«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չկա նիկոլի տուրքը, բայց կա նիկոլի կիրքը

Չկա նիկոլի տուրքը, բայց կա նիկոլի կիրքը
22.06.2026 | 11:39

«Ստալինը Հայ Ֆոլկլորում» գիրքը մի քառասուն տարի առաջ պատահաբար գտել էի իմ հայրական տան նկուղից։ Շատ բարձր որակի, գունավոր նկարներով, թանկարժեք գիրք էր։

Մեր «տաղանդավոր» գյուղացիները և բանվորները ստեղծագործություններ էին ձոնել «Ժողովուրդների Հայր» ընկ․ Ստալինին և որ պարզ լինի թե ինչ գեղարվեստական արժեք էր ներկայացնում գիրքը, նշեմ մեկ ստեղծագործություն.

Անունս Կարապետ Լենինականցի,

Ընտանիքիս անդամները տասնչորս հոգի,

Քեզ համար ապրող հնգեր Ըստալին։

Մեկ այլ գործ, որը նվիրված էր հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությանը, դարձել էր երգ և երբ Վաղարշակ Սահակյանի խումբը այս երգը երգում էր, դահլիճը կանգնած էր մնում մինչև երգի ավարտը։

Մոսկվա թռչող անուշ կռունկներ,

Ընկեր Ստալինին շատ բարև տարեք։

Բարև տարեք, բարև արեք,

Ընկեր Ստալինին շատ բարև արեք։

Էն որ մեզ փրկեց նիկոլի տուրքից,

Դաշնակ֊մուսաֆաթ ջարդարար զորքից,

Ախպերացրեց հայ ու ադրբեջանցի,

Ընկեր Ստալինին շատ բարև տարեք։

Շատ ժամանակ չի անցել և մեր ժողովուրդը նորից է կանգնել ախպերացման սպառնալիքի առաջ։ Դերակատարներն էլ կարծես թե չեն փոխվել։

Հայն ու ադրբեջանցին կան, դաշնակը կա, մուսաֆաթը նույնպես։

Չկա նիկոլի տուրքը, բայց կա նիկոլի կիրքը, որից ոչ «հնգեր Ըստալինը» գլուխ կհաներ, ոչ «ընգեր Թրամփը, ոչ էլ «հնգեր» Պուտինը։

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ