Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Այո, այ­սօր տե­րը ես եմ` հաղ­թա­նա­կած հա­յը, ու չեմ ու­զում, որ վա­ղը թշ­նա­մին տեր դառ­նա

Այո, այ­սօր տե­րը ես եմ` հաղ­թա­նա­կած հա­յը,  ու չեմ ու­զում, որ վա­ղը թշ­նա­մին տեր դառ­նա
04.09.2020 | 01:00

Խմ­բագ­րու­թյունն ար­ձա­կուր­դում էր, երբ հրա­պա­րակ­վե­ցին «Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի նոր չա­փո­րո­շիչ­նե­րը, ո­րոնք հե­ղի­նա­կել էին ԱԺ եր­կու ան­հայտ պատ­գա­մա­վոր­ներ ու մի ա­վե­լի ան­հայտ պատ­մա­բան: Մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ: Ա­կա­դե­միա­կան շր­ջա­նակ­ներն իս­կույն գտան թուր­քե­րի ու Սո­րո­սի հետ­քը, իսկ ես ստիպ­ված ե­ղա ֆեյս­բու­քյան իմ է­ջում ա­մեն օր փաս­տեր հրա­պա­րա­կել ցե­ղաս­պան թուր­քե­րի գա­զա­նու­թյուն­նե­րի մա­սին:


Պարզ էր մեկ բան՝ թուր­քե­րի հետ հաշ­տեց­ման մե­ռե­լա­ծին գա­ղա­փա­րի ջա­տա­գով­նե­րի, դոստ­լուկ քա­րո­զող­նե­րի հե­ռագ­նա նպա­տակն ուղ­ղա­կիո­րեն առ­նչ­վում էր Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի հետ: Այն ու­ղեգ­ծի հետ, որ ա­վե­լի վաղ հռ­չա­կել էր հայտ­նի տի­կի­նը՝ փամ­փուշտ­նե­րը ձու­լենք-զար­դեր պատ­րաս­տենք, Ար­ցա­խում միա­սին չայ խմենք ու մու­ղամ լսենք:
Այդ ա­մենն ինձ հի­շեց­նում էր 1918 թ. Բա­քուն: Մարտ ամ­սին լար­ված ի­րա­վի­ճակ էր տի­րում: Մի կող­մից բոլշևիկ­նե­րը, մյուս կող­մից մու­սա­վա­թա­կան­նե­րը սպառ­նում էին քա­ղա­քը վե­րա­ծել մարդ­կա­յին սպան­դա­նո­ցի: Այդ հա­կա­մար­տու­թյան հան­դեպ չե­զոք դիրք էր գրա­վել Հա­յոց ազ­գա­յին խոր­հուր­դը: Ձգ­տե­լով կան­խել ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը, ո­րոշ­վեց հա­յից, ռու­սից ու թա­թա­րից ¥ադր­բե­ջան­ցի հաս­կա­ցու­թյուն դեռևս գո­յու­թյուն չու­ներ¤ բաղ­կա­ցած մի պատ­գա­մա­վո­րու­թյուն կազ­մել, ո­րը կշր­ջեր քա­ղա­քով ու հաշ­տեց­ման կո­չեր հն­չեց­նե­լով կթու­լաց­ներ լար­վա­ծու­թյու­նը: Ազ­գա­յին խոր­հուր­դը գոր­ծու­ղեց 43-ա­մյա բժիշկ ԼԵ­ՎՈՆ ԱԹԱ­ԲԵ­ԿՅԱ­ՆԻՆ: Ո՞վ էր այս մար­դը:
Ծն­վել էր Ղա­րա­բա­ղի Կու­սա­պատ գյու­ղում, ա­վար­տել էր Շուշ­վա ռեա­լա­կան գիմ­նա­զիան, ա­պա ու­սում­նա­ռու­թյու­նը շա­րու­նա­կել ար­տա­սահ­մա­նում: Սո­ցիա­լա­կան գի­տու­թյուն­ներ էր ու­սա­նել Լայպ­ցի­գի ու Թյու­բին­գե­նի հա­մալ­սա­րան­նե­րում, բժշ­կա­գի­տու­թյուն՝ Բեռ­լի­նի ու Ցյու­րի­խի հա­մալ­սա­րան­նե­րում: Վե­րա­դառ­նա­լով՝ 1903-ից ապ­րուս­տը վաս­տա­կում էր բժշ­կու­թյամբ ու Եվ­րո­պա­յում կր­թու­թյուն ստա­ցած բո­լոր հայ ե­րի­տա­սարդ­նե­րի նման՝ զբաղ­վում հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ: 1918 թ. նա Բաք­վի սո­ցիա­լիստ-հե­ղա­փո­խա­կան­նե­րի ¥է­սէռ­ներ¤ պա­րագ­լուխ­նե­րից էր: Մար­տի 24-ին Ա­թա­բե­կյա­նը, ռուս Դե­նեժ­կի­նը և թա­թար Ա­ղաևը հայ­տն­վում են Բաք­վի թա­թա­րա­կան թա­ղա­մա­սում: Հայ գոր­ծի­չը սպի­տակ դրո­շը ձեռ­քին սկ­սում է հաշ­տա­րար ե­լույթ ու­նե­նալ: Ի պա­տաս­խան հն­չում են կրա­կոց­ներ, և խա­ղա­ղու­թյան բա­նագ­նացն ան­շն­չա­ցած ընկ­նում է…


Լ. Ա­թա­բե­կյա­նը Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էր գրում: Դրան­ցից ա­մե­նա­հայտ­նին ստորև ներ­կա­յաց­վող «Լաց մի ի­նիլ» վեր­նագ­րով, արևե­լյան ո­ճով խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է, ո­րի եր­կու տո­ղը դարձ­րել եմ վեր­նա­գիր:
Ա­յո, այ­սօր տե­րը ես եմ` հաղ­թա­նա­կած հա­յը, ու չեմ ու­զում, որ վա­ղը թշ­նա­մին տեր դառ­նա: Եվ ոչ ոք ինձ չի կա­րող հա­մո­զել, թե այ­սօր­վա ադր­բե­ջան­ցին տար­բեր­վում է 1918-ի թա­թա­րից, ով կրա­կել ու կրա­կե­լու է ցան­կա­ցած հայ բա­նագ­նա­ցի վրա:
Եվ ԱԺ ոչ մի պատ­գա­մա­վոր ինձ չի կա­րող հա­մո­զել, թե այ­սօր­վա թուր­քը տար­բեր­վում է 1915-ի ցե­ղաս­պա­նից, նրա­նից, ով 105 տա­րի ժխ­տում է իր մեղ­քը:


Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ


ԼԱՑ ՄԻ Ի­ՆԻԼ


Շե­նին կլ­խին հան­գիս­տա­րան,
Քու հար ըն­դեղ թա­ղած ա,
Ը­սօր-է­քուց քեզ մհար էլ
Կա­սեն՝ «Ըն­դեղ թա­ղած ա»,
Վեր­ջը էս ա,
Լաց մի ի­նիլ:

Սա­րին սե­ռին մին կյար­մուր թոխպ
Յա­վաշ, յա­վաշ սը­վա­ցավ.
Մար­թի բախ­տը ը­սօր կյար­մուր
Է­քուց տե­սար սը­վա­ցավ:
Բախ­տը թոխպ ա,
Լաց մի ի­նիլ:

Ը­սօր` ջա­հիլ, է­քուց` պա­ռավ...
Էս հինչ յա­ման տը­նազ ա.
Էս աշ­խարհ­քը լուս ցի­րե­կավ
Պեց ըշ­կե­րավ ա­րազ ա:
Լոխ ա­րազ ա,
Լաց մի ի­նիլ:

Ջա­հիլ հարթ­նը սըր­փած թոր ա,
Հու վեր սաղ ա ընդ­րանն ա.
Թա կաս, ը­սօր տե­րը տու վըս,
Է­քուծ տե­րը դուշ­մանն ա:
Սե­րը սոտ ա,
Լաց մի ի­նիլ:

Հըն­գեր տղան - մին ծա­ղիկ ա,
Ա­յազ ը­րավ - չու­րա­ցավ.
Ը­սօր խաթ­րիտ ա­րուն կա­նե,
Է­քուց, տե­սար, մո­ռա­ցավ:
Ճա­րըտ տու վըս,
Լաց մի ի­նիլ:

Լա­փու տվող կե­տին ճը­րան,
Քար չի կար վեր չը­մա­շի,
Սեր­տը քար չի, ըր­տու­սուն­քան
Ը­սօր-է­քուց կը մա­շի:
Դար­դոտ ախ­պեր
Լաց մի ի­նիլ:

Ը­րիք­նա­կը եր­գին­քա­վը
ՈՒ­րան հե­տի շոռ ա տամ,
Թա ապ­րո­ղին, թա մեռ­նո­ղին
ՈՒ­րան լու­սան փայ ա տամ:
Մին հա­շիվ ա,
Լաց մի ի­նիլ:

Կա­նանչ խու­թին հան­գիս­տա­րան,
Քու մար ըն­դեղ թա­ղած ա,
Ը­սօր-է­քուց քեզ մհար էլ
Կա­սեն՝ «Ըն­դեղ թա­ղած ա»,
Ա­զիզ ախ­պեր,
Լաց մի ի­նիլ:


Ռոս­տով, 1911 թ.

Դիտվել է՝ 44012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ