ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հա­նուն ազ­գի, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­ված­նե­րի հե­րո­սու­թ­յու­նը չա­փա­նիշ­նե­րի փո­փո­խու­թ­յան են­թա­կա չէ»

«Հա­նուն ազ­գի, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­ված­նե­րի հե­րո­սու­թ­յու­նը չա­փա­նիշ­նե­րի փո­փո­խու­թ­յան են­թա­կա չէ»
09.10.2020 | 01:19

«Ի­րա­տե­սի» հյու­րը բա­նաս­տեղծ ՄԱ­ՆԱ­ՍԵՆ է:


-Մա­նա­սե, Ձեր գրա­կան ծած­կա­նունն աստ­վա­ծաշն­չյան ծա­գում ու­նի, ըստ ո­րում, բա­ցա­սա­կան նկա­րա­գիր ու­նե­ցող կեր­պա­րից վերց­ված ա­նուն է: Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված նման ընտ­րու­թյու­նը:
-Մի քա­նի բա­ցատ­րու­թյուն ու­նի այս ան­վան ընտ­րու­թյու­նը: Երբ ե­րի­տա­սարդ ես լի­նում, ոգևոր­վում ես, մտա­ծում ես՝ ար­դեն Շեքս­պիրն ես, քեզ ինչ ա­սես, կա­րող ես թույլ տալ: Այդ զգա­ցո­ղու­թյու­նը բո­լոր ստեղ­ծա­գոր­ծող­ներն էլ ու­նե­նում են: Ե­թե չու­նե­նաս, էլ ի՛նչ գրող ես: Ոչ թե հա­մե­մատ­վում ես Շեքս­պի­րի հետ, այլ քո մեջ զգում ես Շեքս­պի­րին: Այդ ոգևո­րու­թյու­նը, նաև ե­րի­տա­սար­դա­կան ե­րազ­կո­տու­թյու­նը մղում է ան­վա­նա­փո­խու­թյան՝ ոչ թե ցու­ցա­մո­լու­թյան թե­լադ­րան­քով, այլ հո­գե­վի­ճակ փո­խե­լու ի­մաս­տով: Ճա­պո­նա­ցի նկա­րիչ­նե­րը, գրե­թե բո­լոր հոգևոր կեռ­ման­նե­րին հաս­նե­լիս, ան­վա­նա­փոխ­վում են: Դա ա­ռանձ­նա­հա­տուկ հո­գե­վի­ճակ է: Ես եր­բեք էլ չեմ խու­սա­փել իմ իս­կա­կան ա­նու­նից: Ին­ձա­նից ա­ռաջ ե­ղել է Կա­մո ա­նու­նով եղ­բայրս, որ մա­հա­ցել է, և ինձ կո­չել են նրա ա­նու­նով, որ շա­րու­նակ­վի նրա հի­շա­տա­կը: Բայց տանն ինձ ա­սել են Մա­նաս, պապս է այդ­պես կո­չել ինձ: Հե­տո ես ա­վե­լաց­րել եմ վեր­ջին տառն ու դար­ձել Մա­նա­սե: Հա­յե­րի մեջ ըն­դուն­ված այդ սո­վո­րույ­թը՝ մա­հա­ցա­ծի ա­նու­նը փո­խան­ցել ու­րի­շին, սխալ է: Իսկ խոր­հր­դա­յին շր­ջա­նում սխալ էր նաև ա­նուն­նե­րի ընտ­րու­թյու­նը, եր­բեմն ան­գամ հաս­նում էր խայ­տա­ռա­կու­թյան: Դա մեր ժո­ղովր­դի օ­տա­րա­սի­րու­թյան հետևանք­նե­րից է: ՈՒ ես չեմ փոշ­մա­նում, որ փո­խե­ցի ա­նունս, ո­րով­հետև ե­թե մնա­յի Կա­մո Ա­ղա­բե­կյան, բա­նաս­տեղ­ծու­թյուն չէի գրի: Չէր ստաց­վի ուղ­ղա­կի:

-Ան­կախ ա­նու­նից, գրա­կան ծած­կա­նու­նից՝ ի՞նչ է կոչ­ված ա­նե­լու գրո­ղը պա­տե­րազ­մա­կան այս դա­ժան ի­րո­ղու­թյան մեջ:
-Մենք ճա­կա­տագ­րով գրե­թե նույ­նա­ցած ենք հրեա­նե­րի հետ, չնա­յած որ Իս­րա­յե­լը հի­մա զենք է մա­տա­կա­րա­րում մեր թշ­նա­մուն: Ռուս­ներն էլ են մա­տա­կա­րա­րում: Սա ու­րիշ ո­լոր­տի խո­սակ­ցու­թյուն է: Բայց զու­գա­հեռ­նե­րը շատ են մեր ու հրեա­նե­րի ճա­կա­տագ­րե­րի միջև: Եր­կուսս էլ ցե­ղաս­պա­նու­թյուն ենք տե­սել: Հրեա­նե­րին ապ­րեց­րել է ապ­րե­լու կամ­քը: Նրանք եր­բեք ի­րենց զոհ չեն զգա­ցել, նա­հա­տակ­վո­ղի կեց­վածք չեն ու­նե­ցել: Նրանք ող­բա­ցող չեն:
-Բայց նրանք Լա­ցի պատ ու­նեն:
-Լա­ցի պատ ու­նեն, բայց ի­րենց պոե­զիա­յում ես լաց չեմ տե­սել: Հա­մե­նայն դեպս՝ Իս­րա­յե­լից դուրս ե­ղած պոե­զիա­յում: Լա­ցի պատ ու­նեն, բայց դա ա­ղոթ­քի հա­մար է, ամ­րապ­նդ­վե­լու հա­մար է, հու­սա­վառ­վե­լու հա­մար է, ոչ թե ողբ ա­նե­լու: Լա­ցի պա­տի մոտ Դավ­թի սաղ­մոս­ներն են ա­սում հրեա­նե­րը հիմ­նա­կա­նում: Իսկ դա հոգևոր վե­րել­քի խթան է, չէ՞: Ես այս զու­գա­հեռ­նե­րը տա­նում եմ՝ շեշ­տե­լու հա­մար, որ մենք միակ ժո­ղո­վուր­դը չենք, որ դա­ժան ճա­կա­տա­գիր ու­նենք: Աշ­խար­հում որ ժո­ղովր­դին էլ խո­սեց­նես, կա­սի, որ ի­րենք էլ ող­բա­լու պատ­ճառ­ներ ու­նեն: Նույ­նիսկ հս­կա­յա­կան տա­րած­քի տեր ռուս­նե­րը ողբ են ա­նում սե­փա­կան նա­հա­տակ­նե­րի հա­մար, էլ ուր մնաց՝ մեզ նման փոք­րա­քա­նակ ժո­ղո­վուրդ­նե­րը չող­բան: Միայն հա­յե­րը չեն տա­ռա­պած, աշ­խար­հի բո­լոր ող­բեր­գու­թյուն­նե­րը կրած ժո­ղո­վուրդ, բայց մենք հայ ենք ու մեր մա­սին պի­տի մտա­ծենք: Մեզ չի հե­տաք­րք­րում, թե, ա­սենք, Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում հնդ­կա­ցի­նե­րի ցեղ է ինչ-որ ժա­մա­նակ բնաջ­նջ­վել: Պի­տի սառ­նասր­տո­րեն նա­յել ա­մեն ին­չին: Եվ այս օ­րե­րին ա­մե­նա­մեծ մեղ­քը հու­սա­հա­տու­թյունն է: Մենք ի­րա­վունք չու­նենք հու­սա­հատ­վե­լու: Ե­թե աշ­խար­հը ի­ռա­ցիո­նալ է, մենք էլ պի­տի դառ­նանք ի­ռա­ցիո­նալ: Ե­թե աշ­խար­հը դա­ժան է, մեր բա­րու­թյան քա­րոզ­նե­րը այս պա­հին չեն ըն­կալ­վե­լու: Բա­րու­թյան քա­րոզն ինք­նաս­պա­նու­թյուն է այս ի­րա­վի­ճա­կում: Սի­րիր թշ­նա­մուդ, ե­թե կապ­տա­կեն, մյուս այտդ դեմ տուր. սրանք հի­մա ըն­դու­նե­լի կար­գա­խոս­ներ չեն: Ե­թե տեքս­տը փոխ­վում է, փոխ­վում է և ամ­բողջ տրա­մա­բա­նու­թյու­նը, հո­գե­բա­նու­թյու­նը, փի­լի­սո­փա­յու­թյու­նը: Ես մի ռու­սա­կան ֆիլմ էի նա­յում վեր­ջերս՝ «Եր­մակ»: Սի­բի­րում տե­ղաբ­նակ­նե­րից մեկն ա­սում է Եր­մա­կին. «Ի՞նչ գործ ու­նես մեր հո­ղե­րում, ին­չու՞ ես ե­կել մեր հո­ղե­րը գրա­վում»: Պա­տաս­խա­նում է. «Ե­թե կա­րող եք, դուք էլ ե­կեք, Մոսկ­վան գրա­վեք»: Մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նը դա­ժա­նու­թյուն­նե­րի պատ­մու­թյուն է, դրա­նում քրիս­տո­նեա­վա­յել, քն­քուշ ժա­մա­նա­կաշր­ջան­ներ չեն ե­ղել: Նույ­նիսկ երբ ծա­նո­թա­նում ես ինկ­վի­զի­ցիա­յի պատ­մու­թյա­նը, շշ­մում ես: Հի­մա հոգևո­րա­կան­նե­րը ա­սում են, թե Քրիս­տոսն ի՞նչ մեղք ու­ներ, որ իր ա­նու­նով մար­դիկ ա­նում էին այդ դա­ժա­նու­թյուն­նե­րը: Բա ա­սո­րի­նե­րի նա­խա­հայրն ի՞նչ մեղք ու­ներ, որ իր ազ­գը դա­դա­րեց պե­տու­թյուն ու­նե­նա­լուց: Հի­մա ո՞վ է ա­սում ճշ­մար­տու­թյու­նը ռուս­նե­րի մա­սին: Ընդ­հա­կա­ռա­կը, մի բան էլ ա­պա­ցույց­ներ են «հայտ­նա­բե­րում»՝ հօ­գուտ նրանց: Վեր­ջերս պե­ղում­ներ են ա­րել Հե­ռա­վոր Արևել­քում՝ Ճա­պո­նիա­յի մո­տա­կայ­քում, ու «պար­զել», որ ռուս­ներն այն­տեղ ե­ղել են Եր­մա­կից ա­ռաջ: Այ­սինքն՝ նվա­ճիր, հե­տո ինչ ու­զում ես, ա­սա:
-Հե­տո հո­րի­նիր քեզ հար­մար պատ­մու­թյուն, ա­յո՞:
-Ա­յո՛: Հո­րի­նիր ցան­կա­ցած պատ­մու­թյուն: Պատ­մու­թյու­նը միշտ այդ­պի­սին է ե­ղել: Էն բա­րի, քն­քուշ պատ­մու­թյուն­նե­րը, որ մեզ պատ­մում են, քրիս­տո­նյա ժո­ղովր­դի թույլ-զգաց­մուն­քա­յին տե­ղերն են: Հնա­րա­վոր է՝ մենք հե­թա­նո­սու­թյու­նից ան­ցում չա­նեինք դե­պի քրիս­տո­նեու­թյուն, ա­վե­լի բար­վոք, ա­վե­լի ա­պա­հով կար­գա­վի­ճա­կում գտն­վեինք, շատ ա­վե­լի մեծ տա­րածք­ներ ու­նե­նա­յինք: Բայց այդ դեպ­քում կլի­նեինք այլ ո­րա­կի ժո­ղո­վուրդ, ա­սենք՝ քր­դե­րի պես, ո­րոնք ոչ մի ար­ժեք չու­նեն տա­լու աշ­խար­հին: Հա՛, քր­դերն էլ ու­նեն մշա­կույթ, պա­պուաս­ներն էլ ու­նեն: Բայց նրանց կեն­սագ­րու­թյան մեջ չկա մի պատ­մա­կան անցք, երբ ի­րենք ինչ-որ էա­կան, լուրջ ներդ­րում են ա­րել մարդ­կու­թյան պատ­մու­թյան, քա­ղա­քակր­թա­կան նվա­ճում­նե­րի մեջ:

-Այ­սինքն՝ մենք քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նե­լու շնոր­հի՞վ է, որ ու­նենք բարձր մշա­կույթ, աշ­խար­հին մեր ո­րակ­նե­րով զար­մաց­նե­լու, քա­ղա­քակր­թա­կան ըն­թաց­քի մեջ կարևոր դե­րա­կա­տար լի­նե­լու ա­ռա­քե­լու­թյուն, թե­կուզ և կորց­րել ենք հե­թա­նո­սու­թյան պա­րա­գա­յում են­թադ­րե­լի հզո­րու­թյու­նը:
-Ա­յո՛: Սա, ի­հար­կե, են­թադ­րու­թյուն է, մեկ ան­ձի տե­սա­կետ: Պատ­մու­թյու­նը «ՍՈՑՏՍ» է: Պատ­մու­թյու­նը չի հարց­նում՝ քն­քու՞շ ազգ ես, բա­րի՞ ազգ ես, խե­լո՞ք ազգ ես: Ինչ-որ բան նվա­ճում ես, դա քոնն է: Ընդ ո­րում՝ կարևոր չէ՝ բնիկ ես, թե եկ­վոր: Վի­ճար­կում են հա­յե­րի՝ բնիկ, թե եկ­վոր լի­նե­լը: Դա ա­նի­մաստ վեճ է: Ոչ ոք հի­մա ա­սո­րի­նե­րի ցա­վը չի տա­նում, չի ա­սում, թե բնիկ էին, բայց ափ­սոս, որ հի­մա չկան: Թուր­քե­րին էլ չեն ա­սում՝ ախր դուք բնիկ չէիք: Ընդ­հա­կա­ռա­կը, նրանց տա­րած­քի հնա­գի­տա­կան բո­լոր գտա­ծո­նե­րը թուր­քա­կան հղում­նե­րով են, ոչ թե բյու­զան­դա­կան: Ընդ ո­րում՝ այդ­տեղ հայտ­նա­բեր­ված 6000 տա­րե­կան կամ ա­վե­լի վաղ շր­ջա­նի մար­դու կմախ­քը թուր­քի կմախք է: Պատ­մու­թյունն էս­պի­սին է: Բո­լորն էլ գի­տեն, որ կեղծ է, բայց չեն ընդ­դի­մա­նում: Կա­րո՞ղ ես, դու էլ նույնն ա­րա: Հե­րիք է մեզ դաս­տիա­րա­կեն ճշ­մար­տու­թյուն­նե­րով: Նից­շեն բա­ցել-պար­զա­բա­նել է ճշ­մար­տու­թյան ամ­բողջ էու­թյու­նը, բայց մենք է­լի ճշ­մար­տու­թյան հետևից ենք վա­զում:
-Ընդ­հա­տեմ մի մեջ­բե­րու­մով. «Դիպ­լո­մա­տիա­յի մեջ մի բա­նումն է շատ հո­գա­ծու` ան­կեղծ լի­նել: Այն­քան ան­կեղծ է և միա­միտ, որ ան­կաս­կա­ծե­լի խո­րա­ման­կի և կեղ­ծա­վո­րի տպա­վո­րու­թյուն է թող­նում: Մինչ­դեռ իր հարևան­նե­րը` այս աշ­խար­հի բե­մի վրա դեր կա­տա­րե­լով միայն, ցույց են տա­լիս, թե կաց­նով հար­վա­ծում են դի­մա­ցի­նին, հա­յը իս­կա­պես կա­ցի­նը ի­ջեց­նում է գլ­խին: «Ա­պա ճշ­մար­տու­թյու­՞նը»,- մտա­հոգ­վում է նա» (Դե­րե­նիկ Դե­միր­ճյան, «Հա­յը»):
-Ա­յո՛, էս ենք մենք: Ի­հար­կե, մարդ­կա­յին, անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պետք է պահ­պա­նել բա­րո­յա­կան կար­գը, բայց երբ հեր­թը հաս­նում է ազ­գա­յին շա­հին, ընդ­հա­նուր հար­ցե­րին, չպի­տի ընկ­նես էդ ա­մե­նի հետևից: Ա­սենք՝ ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցե­ցինք, որ մենք տե­ղաբ­նակ ենք: Հե­տո՞: Եղ­բա՛յր, նվա­ճում ես, քոնն է, վե՛րջ:
-Եվս մեկ մեջ­բե­րում. «Սահ­ման քա­ջաց՝ զենն յու­րյանց» (Մով­սես Խո­րե­նա­ցի, «Հա­յոց պատ­մու­թյուն»):
-Ա­յո՛: Հե­տո Եր­մա­կի պես ա­սում ես՝ կա­րող ես, դու էլ նվա­ճիր: Այս սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կում մենք պի­տի վեր­ջա­պես հաս­կա­նանք, որ դա­ժա­նա­բար պի­տի խո­սենք աշ­խար­հի հետ, ինչ­պես որ դա­ժան է աշ­խար­հը մեր նկատ­մամբ: Ինչ­պես դա­ժան ե­ղել է հա­րյուր տա­րի ա­ռաջ, նույնն է և հի­մա: Հի­մա ով ինչ կա­րող է, պի­տի զո­հա­բե­րի այդ գի­տակ­ցու­թյան հա­մար: Որ­դին կլի­նի, դուստ­րը, հայ­րը, ա­մու­սի­նը՝ պի­տի զո­հա­բե­րի և ոչ թե ող­բով, այլ հպար­տու­թյամբ: Մեզ ո՞վ է հի­շե­լու վա­ղը: Բայց այս կռ­վում ըն­կած ջա­հել­նե­րին կհի­շեն: Ազ­գը կհի­շի, որ նրանք իր գո­յու­թյան հա­մար զոհ­վել են: Դա ան­մա­հու­թյան ճա­նա­պարհ է: Ան­մա­հու­թյան մնա­ցած ճա­նա­պարհ­նե­րը սուտ են: Գրո­ղին կհի­շեն 20-30 տա­րի: Հե­տո չա­փա­նիշ­նե­րը կփոխ­վեն, ու գրո­ղը կմո­ռաց­վի: Բայց հա­նուն ազ­գի, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­ված­նե­րի հե­րո­սու­թյու­նը չա­փա­նիշ­նե­րի փո­փո­խու­թյան են­թա­կա չէ: Նրանց ան­մա­հու­թյու­նը ժա­մա­նա­կի հետ չի կոր­չի: Նրանք ընդ­միշտ ան­մահ են: Էս զգա­ցո­ղու­թյու­նը, էս մտա­ծո­ղու­թյու­նը պի­տի դաս­տիա­րա­կեն, ոչ թե՝ սի­րիր թշ­նա­մուդ ու էս տե­սակ բա­ներ: Ստր­կամ­տու­թյու­նը պետք է հա­նել մեջ­նե­րիցս: Մենք մեզ անհ­րա­ժեշտ բա­նե­րի մա­սին պի­տի ա­սենք այն­քան, մինչև դառ­նան «ճշ­մար­տու­թյուն», կոչ­վեն «ճշ­մար­տու­թյուն»: Ոչ մի ճշ­մար­տու­թյուն էլ չկա: Էն, ինչ կա­տար­վում է սահ­մա­նում, ոչ մի կերպ հաշ­վի չի նս­տում մեր ճշ­մար­տու­թյան հետ: Երբ Հա­րավս­լա­վիա­յում նույն վի­ճակն էր, ի­րար մոր­թում էին այն­տե­ղի ազ­գու­թյուն­նե­րը, մենք դա ըն­կա­լում էինք որ­պես մեր անձ­նա­կան ցա՞վ: Ի­հար­կե՝ ոչ: Բա էլ ին­չու՞ ենք մտա­ծում, որ հի­մա սեր­բը, խոր­վա­թը, ռու­սը, չգի­տեմ՝ որ ազ­գը պի­տի ցա­վի մեզ հա­մար: Հա՛, հու­մա­նի­տար օգ­նու­թյան ինչ-որ դրսևո­րում­ներ լի­նում են, երբ որևէ ազգ ցավ է ու­նե­նում, բայց ու­րի­շի ցավն ապ­րել՝ ինչ­պես քո ցա­վը, նույն կեղ­ծիք­նե­րի շար­քից է: Ո՞նց կա­րող է ու­րիշ մի պե­տու­թյուն մեր ցավն այն­պես տա­նել, ինչ­պես մենք ենք տա­նում: Մեր ցա­վը մենք պի­տի տա­նենք: Մեր ճա­կա­տա­գի­րը հի­մա դար­ձել է էն­պի­սին, ինչ­պես պան­դե­միա­յի օ­րե­րին էր: Սկզ­բում խու­ճա­պի մեջ էինք, հե­տո դա դար­ձավ ա­ռօ­րյա: Աստ­ված չա­նի, որ այս պա­տե­րազ­մը եր­կար ձգ­վի, ո­րով­հետև եր­կար ձգ­վե­լու դեպ­քում պան­դե­միա­յի նման սո­վո­րա­կան բան կդառ­նա մեզ հա­մար, կդառ­նա ա­ռօ­րյա:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 54413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ