Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Ղրիմի վերաբերյալ ուկրաինամետ հայտարարությամբ։ «Տասնմեկ տարի առաջ անցկացված անօրինական հանրաքվեից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից ՈՒկրաինայի Ինքնավար Հանրապետության բռնակցման տարեդարձի օրը՝ այսօր (մարտի 16), մենք կրկնում ենք, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի փաստացի իրավիճակը, ինչը միջազգային իրավունքի խախտում է, և որ մենք պաշտպանում ենք ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Չեն կարողանում ԿԳՍՄ փոխնախարար գտնել

Չեն կարողանում ԿԳՍՄ փոխնախարար գտնել
08.02.2021 | 20:10

Կրթական համակարգն ամեն անգամ ցնցումների է ենթարկվում` հերթական անհասկանալի պաշտոնյային այդ համակարգ ներմուծելով։ Արդեն 3 տարվա «հեղափոխական» իշխանությունը կրթությունը դարձրեց փորձարադաշտ ամեն տեսակ հիմար գաղափարների համար։

Սկսած կրթական չափորոշիչներից մինչև դպրոցում գնահատման համակարգի վերացման չհաշվարկված քայլ։ Սակայն մի կողմ թողնելով այս ոլորտի բազմաթիվ խնդիրները և միմյանց հաջորդող անհաջող կադրերին, խոսենք հերթական աբսուրդի մասին։


Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի մակարդակով ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովին էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Զավեշտն այն է, որ տևական ժամանակ այս հարցի անմիջական պատասխանատու նախարարությունը չունի։ Բարձրագույն կրթության գծով փոխնախարար ԿԳՄՍ-ն չունի։ Նախկին փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի աղմկահարույց հրաժարականից հետո, այս ոլորտն անմիջական համակարգող չունի։ Կադրեր չունենալն այս իշխանության դեպքում արդեն նորմալ երևույթ է։ Արհեստավարժ մասնագետները հրաժարվում են այս թիմի մաս կազմել, իսկ իրենց ունեցածն էլ, մեղմ ասած, անպիտան է։


Հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը հրաժարական է տվել սեպտեմբերի վերջին ու այդ օրից հետո «անտեր» է մնացել բարձրագույն կրթության և գիտության գծով փոխնախարարի աթոռը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 185126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ