«Սիրիայում վերջին զարգացումները սիոնիստական ռեժիմի չարամիտ ծրագրերի մի մասն են՝ ուղղված իսլամական երկրներում անկայունությունը, պառակտումը և հակամարտությունը մեծացնելուն»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած համագործակցության Սիրիայում ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում:               
 

Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն Հանրապետության հրապարակում է նստած

Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն Հանրապետության հրապարակում է նստած
26.12.2022 | 08:30

Գլխավոր պանթյուրքիստի իշխանության գործուն քայլերի պատճառով Արցախն ու Հայաստանը կործանվում են, իսկ ժողովուրդն էլ, կեղծ ու մանիպուլյացիոն քարոզչության արդյունքում, այնքան անտարբեր է դարձել, անգամ իր գլխին կախված թուրքի յաթաղանը չի տեսնում։

Եվ այս իրավիճակում մի մասը գոհ է ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթից, մի մասը՝ Ֆրանսիայի ներկայացուցչի, մի մասը՝ ԱՄՆ-ի, ու այդպես շարունակ։ Իսկ ո՞րն է ձեր գոհունակության հիմքը, այն որ չքննարկվեց Ադրբեջանի մարդատյաց և ագրեսիվ քաղաքականությու՞նը, թե՞ որ խոսք անգամ չեղավ Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու և օրակարգ մղելու մասին։ Միջազգային հանրությունից մեկ գոհանալով, մեկ էլ դժգոհելով՝ ոչ մի տեղ չենք հասնելու, իմ խորին համոզմամբ։


Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ այս ամենի մեղավորն ու պատասխանատուն Հանրապետության հրապարակում է նստած, ոչ թե ՀԱՊԿ-ում, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում կամ միջազգային այլ ատյաններում։


Եվ ուրեմն, պատճառը թողած, հետևանքներով զբաղվելը մեզ ոչ անվտանգություն, ոչ ինքնիշխանություն, ոչ պետականության ամրություն, և ոչ էլ պատիվ է բերում։
Հենց սկսեք բոլորդ մտածել՝ ես հա՛յ եմ, ես Հայաստա՛նն եմ, Ես Արցա՛խն եմ, մենք կունենանք նոր որակի և՛ հասարակություն, և՛ իշխանություն:


Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 17706

Մեկնաբանություններ