ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

«Ինչ­պես Հի­սու­սը, այդ­պես էլ Նա­րե­կա­ցին Աստ­ծուց նե­րո­ղու­թ­յուն է խնդ­րում բո­լո­րիս մեղ­քե­րի հա­մար»

«Ինչ­պես Հի­սու­սը, այդ­պես էլ Նա­րե­կա­ցին Աստ­ծուց նե­րո­ղու­թ­յուն է խնդ­րում բո­լո­րիս մեղ­քե­րի հա­մար»
02.10.2020 | 00:09

«Ի­րա­տե­սի» հյու­րը դե­րա­սան, բե­մադ­րիչ ԴԱ­ՎԻԹ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ է:


-Պա­րոն Հա­կո­բյան, Հա­յաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ ներ­քաշ­վել է պա­տե­րազ­մա­կան ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փուլ և կա­տա­ղի մար­տեր է մղում տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ չհան­դարտ­վող թշ­նա­մու դեմ: ՈՒ­նենք զո­հեր, ցա­վա­լի կո­րուստ­ներ: Ի՞նչ կա­սեք այս ա­ռի­թով: Կար­ծես «Կյանք ու կռիվ» ֆիլ­մում Ձեր մարմ­նա­վո­րած հե­րո­սի նման մարդ­կանց ժա­մա­նակն է կր­կին Հա­յաս­տա­նում:
-Ցա­վա­լիո­րեն մենք նո­րից ստիպ­ված ենք մի նոր Սար­դա­րա­պատ ապ­րելու, ցա­վա­լիո­րեն նո­րից կանգ­նած ենք օր­հա­սա­կան ճա­կա­տա­մար­տի ա­ռաջ: Ցա­վա­լիո­րեն նո­րից ստիպ­ված ենք մո­ռա­նալու մեր բո­լոր անձ­նա­կան խն­դիր­նե­րը: ՈՒ­զում եմ՝ բո­լորս միա­սին լի­նենք, հա­մախ­մբ­վենք, հաս­կա­նանք, որ սա հեր­թա­կան կռիվն է մեր ինք­նու­թյան դեմ: Ե­կել է պա­հը, որ մի վեր­ջին հուժ­կու հար­ված հասց­նենք էս ան­հաս­կա­նա­լի երևույ­թին: Մեր կող­մում սերն է, նրանց կող­մում՝ ա­տե­լու­թյու­նը, մեր կող­մում ճշ­մար­տու­թյունն է, նրանց կող­մում՝ կեղ­ծի­քը: Բո­լո­րիս ցա­վը մեկ է, և ես հաս­կա­նում եմ այդ ցա­վը: Բայց մենք ու­րիշ ճա­նա­պարհ չու­նենք: Հպար­տա­նում եմ իմ ազ­գով: Գի­տեմ, որ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու: Մենք հաղ­թե­լու ենք:
-Պա­րոն Հա­կո­բյան, այս կռի­վը մեզ հա­մար միա­կը չէ, ցա­վոք: Սրան նա­խոր­դած կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը պա­կաս վտան­գա­վոր չէր, այս «ճա­կա­տում» ևս մեր զո­հե­րի թի­վը փոքր չէ: Սրան գու­մա­րած՝ նաև մեր կո­րուստ­նե­րը տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին, հո­գե­բա­նա­կան դաշ­տում: Ի­հար­կե, յու­րա­քան­չյուրս իր ո­լոր­տում փոր­ձեց դի­մա­կա­յել ա­ղե­տա­լի հի­վան­դու­թյա­նը: Հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած ինք­նա­մե­կու­սաց­ման շր­ջա­նում Հա­մազ­գա­յին թատ­րո­նը հան­դես ե­կավ «Ա­ռա­կա­նի» նա­խագ­ծով: Որ­քա­նո՞վ այն ար­ձա­գանք գտավ հան­րու­թյան շր­ջա­նում, բա­վա­րար­վա՞ծ եք մարդ­կանց ներ­գավ­վա­ծու­թյամբ, առ­ցանց դի­տում­նե­րի քա­նա­կով:
-Երբ սկս­վե­ցին հա­մա­վա­րա­կը, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված ար­գելք­նե­րը, ցայտ­նո­տա­յին վի­ճա­կում հայ­տն­վե­ցինք: Պար­զա­պես ելք չկար, չէինք հաս­կա­նում՝ ին­չով պի­տի զբաղ­վենք, ոնց պի­տի գոր­ծենք: Հա՛, հաս­կա­ցանք, որ պե­տու­թյու­նը թատ­րոն­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը, որ­պես այդ­պի­սին, պահ­պա­նում էր, ո­րի հա­մար շնոր­հա­կալ ենք: Բայց… Բուն վի­ճա­կը սրա­նից չէր թեթևա­նում: Եր­կար ժա­մա­նակ մտմ­տում էինք, քն­նար­կում­ներ ա­նում փոխ­նա­խա­րա­րի հետ, մեր ղե­կա­վա­րի՝ Նա­րի­նե Գրի­գո­րյա­նի հետ: Մի տե­սակ հա­մա­տեղ ծն­վեց «Ա­ռա­կա­նին» ա­նե­լու՝ կարճ-կարճ պատ­մու­թյուն­ներ ներ­կա­յաց­նե­լու այդ գա­ղա­փա­րը: Մշակ­վեց ձևա­չա­փը, ար­վե­ցին ա­ռա­ջին տե­սան­կա­րա­հա­նում­նե­րը: Սկզ­բում չէինք էլ մտա­ծում, որ դա կա­րող է ինչ-որ ար­ձա­գանք ու­նե­նալ, ո­րով­հետև մենք նման գոր­ծով եր­բեք չէինք զբաղ­վել, հա­մա­ցան­ցա­յին հան­դի­սա­տե­սի հետ աշ­խա­տե­լու փորձ բո­լո­րո­վին չու­նեինք: Բայց ի զար­մանս մեզ՝ ակ­տիվ ար­ձա­գանք­ներ, լուրջ թվով դի­տում­ներ ու­նե­ցանք, ո­րոնք հա­սել են տաս­նյակ հա­զար­նե­րի: Ե­ղան ա­ռա­ջարկ­ներ նաև՝ թե­ման փո­խե­լու, այլ բա­ներ նույն­պես ներ­կա­յաց­նե­լու այդ ձևա­չա­փով: Հե­տո այդ­պես էլ ե­ղավ. ան­ցանք ու­րիշ նա­խագ­ծի: Վար­շամ Գևոր­գյա­նը հե­տաքր­քիր բան ա­ռա­ջար­կեց՝ ա­նել փոքր ֆիլ­մեր՝ ըստ Վա­հան Թո­թո­վեն­ցի «Կյան­քը հին Հռո­մեա­կան ճա­նա­պար­հի վրա» վե­պի: Դա նույն­պես շատ հա­ջող­ված նա­խա­գիծ է, ես դի­տել եմ գե­րա­գույն հա­ճույ­քով, նույն գնա­հա­տա­կա­նը լսել եմ շա­տե­րից: Ես չէի էլ պատ­կե­րաց­նում, թե այս ձևա­չա­փով կա­րե­լի է ու­շագ­րավ բան ստա­նալ: Այն չէր հա­վակ­նում գե­ղար­վես­տա­կան ֆիլմ, կար­ճա­մետ­րաժ ֆիլմ դառ­նա­լու: Պար­զա­պես թա­տե­րա­կա­նաց­ված պատ­մու­թյուն­ներ էին, ո­րոնք նկա­րե­լիս դե­րա­սան­նե­րը հիմ­նա­կա­նում միա­սին չէին աշ­խա­տում: Յու­րա­քան­չյուրն իր կտորն ինքն էր նկա­րում, հե­տո դրանք հա­վաք­վում էին Վար­շամ Գևոր­գյա­նի ստու­դիա­յում ու միաց­վում ի­րար, մոն­տաժ­վում, հա­մադր­վում ե­րաժշ­տու­թյան հետ: Շատ քիչ տե­սա­րան­ներ են ե­ղել, ո­րոն­ցում եր­կու դե­րա­սան միա­սին խա­ղա­ցել են, և մեկ ու­րիշն էլ նկա­րել է նրանց: Պի­տի ա­սեմ, որ մյուս թատ­րոն­ներն էլ բա­վա­կա­նին ակ­տիվ էին: Ես նաև Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րո­նում եմ աշ­խա­տում, որ­տեղ նույն­պես շատ հե­տաքր­քիր բա­ներ են ար­վել այս ըն­թաց­քում՝ վար­պե­տաց դա­սեր, տե­սա­հան­դի­պում­ներ: Ա­նընդ­հատ փոր­ձել ենք պա­հել կա­պը հան­դի­սա­տե­սի հետ, որ­պես­զի հան­դի­սա­տե­սը չմո­ռա­նա, որ մենք կանք, որ թատ­րո­նը կա: Դե, հի­մա էլ ար­դեն թույ­լատր­ված է խա­ղալ դահ­լիճ­նե­րում: Մինչ այս ու­նեինք բա­ցօ­թյա ներ­կա­յա­ցում­ներ խա­ղա­լու թույ­լտ­վու­թյուն, սար­քել էինք ինչ-որ մի­ջա­վայր, բայց չհասց­րինք էլ այն­տեղ խա­ղալ: Սեպ­տեմ­բե­րի 15-ից խա­ղում ենք դահ­լի­ճում:

-Դուք «Նա­րեկ» եք կար­դում, որն ամ­բող­ջու­թյամբ ձայ­նագր­ված է Սոս Սարգ­սյա­նի ըն­թերց­մամբ և լայն լսա­րան ու­նի: Մենք ա­սես բիբ­լիա­կան ա­ղե­տի ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում՝ կո­րո­նա­վի­րուս, կե­նաց ու մա­հու կռիվ սան­ձար­ձակ թշ­նա­մու դեմ: Սր­բա­զան այդ մա­տյանն ըն­թեր­ցե­լիս ի՞նչ են­թի­մաստ եք դնում Ձեր գոր­ծի մեջ:
-Ես միշտ ցան­կա­ցել եմ «Մա­տյան ող­բեր­գու­թյան»-ը ամ­բող­ջու­թյամբ կար­դալ: Շատ ե­րի­տա­սարդ էի, երբ ռա­դիո­յով լսե­ցի Սոս Սարգ­սյա­նի՝ այն ժա­մա­նակ ար­ված ձայ­նագ­րու­թյուն­նե­րից մի քա­նի հատ­ված. դեռ ամ­բող­ջու­թյամբ չէր կար­դա­ցել Նա­րե­կա­ցու «Մա­տյա­նը»: Նա ան­բա­ցատ­րե­լի լավ է կար­դում, ան­բա­ցատ­րե­լի տա­ղան­դա­վոր է կար­դում, ան­բա­ցատ­րե­լի հե­տաքր­քիր է կար­դում, հզոր է­ներ­գիա­յով է կար­դում: Ես ա­նընդ­հատ մտա­ծում էի՝ կկա­րո­ղա­նա՞ ու­րիշ մեկն էլ այս­պես կար­դալ: Կար­ծում եմ՝ կան բա­ներ, ո­րոնք բե­մից կար­դալ չի կա­րե­լի: Օ­րի­նակ՝ ինձ սպա­նեն, սի­րա­յին պոե­զիա բե­մից չեմ կար­դա. դա ան­հե­թե­թու­թյուն է:
-Դա մե­կու­սի կար­դա­լու հա­մար է, ա­յո՞:
-Դա մի հո­գու ա­կան­ջին շշն­ջա­լու բան է: Պոե­զիա է՝ ինքդ քեզ հա­մար կար­դա­լու: Բե­մից կա­րե­լի է կար­դալ է­պի­կա­կան գործ, օ­րի­նակ՝ «Սա­սուն­ցի Դա­վիթ»-ը: Այն­պի­սի բան, ո­րում կան է­պի­կա, պա­թոս, պայ­քա­րի ո­գի: Մա­նա­վանդ այս օ­րե­րի մեր ի­րա­կա­նու­թյու­նը այդ է թե­լադ­րում, մար­դիկ ո­գեշն­չող խոս­քի կա­րիք ու­նեն, պետք է լսեն այդ­պի­սի խոսք: Թե չէ հինգ հա­րյուր հո­գու ա­ռաջ կանգ­նել ու սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն կար­դալ անբ­նա­կան է: Չեմ ա­սում, թե չի կա­րե­լի, ուղ­ղա­կի ինքս կար­ծում եմ, որ ճիշտ չէ. այդ­պես մտա­ծելն իմ ի­րա­վունքն է, և ոչ ոք չի կա­րող ինձ ստի­պել այլ կերպ մտա­ծել: Նույնն է Նա­րե­կա­ցու դեպ­քում: Բե­մից Նա­րե­կա­ցի կար­դա­լը շատ բարդ բան է: Ե­թե նույ­նիսկ փոր­ձում ես կար­դալ, պետք է մե­կու­սա­նաս: Ի՞նչ է Նա­րե­կա­ցու «Մա­տյա­նը», վեր­ջին հաշ­վով: Դա ոտ­քից գլուխ նե­րո­ղու­թյուն է: Նե­րո­ղու­թյուն՝ աշ­խար­հի մեղ­քե­րի հա­մար, բո­լո­րիս մեղ­քե­րի հա­մար: Նա­րե­կա­ցին միջ­նա­դա­րյան մի նոր Հի­սուս է, վեր­ջին հաշ­վով: Ինչ­պես Հի­սու­սը, այդ­պես էլ Նա­րե­կա­ցին Աստ­ծուց նե­րո­ղու­թյուն է խնդ­րում բո­լո­րիս մեղ­քե­րի հա­մար: «Նե­րի՛ր, Հա՛յր, քան­զի չեն հաս­կա­նում, թե ինչ են ա­նում»,- ա­սում է Հի­սու­սը, և նրա ամ­բողջ ա­սե­լի­քը նե­րո­ղու­թյուն է: Նույնն է Նա­րե­կա­ցու հան­ճա­րը, նա նե­րո­ղու­թյուն է խնդ­րում ոչ միայն իր, այլև մար­դու, մարդ էա­կի հա­մար: Ես, ի­հար­կե, ամ­բող­ջա­կան տեքս­տը չեմ կար­դում: Դա հս­կա­յա­կան աշ­խա­տանք է, ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ է են­թադ­րում, ստու­դիա­յի, հա­մա­պա­տաս­խան պայ­ման­նե­րի ա­պա­հո­վում: Բայց տղա­յիս հոր­դո­րով հա­մա­վա­րա­կի օ­րե­րին մի քա­նի հատ­ված կար­դա­ցի՝ նույ­նիսկ չհա­վա­տա­լով, որ դի­տում­ներ կլի­նեն: Հե­տո հա­ճե­լիո­րեն զար­մա­ցա, որ տա­սը հա­զար մարդ լսել էր ըն­թեր­ցում­ներս, կիս­վել, ար­ձա­գան­քել նա­մակ­նե­րով: Զար­մա­նում եմ, ու­րա­խա­նում, որ մարդ­կանց հե­տաք­րք­րում է Նա­րե­կա­ցին:
-Եվ պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին, երբ մենք ազ­գո­վին ա­ղո­թում ենք մեր զին­վո­րա­կան­նե­րի հա­մար, Նա­րե­կա­ցու Ձեր ըն­թեր­ցու­մը նոր ի­մաստ է ձեռք բե­րում, այն դառ­նում է հա­մազ­գա­յին այդ ա­ղոթ­քի մի հն­չյու­նը, որն ան­պայ­ման հաս­նում է Աստ­ծուն և դառ­նում ազ­գա­պահ­պան գոր­ծոն:
-Հեն­րիկ Մա­լյա­նը հան­ճա­րեղ խոսք ու­ներ. «Ե­թե մի հո­գի դահ­լի­ճից հե­ռա­ցել է՝ մի կարևոր բան մեր ա­րա­ծից տա­նե­լով, նշա­նա­կում է, ի­զուր չէ մեր աշ­խա­տան­քը»: Ես նույն­պես այդ մեկ հո­գու հա­մար պի­տի ա­նեմ իմ գոր­ծը, ե­թե նույ­նիսկ մնա­ցած հա­րյու­րին չի հե­տաք­րք­րում իմ ա­րա­ծը: Մոսկ­վա­յի թա­տե­րա­կան իս­տի­տու­տի ռեկ­տո­րին՝ Ռոս­տիս­լավ Պլյատ­տին, հարց­նում են, թե ա­մեն տա­րի ինս­տի­տուտ ըն­դուն­վող ութ­սուն ու­սա­նողն էլ տա­ղան­դա­վո՞ր են: Պլյատ­տը պա­տաս­խա­նում է. «Հա­նուն մեկ տա­ղան­դա­վոր ու­սա­նո­ղի՝ ար­ժի չար­չար­վել ութ­սուն հո­գու հետ»: Նա­րե­կա­ցին Աստ­ծուն հաս­նե­լու, ա­րար­չա­գոր­ծու­թյա­նը, կա­տա­րե­լու­թյա­նը հաս­նե­լու ձգ­տումն է: Ին­չու՞ է ա­ռա­ջա­նում հա­վա­տում ես-չես հա­վա­տում, կա Աստ­ված-չկա Աստ­ված հար­ցադ­րու­մը: Ո­րով­հետև մար­դը կա­տա­րյալ չէ: Մար­դը ձգ­տում է լի­նել կա­տա­րյալ: Մար­դը դեռ գի­տակ­ցու­թյան չի ե­կել, վեր­ջին հաշ­վով: Նա ձգ­տում է գի­տակ­ցու­թյան: Բայց ցա­վոք, այդ ձգտ­ման ճա­նա­պար­հին այ­լան­դակ բա­ներ է ա­նում: Ար­դեն քա­նի հա­զա­րա­մյակ այ­լան­դակ բա­ներ է ա­նում: Եվ ե­թե իմ ըն­թեր­ցու­մը գո­նե մեկ հո­գու կա­րող է օգ­նել, ես պատ­րաստ եմ այդ մեկ հո­գու հա­մար կար­դա­լու Նա­րե­կա­ցու ա­ղոթք­նե­րը:

-Օս­կա­րի մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյանն առ­նչ­վող վեր­ջին նո­րու­թյու­նը փո­թո­րիկ է ա­ռա­ջաց­րել կի­նո­գոր­ծիչ­նե­րի և ոչ միայն նրանց շր­ջա­նում: Մր­ցա­նա­կին ար­ժա­նա­նա­լու հա­մար սահ­ման­վում են նա­խա­պայ­ման­ներ՝ ֆիլ­մում պետք է ներգ­րավ­ված լի­նեն ռա­սա­յա­կան, սե­ռա­կան, ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ան­չա­փա­հաս­ներ և այլն, և այլն: Կի­նո­յի, առ­հա­սա­րակ որևէ ժան­րում ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի ա­ռաջ նա­խա­պայ­ման­ներ դնե­լը տրա­մա­բա­նա­կա՞ն է:
-Այդ բո­լորն ան­հե­թե­թու­թյուն է: Ի՞նչ է նշա­նա­կում ընդ­գր­կել այս կամ այն խմ­բի ներ­կա­յա­ցու­ցիչ: Ե­թե իմ ֆիլ­մում չկա սևա­մոր­թի կեր­պար, ես պի­տի զո­ռով այն մտց­նե՞մ, ե­թե իմ սցե­նա­րում չկա ան­չա­փա­հաս, ես պի­տի ան­պայ­ման սցե­նարս փո­խե՞մ, ե­թե իմ տա­րա­ծաշր­ջա­նում չկա ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն, ես պի­տի դա ար­հես­տա­կա­նո­րեն հնա­րե՞մ: Կամ՝ այդ սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը, ո­րոնց ան­վան հա­պա­վու­մից բան չեմ հաս­կա­նում ա­ռանձ­նա­պես ու չեմ էլ կա­րո­ղա­նում հի­շել:
-ԼԳԲՏ. դա­րի չա­րի­քը:
-Այդ ա­մե­նը մեր այ­լան­դակ­վա­ծու­թյան, բա­րո­յազ­րկ­վա­ծու­թյան հետևանքն է: Եվ ա­մեն տեղ այդ բա­րո­յա­զուրկ­նե­րը նս­տած են, ցա­վոք: Վեր­ջին հաշ­վով, ո՞րն է մեր այ­սօր­վա դժ­բախ­տու­թյուն­նե­րի սրաց­ման, խո­րաց­ման պատ­ճա­ռը: Ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը: Մշա­կույ­թը, ար­վես­տը հե­ռա­նում են բա­րո­յա­կա­նու­թյու­նից: Դա ե­ղել է նաև ան­ցյա­լում՝ ան­տիկ աշ­խար­հում: Մարդ­կու­թյունն այն­քան հե­ռա­ցավ բա­րո­յա­կա­նու­թյու­նից, որ կոր­ծան­վեց, և հա­րյու­րա­վոր տա­րի­ներ հե­տո սկ­սեց կա­մաց-կա­մաց վե­րագտ­նել ի­րեն, մինչև ե­կավ Վե­րած­նուն­դը: Հի­մա էլ նույն շր­ջա­փու­լով գնում է կոր­ծան­ման: Հու­սանք՝ քա­նի որ հի­մա ա­մեն ինչ շատ ա­րագ է կա­տար­վում, վե­րա­կանգ­նումն էլ կա­րող է ա­րագ լի­նել: Մարդ­կու­թյու­նը, ա­յո՛, նո­րից վե­րած­նունդ է ապ­րե­լու: Ես չգի­տեմ՝ մենք կտես­նե՞նք այդ վե­րած­նուն­դը, թե՞ չէ, բայց սե­րունդ­նե­րը տես­նե­լու են ան­պայ­ման: Ո­րով­հետև չի կա­րող մար­դը եր­կար ժա­մա­նակ կեղ­տի մեջ ապ­րել, ան­բա­րո­յա­կա­նու­թյան մեջ ապ­րել: Բա­ցառ­վում է: Հնա­րա­վոր չէ ան­դա­դար ցե­խոտ հա­գուս­տով պտտ­վել: Մի օր զզ­վում ես, հա­նում-դեն նե­տում և մա­քուր շոր հագ­նում: Սա հեր­թա­կան շր­ջա­փուլն է, այ­լան­դակ­վա­ծու­թյան հեր­թա­կան աս­տի­ճանն է, և մենք՝ մարդ­կու­թյու­նը, սա էլ ենք անց­նե­լու: Եր­բեմն-եր­բեմն այ­լան­դա­կու­թյու­նը, ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը գլուխ են բարձ­րաց­նում: Եվ երբ բա­նը հաս­նում է ֆի­նան­սա­կան, իշ­խա­նա­կան վե­րին ա­թոռ­նե­րին, աշ­խար­հը ցնց­վում է: Հի­մա մենք այդ ցնց­ման մեջ ենք՝ ան­բա­րո­յա­կա­նու­թյան հաղ­թար­շա­վի ցնց­ման: Բայց ես հա­վա­տում եմ, որ ի­րենք չեն հաղ­թե­լու: Ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը չի կա­րող հաղ­թել, հի­վան­դը չի կա­րող հաղ­թել: Հի­վան­դին պետք է ա­ռող­ջաց­նել, ոչ թե տալ իշ­խա­նու­թյուն: Ես այլևս չեմ ցան­կա­նում, որ որևէ հայ­կա­կան ֆիլմ ձգ­տի մաս­նակ­ցե­լու Օս­կա­րի մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյա­նը: Սա ար­դեն այ­լան­դա­կու­թյուն է, խեղ­կա­տա­կու­թյուն: Այ­լան­դա­կու­թյուն է՝ մի այլ կար­գի: Եվ մեր հարևան­նե­րի այ­սօր­վա պահ­վածքն էլ հենց այդ հա­մընդ­հա­նուր ան­բա­րո­յա­կա­նու­թյան մի դրսևո­րումն է, որ դար­ձել է չա­րիք մեր ազ­գի հա­մար: Սա­կայն կրկ­նեմ՝ մենք նա­հան­ջե­լու տեղ չու­նենք, պի­տի գնանք մինչև վերջ ու հաղ­թենք:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 54897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ