Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել ու ընկել էր հորանը, ինչը պատճառ էր դարձել երկու մարդու մահվան, իսկ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանն ու 60-ամյա Գևորգ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին ,Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են 1960 թվականին ծնված Հուսիկ Օհանյանը և 50-ին մոտ, անձը չպարզված մի տղամարդ: