ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Պապլավոկ․13-րդ սեղան»

«Պապլավոկ․13-րդ սեղան»
19.04.2022 | 07:33

ԹՈՒՐՔԻ ՇՆԵՐԸ
(կամ՝ նախերգանք)


«Թուրքի շունը» ուշունց չի, բնութագիր է, ցեղային պատկանելություն, եթե կուզեք՝ անգամ տիտղոս է։ Իսկ մենք կատաղությունից պատեպատ ենք խփվում ու անզորությունից համարյա թե հոգեդարձվում ենք։ Ինչու՞: Զի խարխափում ենք դյուրահավատության ճեմուղիներում, փորձելով շարունակ դարձի բերել կացինն առած ու մեր տառապած «ջանին» ընկած գաղափարան մսագործներին։ Այնինչ նրանց անհրաժեշտ է օրենքի ողջ անողոք խստությամբ անձնագրավորել և շնորհել հստակ արտոնություններ։ Այլ կերպ ասած՝ զատել հայությունից, մեկուսացնել քաղաքակիրթ աշխարհից և բնավորել քարանձավներում։


ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
ՀՀ բոլոր այն քաղաքացիները (հատկապես պետաիշխանական բարձրագույն պաշտոնյաներն ու կարկառուն մտավորականները), որոնք այսօր խորապես համուզված են, որ հայ-թուրքական հազարամյա գերդաժան հակամարտության միակ ճշմարիտ ելքն ու լուծումը Արցախի ամբողջական հանձնումն է Ազերբայջանին, իսկ Թուրքիայի հետ նախ խաղաղ, այնուհետև եղբայրաբար ապրելու նպատակով պետք է հրաժարվել ցեղասպանությունից, Արարատ լեռը համարել ալթայական քոչվորների հետնորդների սրբազան բարձրունքը, և գալիք սերունդներին պարտավորեցնել տարեկան, ամսեկան և շաբաթական տուրքեր վճարել նրանց պատմական նահայրենիքներում դարերով ապրելու դիմաց, պաշտոնապես կհռչակվեն «Թուրքի շուն» և անմիջապես կստանան նոր անձնագրեր։ Անձնագիր պատկերագրումը ներկայացնում եմ մեծ սիրով։ Այսպես, երեսին կարմիր կիսալուսինն է, իսկ լուսնի տակ թունդ սև գույնով երախաբաց մի բորենի։ Բնականաբար այս անձնագրերը խիստ վավերական են և հանձնման պահից դառնում են տվյալ տոհմի ժառանգական սեփականությունը, մինչև դարերի վերջը։


Սահմանադրորեն պետք է հստակեցնել «Թուրքի շուն» պատվո տիտղոսը կրող քաղաքացու և քաղաքացուհու քաղաքացիական կացութաձևերը։ Այսպես, թուրքի շները պետք է ամենուր շրջեն անձնագրերը գրպաններում։ Նրանք չեն կարող մասնակցել համապետական ընտրություններին։ Նրանց, որպես բացառիկ արտոնություն թույլ է տրվելու ապրել իրենց նախահայրենիքի՝ Ալթայի երկրամասի նմանությամբ ստեղծված տափաստանային գոտիներում, քարանձավներում, հյուղակներում և այլ նախնադարյան կացարաններում։
Այս ամենից բացի նրանք, անձնագրերի հետ, ծոցագրպաններում պիտի ունենան ղուրաններ, գրպաններում՝ յաթաղանատիպ դաշույններ։ Ընդ որում, վավերական թուրքաշները ազատ կարող են քնած վիճակում կամ անգամ ծննդաբերելիս կացնել իրենց ցեղախմբի անդամին, առանց հիմնավոր պատճառի։
Շատ կարևոր մի բան ավելացնեմ, սույն թուրքաշներից նրանք, ովքեր ՀՀ-ում ապրելով մեծ կապիտալ են կուտակել, անհապաղ պետք է գույքազրկվեն և մյուսների պես պիտի ապրեն գետնափոր հյուղակներում, քարանձավներում և այլ քարեդարյան կացարաններում։


13-ՐԴ ՍԵՂԱՆԻ ԱՌՋԵՎ
Թուրքաշուն քաղաքական-արտախորհրդարանական ընդդիմադիր պարագլուխը, երկու պատգամավոր և երեք մեծահարուստ նստել են սեղանի շուրջ և սպասում են իրենց գաստրոնոմիական դատաստանին։ Սիրով ներկայացնում եմ ճաշացանկը. մոխրի մեջ կիսաեփած գայլի փորոտիք, վարազի հում միս և լիքը բանջար։ Սա նրանց հնագույն նախնյաց մշտական կերակրատեսակներն են։


ՉԻԼՈՅԻ ԿԻՍԱՆԴՐԻ
Հ․Գ․ Գլխիս քաշեցի ճիշտ 100 գրամ անապական և ազգային-ազատագրական «Քարահունջ» օղի և ներկայացնում են դատավճիռս. բոլոր թուրքաշներին բաժանել երկու շարասյան և կամավոր ընտրության սկզբունքով մի մասին ճանապարհել դեպի Ազերբայջան մյուս հատվածին ուղիղ դեպի Թուրքիա։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 41701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ