ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Վախճանվել է Գալինա Վիշնևսկայան

Վախճանվել է Գալինա Վիշնևսկայան
12.12.2012 | 12:51

86 տարեկանում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գալինա Վիշնևսկայան: Երգչուհու մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում: Նա բեմում էր անցյալ դարի 40-ական թվականներից: 1953 թվականից Գալինա Վիշնևսկայան Մեծ թատրոնի կանացի դերերի լավագույն մենակատարներից էր: 1974 թվականից նա ամուսնու` աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ տարագրվել է ԱՄՆ` խորհրդային իշխանության պահանջով, երբ իրենց ամառանոցում ապաստան են տվել հակախորհրդային համարվող գրող Ալեքսանդր Սոլժենիցինին: 1992 թվականին ամուսինները վերադարձան Ռուսաստան: 2002 թվականից Գալինա Վիշնևսկայան ղեկավարում էր օպերային երգեցողության կենտրոնը: Դեկտեմբերի 17-ին կենտրոնի տասնամյակը պետք է նշվեր Վիեննայի տաճարում համերգով:

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ