Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Թուր­քիան` մշա­կու­թա­յին ցե­ղաս­պան

Թուր­քիան` մշա­կու­թա­յին ցե­ղաս­պան
23.10.2020 | 00:50
«...Հա­յե­րին պատ­կա­նող գույ­քի թա­լա­նը տե­ղի էր ու­նե­նում տեղ­նու­տե­ղը. գոր­գե­րը, ար­ծա­թյա և ոս­կե ի­րե­րը, հա­գուս­տը վերց­նում էին ոս­տի­կան­ներն ու ժան­դարմ­նե­րը, մանր կահ­կա­րա­սին` տե­ղի խու­ժա­նը»։
Ա­նուշ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
«Քե­մալ Ա­թա­թուր­քը և
հա­յե­րի ու­նեզ­րկ­ման գոր­ծըն­թա­ցը»
ՇԻՐ­ՄԱ­ՔԱ­ՐԸ` ՍԱ­ԼԱ­ՀԱ­ՏԱԿ, ԽԱՉ­ՔԱ­ՐԸ` ՇԻ­ՆԱ­ՆՅՈՒԹ
Սե­բաս­տիա­յի հայ բնակ­չու­թյա­նը կո­տո­րե­լով, մնա­ցա­ծին էլ աք­սո­րե­լով, յա­թա­ղա­նը մի փոքր բթա­ցավ։ (Գե­նե­տիկ խաշ­նա­րա­ծը ժա­մա­նա­կին բռ­նա­զավ­թե­լով Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը մինչև իր թա­րա­խա­պա­լար ոսկ­րա­ծու­ծի վեր­ջին հյու­լեն ու մինչև դարչ­նա­գույն ա­րյան կա­թի­լը վեր­ջին պա­րուր­վում էր դժո­խա­յին նա­խան­ձով, նրա ա­ռաջ ամ­րոց­ներ էին հառ­նում և տա­ճար­ներ էին խո­յա­նում, խո­յա­կա­շեն ու գմ­բե­թա­զարդ քա­ղաք­ներն էին խո­չըն­դո­տում սև և կար­միր, բր­դա­տու և մսա­տու ոչ­խա­րա­հո­տի խա­ղաղ ա­ռա­ջըն­թա­ցը։ Կո­տո­րել էր պետք, անհ­րա­ժեշտ էր ոչն­չաց­նել, և ա­զա­տագ­րել սե­փա­կան պարզ­սիրտ և կեն­դա­նա­միտ էթ­նո­սի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը խան­գա­րող հայ­կա­կան ամ­րոցն ու տա­ճա­րը, քա­ղաքն ու ա­վա­նը։ Քան­զի դրանք բռ­նա­զավ­թել էին նախ­նյաց կեն­սա­կան տա­րածք­նե­րը, ուր խոտ էր ա­ճում և մո­լա­խոտ։ Խաշ­նա­րա­ծը դի­վա­հար­վել ու կանգ­նել էր խո­յա­կա­կերտ շեն­քի դի­մաց... Ի՞նչ ա­նել, նա­հանջն անհ­նար էր, մնում էր զավ­թել, հր­կի­զել և կքա­նիստ դիր­քից մի­զել Տա­ճա­րի բե­կոր­նե­րի վրա)։
Սե­բաս­տիան ան­մար­դաբ­նակ էր։ «Բնակ­ված» էր միայն քա­ղա­քի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տու­նը։ Գե­րեզ­մա­նա­տան շիր­մա­քա­րե­րով սա­լա­պատ­վե­ցին Սե­բաս­տիա սր­բա­տաշ քա­ղա­քի փո­ղոց­ներն ու մայ­թե­րը։
1916-ի նո­յեմ­բե­րի 3-ին Թա­լեա­թը Մա­լա­թիա քա­ղա­քում էր։ Նա շր­ջեց քա­ղա­քում, հաշ­վա­ռեց ա­մեն բան և հրա­հան­գեց հիմ­նա­վո­րա­պես վե­րաց­նել հայ­կա­կան հի­նա­վուրց հետ­քե­րը հա­յոց քա­ղա­քից։ Կա­ռուց­վող թուր­քա­կան զո­րա­նոց­նե­րի հա­մար որ­պես խիստ ո­րա­կյալ և միան­գա­մայն անվ­ճար շի­նա­նյութ ծա­ռա­յե­ցին քա­ղա­քի գե­րեզ­մա­նա­տան հու­շա­կո­թող­նե­րը, տա­պա­նա­քա­րե­րը, խաչ­քա­րե­րը։ Ե­լու­զա­կա­յին ան­գութ ե­ռան­դով հափշ­տակ­վե­ցին բազ­մա­թիվ ձե­ռա­գիր մա­տյան­ներ, կի­րա­ռա­կան ար­վես­տի ան­հա­մար նմուշ­ներ, ոչն­չաց­վե­ցին և պղծ­վե­ցին ե­կե­ղե­ցի­նե­րի որմ­նան­կար­ներն ու սր­բա­պատ­կեր­նե­րը։
Թերևս դր­վա­գենք տիար Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նի հե­ղի­նա­կած աշ­խա­տու­թյու­նը, ա­վե­լի հս­տակ պատ­կե­րաց­նե­լու հա­մար, թե կի­րա­ռա­կան ար­վես­տի ինչ­պի­սի նմուշ­ներ ա­վա­րառ­վե­ցին ու ոչն­չաց­վե­ցին. «Ա­ռան­ձին խումբ են կազ­մում ծի­սա­կան նպա­տակ­նե­րով կամ ե­կե­ղե­ցա­կան կեն­ցա­ղում ու հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ գոր­ծած­վող ազ­նիվ մե­տաղ­նե­րից` ոս­կուց և ար­ծա­թից, ինչ­պես նաև պղն­ձից պատ­րաստ­ված սր­բա­զան ի­րերն ու ա­ռար­կա­նե­րը` սա­փոր­ներ, սկիհ­ներ, մա­տու­ցա­րան­ներ, մյու­ռոն օրհ­նե­լու կաթ­սա­ներ, տար­բեր չա­փեր ու ձևեր ու­նե­ցող խա­չեր, փղոսկ­րյա գլ­խիկ­նե­րով վար­դա­պե­տա­կան գա­վա­զան­ներ, եր­կար կո­թե­րի վրա ամ­րաց­ված քշոց­ներ, ջա­հեր, կան­թեղ­ներ, մո­մա­կալ­ներ, խն­կա­ման­ներ, Ա­վե­տա­րան­նե­րի ար­ծա­թե, եր­բեմն ոս­կե­զօծ կող­քեր, սր­բա­տու­փեր, մաս­նա­տու­փեր, գո­տի­ներ, ճար­մանդ­ներ, սո­վո­րա­կան և թան­կա­գին քա­րե­րով ա­գուց­ված մա­տա­նի­ներ և այլն։ Մեկ այլ խմ­բի մեջ են մտ­նում ա­սեղ­նա­գործ կամ ձե­ռա­գործ ար­վես­տի նմուշ­ներ` ե­պիս­կո­պո­սա­կան թա­գեր, սա­ղա­վարտ­ներ, եր­կե­րես խաչ­վառ­ներ, նր­բա­հյուս շուր­ջառ­ներ, վա­կաս­ներ, ու­րար­ներ, շա­պիկ­ներ, վա­րա­գույր­ներ, ծած­կոց­ներ, սփ­ռոց­ներ, սր­բիչ­ներ, վար­շա­մակ­ներ, ժա­նյակ­ներ և այլն։ Որ­պես կեր­պար­վես­տի ու կի­րա­ռա­կան ար­վես­տի ա­ռան­ձին տե­սակ­ներ են դիտ­վում հայ­կա­կան վան­քե­րում ու ե­կե­ղե­ցի­նե­րում ե­ղած որմ­նան­կար­ներն ու սր­բա­պատ­կեր­նե­րը, գոր­գերն ու կար­պետ­նե­րը, փայ­տից պատ­րաստ­ված քան­դա­կա­զարդ դռ­նե­րը, գա­հե­րը, գրա­կալ­նե­րը, խա­չա­փայ­տե­րը, նվի­րա­կան սուրբ մա­սունք­նե­րի պահ­պա­նակ­ներն ու տա­պա­նակ­նե­րը, վա­նա­կան գե­րեզ­մա­նատ­նե­րում ու սր­բա­րան­նե­րում տե­ղադր­ված քան­դա­կա­գեղ վի­մա­փոր տա­պա­նա­քա­րե­րը, խաչ­քա­րերն ու խա­չար­ձան­նե­րը և այլն»։
ՈՒղ­ղա­կի մթագ­նում է ու­ղեղդ, և հո­գիդ վի­րա­վոր­վում է ա­լե­կո­ծուն ծովն ըն­կած մա­կույ­կի պես, երբ մտա­ծում ես, թե ի՜նչ ան­չա­փե­լի կեր­պար­վես­տա­յին հարս­տու­թյուն են կոր­զել և ոչն­չաց­րել բո­րե­նիա­սիրտ և վի­շա­պակ­լան այս նա­խա­մար­դիկ նա­խորդ դա­րե­րի ըն­թաց­քում։
Ե­րիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը բուն հայ­կա­կան հարս­տու­թյու­նը ա­վա­րա­ռում էր քիչ թե շատ քա­ղա­քա­կիրթ ե­ղա­նա­կով։ Ա­հա թե ինչ է նշում ձեզ ար­դեն ծա­նոթ Ֆա­յես էլ Ղո­սեյնն իր «Հե­րո­սա­կան հա­յու­թյան ան­ցյա­լից. ջար­դե­րը Հա­յաս­տա­նի մեջ» հու­շագ­րու­թյու­նում. «Հա­յե­րի ոչն­չա­ցու­մից հե­տո կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­քը դրեց նրանց ողջ ու­նեց­ված­քի վրա, ո­րը կա­րո­ղա­ցան գտ­նել նրանց բնա­կա­րան­նե­րում և խա­նութ­նե­րի մեջ։ Ամ­բող­ջը ցու­ցադ­րե­ցին ե­կե­ղե­ցի­նե­րի կամ մեծ բնա­կա­րան­նե­րի մեջ և հանձ­նախմ­բեր կազ­մե­ցին կազ­մա­կեր­պե­լու այն ի­րե­ղե­նի վա­ճառ­քը, ինչ­պես որ կվա­ճա­ռեին վա­ճա­ռա­կան մե­կի գույ­քը։ Տար­բե­րու­թյամբ միայն, որ այս ու­նեց­ված­քի գի­նը սո­վո­րա­բար հան­ձն­վում է սե­փա­կա­նա­տի­րոջ ժա­ռանգ­նե­րին, մինչ­դեռ հա­յոց ու­նեց­ված­քի գի­նը փո­խանց­վում է թուր­քա­կան գան­ձա­րա­նը։ Ա­ներևա­կա­յե­լի գնե­րով կա­յա­ցավ վա­ճառ­քը. ոչ պա­կաս 30 ոս­կի ար­ժե­ցող մի գե­ղե­ցիկ գորգ ա­ճուր­դի էր դր­ված 5 ոս­կով։ Ինչ վե­րա­բե­րում է դրա­մին և զար­դե­ղե­նին, ա­պա դրանք... Կ. Պո­լիս տա­րան, ան­ձամբ Թա­լեաթ փա­շա­յին հանձ­նե­լու նպա­տա­կով»։
Տաս­նյակ հրա­պա­րա­կում­ներն ան­գամ չեն բա­վա­րա­րի ի ցույց դնե­լու այս զար­հու­րե­լի ցե­ղա­տե­սա­կի մշա­կու­թաս­պան վայ­րա­գու­թյուն­նե­րը միայն նա­խորդ դա­րաս­կզ­բին։ Իսկ առ­հա­սա­րակ սել­ջու­կա-թուր­քա­կան ներ­կա­յու­թյու­նը Հայ­կա­կան բարձ­րա­վան­դա­կում մշա­կու­թաս­պան­դի բազ­մա­հա­տոր երևույթ է։ «Արևմտյան Հա­յաս­տա­նում հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան, ազ­գա­յին այ­լա­կեր­պու­մը և յու­րա­ցու­մը շա­րու­նակ­վել են 1923 թվա­կա­նից հե­տո` ընդ­հուպ մինչև մեր օ­րե­րը, չնա­յած որ պատ­մա­կան ու մշա­կու­թա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի և հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան պար­տա­վո­րու­թյունն ամ­րագր­վել է Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան ինչ­պես նախ­կին (1924 և 1961 թվա­կան­նե­րին ըն­դուն­ված), այն­պես էլ ներ­կա (1982 թվա­կա­նից գոր­ծող) հիմ­նա­կան օ­րեն­քի` Սահ­մա­նադ­րու­թյան մեջ», կար­դում ենք Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նի գր­քում։
Թուրք և Սահ­մա­նադ­րու­թյու՞ն, գե­նե­տիկ ա­վա­րա­ռուն իր հո­գու խոր­քում սպան­դա­նոց էր կրում, զին­վում էր սր­բա­պիղծ ար­շավ­նե­րի պատ­մա­կան հի­շո­ղու­թյամբ ու լո­գանք էր ըն­դու­նում ան­մեղ ա­րյան բյուր լճե­րում։
ԺԱՆ-ՄԻ­ՇԵԼ ԹԻԵ­ՐԻԻ ՎԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
1974-ին ՅՈՒ­ՆԵ­ՍԵ­ԿՕ-ն հրա­պա­րա­կում, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին է հրամց­նում հետևյա­լը. 1923-ին ինչ-որ հրաշ­քով փրկ­ված ու դեռ կան­գուն ե­կե­ղե­ցի­նե­րից և այլ կրո­նա­կան 913 հայ­կա­կան կա­ռույց­նե­րից 464-ը բնաջ­նջ­վել են երկ­րի ե­րե­սից, 252-ը ա­վե­րակ­վել են, 197-ը ան­հա­պաղ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն։ Մի՞­թե պարզ չէ, որ Թուր­քիա­յի հա­մար ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն բնավ հե­ղի­նա­կու­թյուն չէ։ Հե­ղի­նա­կու­թյուն չեն ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ աշ­խար­հի հե­ղի­նա­կա­վոր այ­րաց ու տիկ­նանց ա­հա­զան­գե­րը։ Եվ ար­դեն այ­սօր մի՞­թե դույզն-ինչ կաս­կած չկա, որ ե­թե ան­գամ Մեծ Բրի­տա­նիա­յի թա­գա­ժա­ռանգ­ներն ու ԱՄՆ նա­խա­գա­հը, Վլա­դի­միր Պու­տինն ու ՌԴ-ի ներ­կա ողջ մշա­կու­թա­յին վեր­նա­խա­վը, առ­հա­սա­րակ Եր­կիր մո­լո­րա­կի ոչ թյուր­քա­լե­զու եր­կր­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին սպոր­տի, կի­նո­յի, գրա­կա­նու­թյան ու թատ­րո­նի ողջ աստ­ղա­բույ­րը հա­ցա­դու­լի նս­տի և պա­հան­ջի ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նից դա­դա­րեց­նել հայ­կա­կան ինք­նու­թյան որ­դան կար­միր և քա­րա­գիր հետ­քե­րի ոչն­չա­ցու­մը և պղ­ծու­մը, ո­չինչ էլ չի փոխ­վի։ Թուրք տե­սակն ա­հա ար­դեն հա­զար տա­րի իր ո­գե­ղեն զար­թոնքն է ապ­րում, վե­րապ­րում է, հար­բում է ինք­նա­բավ հրճ­վան­քից, կո­տո­րում է, պղ­ծում է, այ­լա­կեր­պում է, ա­նե­րեր և ա­մե­նուր։
1970-ին ֆրան­սիա­ցի բժիշկ, ար­վես­տա­բան և հայ­կա­կան միջ­նա­դա­րյան կեր­պար­վես­տի ու ճար­տա­րա­պե­տու­թյան գի­տակ Ժան-Մի­շել Թիե­րին ա­կա­նա­տես­վում է, թե ինչ­պես է ա­վեր­վում Կա­պուտ­կո­ղի Սուրբ Հա­կոբ վան­քը, 10-րդ դա­րի մե­ծա­թիվ որմ­նան­կար­նե­րով հան­դերձ, ա­վեր­վում է մղա­նով (այ­սինքն` բուլ­դո­զե­րով), ա­վեր­վում է կից ճա­նա­պարհն ըն­դար­ձա­կե­լու նպա­տա­կով։ Նման դեպ­քերն ու ե­ղե­լու­թյուն­նե­րը ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ան­դամ պե­տու­թյուն Թուր­քիա­յի կյան­քում ոչ միայն ան­հա­մար, այլև ա­ռօ­րեա­կան են։ Իսկ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն նման դեպ­քե­րում բա­վա­րար­վում է ան­դեմ պար­սա­վան­քով. թուր­քա­կան ոս­կին ա­մե­նուր ճա­նա­պարհ­ներ է հար­թում։
«Turkish Daily News» Օ­ՐԱ­ԹԵՐ­ԹԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ
Այս զար­հու­րե­լի պե­տու­թյու­նը ա­վար­տուն է իր բո­լոր մո­լա­գար ոտ­նձ­գու­թյուն­նե­րում։ ՈՒ­նի թուրք ար­վես­տա­բան­նե­րի և նկա­րիչ­նե­րի մի հոծ բա­նակ, Ստամ­բու­լում պար­բե­րա­բար մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում, հայ­կա­կան և այլ ազ­գե­րի մշա­կույ­թի և ար­վես­տի ա­վան­դույթ­նե­րը թուր­քաց­ման են­թար­կե­լով։ Իսկ, կնե­րեք, ին­չու չա­նի։ Եվ, բնա­կա­նա­բար, սրանց հա­մար դա­տարկ և ժա­մա­նա­կավ­րեպ հն­չյուն­ներ են քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի ա­հա­զանգ­ե­րը, ի մաս­նա­վո­րի գեր­մա­նա­ցի ցե­ղաս­պա­նա­գետ, հա­յա­գետ և պատ­մա­բան Տես­սա Հոֆ­մա­նի այս անդ­րա­դար­ձը. «...մինչ օրս Թուր­քիա­յում ոչ մի հայ­կա­կան հու­շար­ձան չի վե­րա­նո­րոգ­վել ա­ռանց փո­խե­լու իր հայ­կա­կան բնույ­թը»։
2007-ին Ախ­թա­մա­րի Սբ Խաչ ե­կե­ղե­ցին, ան­վե­րա­պա­հո­րեն հա­մաշ­խար­հա­յին ար­վես­տի ճար­տա­րա­պե­տա-կեր­պար­վես­տա­յին գլուխ­գոր­ծոց­նե­րից մե­կը, նախ խնամ­քով վե­րա­նո­րոգ­վեց, այ­նու­հետև թուր­քաց­վեց։ Հե­ռաց­վե­ցին ե­կե­ղե­ցու զանգն ու վեր­նա­խա­չը, վե­րա­փոխ­վեց ա­նու­նը, և հա­զա­րա­մյա գա­զա­նը մռլ­տաց` Ակ­դա­մար, այն է` «Սպի­տակ ե­րակ»։ Զար­մա­նա­լի էր թուր­քա­կան «Turkish Daily News» օ­րա­թեր­թի ար­ձա­գան­քը. «Ան­վա­նա­փո­խու­թյան հետ կապ­ված այս մո­լուց­քը, ե­կե­ղե­ցու խա­չի ու զան­գե­րի նկատ­մամբ մշա­կու­թա­յին և կրո­նա­կան այս­պի­սի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը պետք է աշ­խար­հում ըն­կալ­վեն որ­պես «մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյուն»։ Չզար­մա­նանք, ե­թե դա հենց այդ­պես էլ լի­նի»։
ՔԱ­ՂԱ­ՔԱԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ` Ի ՏԵՍ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ
Ե­կեք այ­սօր խոս­տո­վա­նենք. ար­դյո՞ք քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն ըն­կա­լում և ճա­նա­չում է Թուր­քիան որ­պես հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյան մե­ծա­գույն հա­կա­քա­ղա­քակր­թա­կան պա­տու­հաս։ Որ­պես ա­րյու­նար­բու պե­տա­կա­նու­թյուն։ Ա­րյու­նար­բու, այն է` ա­րյամբ հար­բող, ա­հա ար­դեն 1000 տա­րի։ Հրե­շը վերս­տին փոր­ձում է ներ­խու­ժել Տա­ճար և հր­կի­զել այն, խո­յա­կը ոս­կե­տաշ փո­խա­րի­նել է կա­մե­նում մո­լա­խո­տով, կա­մե­նում է խե­ղել վե­հա­նիստ խո­րա­նը և այն վե­րա­ծել ոչ­խա­րա­գո­մի գոր­շա­հոտ դար­պա­սի, ինչ­պես որ ա­րել է 10 դար շա­րու­նակ։ Աշ­խարհն այ­նինչ մինչ օրս կա­մա-ա­կա­մա հիա­նում է թուր­քա­կան հա­մա­քա­ղա­քակր­թու­թյամբ, նկա­րա­հա­նում է «Հրա­շա­լի դար» (նվիր­ված սուլ­թան Սու­լեյ­մա­նին) բազ­մա­սե­րիա­լը, ան­զուսպ գո­վեր­գե­լով մինչև ա­կան­ջի բլ­թակ­նե­րը նախ­ճի­րի մեջ թաղ­ված սուլ­թա­նին և այլն։
Մեր խն­դիրն այլ է` Թուր­քիան հան­րահռ­չա­կել Եր­կիր մո­լո­րա­կում որ­պես`
ա) ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԲԱՐՁ­ՐԱ­ՎԱՆ­ԴԱ­ԿԻ ԵԿ­ՎՈՐ-ԲՌ­ՆԱ­ԶԱՎ­ԹԻՉ
բ) ՀԱՅ ԷԹ­ՆՈ­ՍԻ ՊԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԱՆ ՈՉՆ­ՉԱՑ­ՄԱՆ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱ­ՏՈՒ
գ) ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ԵՎ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ­ԴԻ ՀԱ­ԶԱ­ՐԱ­ՄՅԱ ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊԻՉ
ԳԻ­ՏԱՄ­ՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԱՐ­ՇԱ­ՎԱԽՄ­ԲԵ­ՐԻ ԶՈ­ՐԱ­ՀԱ­ՎԱՔ
«Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի կող­մից հենց այ­սօր անհ­րա­ժեշտ է աղ­բյուր առ աղ­բյուր հե­տա­զո­տել և հայտ­նա­բե­րել Թուր­քիա­յի սան­ձա­զեր­ծած մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Այ­նու­հետև ֆիլ­մա­շա­րե­րով և մի քա­նի լեզ­վով դրանք պետք է ներ­կա­յաց­նել հա­մայն մարդ­կու­թյա­նը։ Եվ Հայ­կա­կան աշ­խար­հը Եր­կիր մո­լո­րա­կում ի հայտ կգա իր ողջ ա­ռա­քե­լա­կան մե­ծա­գոր­ծու­թյամբ։
Եվ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը կլու­սար­ձակ­վի իր ողջ դի­վա­յին դի­մա­պատ­կե­րով։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 64767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ