ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«Գոմի» հարցի լուծումը կենսական անհրաժեշտություն է

«Գոմի» հարցի լուծումը կենսական անհրաժեշտություն է
22.01.2021 | 19:27

Հետպատերազմյան իրավիճակում իշխանությունն այնքան է իրեն հարմար զգում ու այնքան է իրեն իրավիճակի տերը համարում, որ ոմանց մանկության երազանքն իրականություն դարձնելու և յուրայիներին պաշտոնների տեր դարձնելու սուրբ գործով է գլուխը խառը։

Պարզվում է՝ այսօր մեր երկրի թիվ մեկ հարցը ԲԴԽ նոր անդամներ ունենալն է։ Դա էլ որ լուծեն, էլ ոչ մի հոգս ու դարդ այս երկիրը չի ունենա։ Պատերազմից առաջ այս իշխանությունը տևական ժամանակ ՍԴ անդամ չէր կարողանում ընտրել, ԱԺ-ն օրումեջ նիստեր էր անում ՍԴ անդամի թեկնածությունը քննարկելու, հետո մերժելու, հետո նորից առաջադրելու ու վերջապես ընտրելու համար։ Անկախ հանգամանքից, թե այդ օրերին արտաքին ու ներքին օրակարգում ինչ առաջնային խնդիրներ կային։


Այսօր էլ, փաստորեն, մեր երկրում միակ անհապաղ ու անհետաձգելի հարցը նախկինից նախկին Գագիկ Ջհանգիրյանին և սորոսականի համբավ ունեցող Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամ դարձնելն է։ Պատերազմի ահասարսուռ հետևանքները ոչ մեկին չեն անհանգստացնում, գերիների հարցը պետական գաղտնիք դարձրին ու մի կողմ դրեցին, տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է, հարյուրավոր բիզնեսներ են փակվում, գործազրկությունը կտրուկ ավելացել է, արտագաղթողները, ինչպես Փաշինյանն է ասում, ճամպրուկներով հերթի են կանգնած։ Այս ամենին գումարվում է մարդկանց բարոյահոգեբանական վիճակը, խեղված ճակատագրերը, Հայաստանի օդը ծանրացնող համատարած սուգն ու վիշտը։ Բայց կարևորը Ջահանգիրյանը գործուղվի ԲԴԽ, ու հետագայում մեծ ախորժակով կուլ տա ԲԴԽ նախագահի աթոռը, որ իր համար արդեն «գոմ» դարձած սեփական դղյակը փոխարինի նախանձը շարժող հարևանների ավելի լավ ապարանքներով։ Սա իսկապես լուրջ հարց է ու կենսական անհրաժեշտություն Հայաստանի գոյության համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 87404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ