեն, թե ինչ են միջազգային հարաբերությունները, ինչպես են պետությունները ստեղծում ուժ պրոյեկտելու ցատկահարթակներ և ինչպես են դրանք կենսագործում։
Ադրբեջանի կամ Թուրքիայի կյանքում նյութական իմաստով ոչինչ չի փոխվի՝ թե՛ նրանց պահանջները բավարարելու, թե՛ չբավարարելու դեպքում։ Նույնը, թերևս, կարելի է ասել նաև Հայաստանի մասին։
Բայց եթե խնդրին նայենք ոչ թե մատերիալիստական (նյութապաշտական), այլ ֆունկցիոնալ և կոնստրուկտիվիստական մոտեցմամբ, պատկերն արմատապես փոխվում է։ Ինքնությունն է ձևավորում հարատևման կամքը, դրա ձևն ու կենսագործման իմաստը։
Երրորդ երկրին սեփական կամքը պարտադրելը՝ նույնիսկ ամենաանիմաստ թվացող հարցերում, ստեղծում է նարատիվային ուժ պրոյեկտելու դաշտ և նոր հնարավորություններ։ Նարատիվային ուժի կիրառման նպատակը կոշտ կամ փափուկ ուժ պրոյեկտելու համար հիմքեր նախապատրաստելն է։ Կոշտ ուժն իր հերթին դրսևորվում է ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ, տնտեսական ու ենթակառուցվածքային շրջափակումների կամ շանտաժի միջոցով։
Հետևաբար, երկարաժամկետ հեռանկարում ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում, որը վերաբերում է պետության ինստիտուցիոնալ հիմքերին, հղի է վասալացման և կախյալության բարձր ռիսկերով։
Պետության ինստիտուցիոնալ հիմքերին վերաբերող զիջումները պարզապես զիջում չեն. դրանք պետության խորքային ճգնաժամի մեկնարկն են և ինքնիշխանության սահմանափակման կամավոր հավաստագիրը։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ