ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵՄ երկրներից հարյուր հազարավոր խաղաղապահներ ուղարկել ՈՒկրաինա պատերազմի ավարտից հետո՝ կանխելու համար ռուսական նոր հարձակումը։ Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Փարիզում Մակրոնի և Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, ընդգծել էր, որ ամերիկյան բանակը չի մասնակցի խաղաղապահ առաքելությանը, Ոկրաինայի պաշտպանության և աջակցության գլխավոր դերը պետք է ստանձնի Եվրոպան։               
 

Լռության գույնը

Լռության գույնը
11.12.2018 | 00:09

Բնությունը շռայլ էր եղել քո հանդեպ՝ ներդաշնակորեն շաղախելով մարմնավոր անցողիկն ու մնայուն հոգեղենը, ասպետ տղամարդուն և մարդ արվեստագետին: Բնությունը՝ նախանձելիորեն շռայլ, դու՝ շռայլորեն անփույթ քեզ տրված բացառիկ շնորհի հանդեպ: Ողջ կյանքդ բաշխում-նվիրումի անափսոս ընթացք էր, նույնքան ինքնաբուխ ու բնական, որքան կտավներիդ ծնունդը: Ի՜նչ ազնվական «թեթևությամբ» էիր բաժանվում նրանցից, հոգեպես գոհանալով, որ սիրելի մարդկանց օջախներում են բերկրալից խնդություն դառնալու անգին «զավակներդ»:


Քո հոգու գույներն այսօր մեզ հետ են, գեղանկարիչ Նիկոլայ Մանուկյան:
Վաղն էլ են մեզ հետ լինելու, մեր ՆԻԿՕ:
Լինելու են միշտ՝ ոգեղենությամբ լցնելով այն մեծ լռությունը, որ գոյացավ քո երկրային բացակայությունից հետո: Հիշողությամբ գունավորելով գալիք օրերն այն, որոնց մեջ մշտապես ներկա ես լինելու քո երկնային հեռվից:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 84854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ