ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

MADE IN TURKEY (մաս 16-րդ)

MADE IN TURKEY (մաս 16-րդ)
26.03.2023 | 21:08

Սկիզբը` այստեղ


(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին հինգ՝ 2018-2023 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
(կամ` դեմագոգիայի «նուրբ» արվեստին տիրապետելու հիսուն երանգները)

Я ЦАРЬ- Я РАБ- Я ЧЕРВЬ-Я БОГ!

Гавриил ДЕРЖАВИН,
Из стихотворения «Бог»

«Я царь»-ի վերափոխված երեկվա «червь»-ն իրեն «Бог» դարձրածների էմոցիաները, դյուրահավատությունը, մեծահարուստներին, ինչպես ասում են` «без суда и следствия» լինչի դատաստանի ենթարկելու մոլուցքն այնպիսի ուժով շարժման մեջ դրեց և ուղղորդեց անհրաժեշտ հուն, որ հանրության սթափ մնացած փոքրաքանակ հատվածին ապշեցրեց դեմագոգիայի նուրբ արվեստին տիրապետելու իր հազվագյուտ և հուժկու տաղանդով:

Բաղրամյան 26-ի երեկվա «раб»-հաճախորդի իրական միջուկից գարշողներն անգամ խոստովանեցին` գերազանցեց նույնիսկ ամենահայտնի դեմագոգներին` հռոմեական հյուպատոս Գայուս Ֆլամինիոսին և Ադոլֆ Հիտլերին:

Բրիտանա-թուրքական գաղտնի ծառայությունների «разлив»-ի յուրօրինակ այս «նմուշը» հանճարեղ դեմագոգ չէր լինի, եթե փորձարկված ու դեռևս Հին Հռոմից հայտնի «panem et circenses»` «հաց և տեսարաններ» օպերացիան չդներ Հայաստանի «առաջընթացի» հիմքում:

«Panem et circenses» եղկելի կարգախոսը, որ բնութագրական է թշվառ ժողովուրդներին, «փրկիչ» ներկայացող երեկվա խառնակիչ-անբարոյականից հայությունը համոթ իրեն ընդունեց գրկաբաց:

Հայկական տարբերակում, սակայն, «տեսարաններ առանց հաց» բանաձևմամբ:

Ի՞նչ հաց, երբ հեղափոխություն է եղել և բոլորը «հպարտ» են:
Ի՞նչ հաց, երբ հետհեղափոխական «ճոխ» սեղաններին մատուցվող տեսարանները ո՛չ միայն «տաք ու հափրեցնող» են, այլև հոգիներն ընդարմացնող ու «աղմկահարույց»:
Է՛լ «тушонка-шоу»,
է՛լ Յուրի Խաչատուրով, որին քրեական գործի մեջ ներքաշելով «թավիշները» լուծում են ո՛չ միայն երևակայական «հացիւ»-ի, այլև իրենց առջև դրված` հայոց բանակի և՛ ՀԱՊԿ–ի վարկաբեկման «կարևորագույն» խնդիրը,
է՛լ Սաշիկ ու Ռոբերտ Քոչարյան,
է՛լ օրումեջ դատարան կանչվող Սերժ Սարգսյան և տարբեր մասշտաբների «պայծառափայլ» «նախկիններ»:

Հեղափոխական «հպարտնե՛ր», դե,՛ կլլե՛ք «թամաշա» բարձր տեսակի հանապազօրյա ձեր հացն ու «հանգիստ նստեք տեղներդ»:
Ի վերջո, ասված է, չէ` «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ»:

Արժանապատիվ, անվտանգ ու ապահով կյանքից մաղձոտած նորօրյա «պրոլետարներն» իրենց «հպարտությամբ» շլացած կուլ էին տալիս օտար ուժերի գաղտնի ձուլարաններում կռած-կոփված հտպիտի հրամցրած ունայն «բանիւ»-ն ու չէին գիտակցում ամենաողբերգականը` այրանման այս սիմբիոզ-մակաբույծը 2018-ի մայիսի 8-ից ի վեր «հաց և տեսարաններ» օպերացիան է դրել հետընթացի ուղղությունը բռնած Հայաստանի «առաջընթացի» հիմքում:

«Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է» երգող լյումպենը չէր հասկանում, որ առաջընթացը չի կարող հակառակ ընթանալ դիալեկտիկայի համընդհանուր բնույթ ունեցող օրենքներին ու օրինաչափություններին:

Ինքնահոժար մարդկային հասարակության զարգացման նախնական աստիճաններին հայտնվածների հանգավորված

«Սերը` կա՛,
ՈՒժը` կա՛,
Կյանքը` կա՛,
Արդեն պի՛կ ա,
Հերի՛ք ա,
Բո՛լ ,
Մերսի՛ քեզ` Փաշինյան Նիկոլ»

խրթնաբանությունը հոգում դաջածները, «հարմոնիկ» նվագախումբ դառած թնդացնում են հայաստանյան Երկինքն առ Աստված ուղղված իղձ-երկտողով`

«Դեպի պայծառ ապագա,
Փաշինյանը` մեզ արքա»:

Թնդացնում են այն Երկինքը, որը երգ ու պարով դեպի կառափնարան քայլող հեղափոխական-«հպարտներին» շաբաթներ շարունակ փորձեց հասկացնել`
չարչու հոգեկերտվածքով ու արտաքինով գրչակ-միկիտանը շարքային «սագագող» է, որ իր բաժին աշխարհից «դուխով» փորձելու է սեփական «թիքեն» փախցնել:

Այն Երկինքը, որը հազարներին փորձեց հետ պահել ինքնակամ նահատակվելուց:
Այն Երկինքը, որն ամպրոպ-որոտների լեզվով հորդորեց` կա՛նգ առնել, փակե՛լ դարպասները «տրոյական ձիու» առաջ, որը պատերազմ, արյուն կորուստներ, լաց ու ատամների կրճտոց է բերելու:
Փակե՛լ դարպասներն այն մահաբեր մրրիկի առաջ, որը խփելու է հայոց հավատքի ուղի՛ղ արմատին ու քրիստոնեության օրրանը դեպի կործանում է առաջնորդելու:
Այն Երկինքը, որը նշանների լեզվով հուշում էր` արգելակել ծրագիր-հաղթարշավն անարժեհամակարգ, բարոյալքված, սեռաքաղց գոյանքի, որի արյունատար անոթները խցանված են մեղքերով, ախտ ու արատով:

Այն Երկինքը, որը բացահայտ գուժում էր` վարակածին սեռագարն իր` հորմոնալ շեղումներ ունեցող համախոհ-կամակատարներով կջախջախի-կփոշիացնի ո՛չ միայն այն ամենը, ինչ «հայ» արմատն է կրում, ո՛չ միայն հայոց աշխարհում հնուց անտի սահմանված աստվածային-բարոյական արժեքները, այլև ազգ, հայրենիք, ընտանիք եռամիասնությունը: Գլխներին «փրկչի» սրբապսակ քաշած նախկին անբարոյակնները, լրատվական դաշտի «քիլերները», ոճրագործներն ու ազգադավներն իրենց կեղտոտ սմբակներով կտրորեն-կոչնչացնեն կին-տղամարդ, ծնող-զավակ, քույր-եղբայր, մարդ-անշունչ առարկա, դիցուք` արձան, հասկացությունները:

Պետական քարոզչամեքենայի հզոր անիվների տակ սրանք կոչնչացնեն բանական արարածի մտածելու-տրամաբանելու կարողությունը, ազգային արժանապատվությունը, իրենց իսկ պարտադրած պատերազմ-արհավիրքներին դիմակայելու հոգևոր ուժն ու պատրաստակամությունը:

Հայաստանյան Երկնքից կախված էր հայոց համար իսկապես ճակատագրական հարցը` հանրությանը բացահայտ սոդոմ-գոմորյան ապականված միջավայր առաջնորդող պիղծը ո՞նց կարող է «արքա» լինել:

Սակայն խու՜լ են ու կու՜յր «հպարտները»:
Նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում:
Ականջներ ունեին, բայց չեն լսում:

«Ելի՛ր, ելի՛ր, Նիկոլ ջան,
Վե՛ր կաց, կանգնի՛ր, ախպեր ջան»…

Խզված ձայներով վանկարկում են` Կենդանի Աստծուն ու նրա կամքը մոռացած քայլող քարավանները համոզված, որ իշխանությունը չանթած «պիղծ ոգին» իրենց դեպի երջանիկ ու կուշտ ապագա է առաջնորդելու:

Դեռ չգիտեն, որ «Հայե՜ր, հայե՜ր, հայե՜ր ջան, դուխով» բթացնող մանտրան կրկնելով «դուխով» ակամա քայլում են դեպի մահ, դեպի գերեվարություն, դեպի գերեզման:

Այդ ամենը, սակայն, կլինի հետո:
Իսկ առայժմ չեղած «հաղթական երթի» մասնակիցները հիացած են խաղային-էքսցենտրիկ դրվագներով խտացած ամենօրյա կրկեսով:
Եվ կարևորը` «հպարտ» են:

ՈՒ նրանց չի հուզում` ի՞նչ գույնի կամ համի է «հպարտը»:
Արդյոք կուտվի՞, իրենց «կուռքի» կոնծած գինով ու «քյաբաբի» պատառին խառնած սև խավիարով:
Կամ` «հպարտով» հնարավո՞ր է կոմունալ վարձերը վճարել, վերցրած վարկերի տոկոսները մարել, հաց գնել:

«Հնարավո՛ր է», «հաԳահեղափոխական դիշովկեքին» հակադարձում են ցնցակաթվածի «երանելի» գրկում գալարվող հմայված հոգիներն ու սեփական «հպարտությունից» խունջիկ-մունջիկվելով ցիտում գերագույն-գլխավոր խեղկատակին.

-Շենացնելու ենք Հայաստանը, մեր փոքրիկ ապաստանը: Հիմա արդեն, ընդամենը 50 եվրոյով կարող ենք Միլան հասնել, առևտուր անել և վերադառնալ:

«Առևտուր անել», «ուտել-խմել»… ընդամենը:
Գրեթե… տեսնել Միլանն ու նոր մեռնել:

Իսկ Լա Սկալա՞ն, որի բեմից հնչել են աշխարհի լավագույն կատարողների ձայները:
Պատասխանը խլացնող լռությունն է:
Լա Սկալայի «ձայները» 50 եվրոյով շրջագայողների ունկերին հարիր չեն:
«Հպարտներին» միայն մի ձայն է թովում, կավե ոտքերով զազրադեմ պսևդոՄոնթեի նյարդեր սղոցող գոռգռոցը, որ հեշտալից կյանքի սին հովերով տարվածներին առաջնորդում է hաջորդ կանգառ` «նոր, երջանիկ Հայաստան»:
«Նոր» Հայաստան առանց թալանչիների, առանց օլիգարխների, բայց և առանց ավանդական արժեքների, առանց հայրենապաշտության, առանց, ինչպես հետագայում կբնութագրեն «թավիշները»` «հայրենասիրություն փուչիկ և
վտանգավոր կոնցեպցիայի»:

Սպասվելիք «կուլակաթափության» հովերից քշվածները չե՛ն էլ նկատում, որ ամենակարող ժամանակը «նորերի» մասով փոխել է իր սովորական հունը` սկսվել է մինչ այդ պահը բոլոր ասպարեզներում հայոց գրանցած ձեռքբերումների ու հաղթանակների հետհաշվարկը:
Նաև չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել` «նախկինների» տեղերը զբաղեցրած «նորերի» պայքարը սահմանափակվում է ընդամենը ուժային կառույցներով:
Շրջադարձային բարեփոխումների, ինստիտուցիոնալ հիմնավոր քայլերի փոխարեն շռնդալից հայկական իրականություն են մուտք գործում «սև բերետավորները»:
Զանգվածները դեռ հիացած-էլեկտրականացած են:
Դեռ չգիտեն, որ շատ մոտ ապագայում սրանք հարստացնելու են առկա պալիտրայի արտահայտիչ-հյութեղ գույները` կարմրելու են և «ցպահանջ» ոտնատակ են տալու հենց իրենց` փողոցներ փակող, Սերժին «մերժող» հեղափոխական լյումպեն-նվիրյալներին:

Հետհեղափոխական զանգվածներին տեսարաններով կերակրող կոռումպացված նախկին գրչակը վարչապետի աթոռը բռնազավթելուց կարճ ժամանակ անց արդեն գիտակցում է` եթե քայլելով իշխանություն վերցնելը խաղ ու պար էր, ապա կառավարելը բարդ է ու իր խելքի բանը չէ:
Ինչպիսի՜ «մանրու՛ք»:
Հայաստանում «թավշյա հեղափոխություն» կազմակերպած ընդհատակյա կենտրոններում ֆիքսվող փաստը, սակայն, չի՛ մտահոգում օրվա իշխողին:
Պժգալի այս պալարի «իդեա ֆիքսը» վենդետան է` ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի նկատմամբ:
Ճիշտ է` առկա է նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան, բայց, հրաշքով ախոռից պալատում հայտնված «նյու Նապոլեոնը» գրեթե չի կասկածում` իր ապագա քաղաքական հավակնությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը ՀՀԿ-ն ու նրա առաջնորդն են:
Նա վախենում է:
Թիվ 1 խաղացողի համարում ունեցող Սերժ Սարգսյանը հանկարծ ու շախմատի մեծ տախտակի խաղաքարերն այնպես կդասավորի, որ կառավարման 100 օրը դեռ չլրացած իրեն «մատ» կհայտարարի և՞…
Եվ պետականաշինությանը միտված գիտակցված քայլերին, լուրջ մոտեցումներին փոխարինելու եկած «Բռնեմ-բաց թողնեմ» «սերիալային բոևիկները»` նվաստցուցիչ «маски-шоу»-ներով, «ասֆալտին փռելով», անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարումներով և ամենակարևորը` ապացուցողական հիմնավորումների զրոյական հենքով, մաշում-անկման են հասցնում հասարակությանը:

Հոգ չէ` թո՛ղ որ այդպես: Ինքն անողոք պայքար է սկսել երկիրն արյունաքամ արած կոռուպցիայի դեմ:
Աննախադեպ պայքար, ինչն անպատճառ, ըստ արժանվույն, կգնահատի Արևմուտքը:
Նա գրեթե չի կասկածում` եվրոպաներում հենց իրեն, որպես անարյուն հեղափոխություն կերտածի, որպես հզոր առաջնորդի, կբարձրացնեն պատվանդան ու կերկրպագեն հանց «սրբազան կով»:
«Երկրպագությունը» սկզբում կարտահայտվի դրամաշնորհներով ու ներդրումներով, իսկ հետո կլինի և Նոբելյան մրցանակը:
Ի վերջո, ինքն իրագործել է անհնարինը` բարեհաջող ավարտին է հասցրել Հայաստանի ապագայի դեմ նյութված գաղտնի «Operation Barbarossa-2»-ը:

Իսկ Արցախի նվաճումը, հետո նաև Հայաստանի քարտեզի վերաձևումը հեղափոխության իսկական շահառուների համար ժամանակի ու տեխնիկայի հարց է:
Եվ, ինչպես ասում են` «ժամն է իրիկնահացի». պահն է ստանալու արածի` անկարելին իրականություն դարձնելու համարժեք ու` մի բան էլ ավելի, պատասխանը:
Ինչպես ռուսներն են ասում` «Долг платежом красен, а займы отдачею»!
Բա՞յց, առաջադրված` «Чем красен долг?» հանրահայտ հարցին ի պատասխան, Արևմուտքն ի ցույց դրեց հոլիվուդյան ճերմակ ատամնաշարն ու երեք մատի գործողությունը:
ՈՒրիշ ոչինչ:
Վիրավորվեց «բաց ձեռքերով» հեղափոխության հայրը, հիասթափվեց:
Այնքա՜ն, որ ոտնատակ տվեց պետական ու դիվանագիտական հարաբերություններում սահմանված անխախտ կանոնները:
Մտածեց` ինքը վաստակել է դրա իրավունքը, իր առաջ պետք է խոնարհվեն բոլորը, այդ թվում և` Արևմուտքը:

Գեղական բռիությամբ շա՜տ անհարմար բաներ հնչեցրեց:
ՈՒ երբ «չմո երկրի» (հանրաճանաչ «դոկտոր Մահի»` Արսեն Թորոսյանի, մեր հայրենիքին տված բնութագրումն է) գերագույն գլխավոր «Չմոյին» հեղափոխական խաղերի մեջ մտցրած Արևմուտքը, որպես նրա գռեհկաբանության պատասխան, հետադարձ հայացք նետեց WikiLeaks-ին ու ցուցադրաբար սկսեց թերթել «անհրաժեշտ» էջերը, նույն Արևմուտքի օգնությամբ Հայաստանում իշխանությունը բռնազավթած սինլքորը հայհոյախոս լեզուն հարկադրված մտցրեց ուր հարկն էր և խոնարհաբար «լիզեց թքածը»:
Ինչպես 2018-ի ապրիլի 23-ին փաստեց դասականը` ինքը ճիշտ էր:
«Լիզելն» էր «փրկության» ուղիղ ճանապարհը, այլապես, Արևմուտքը Ջուլիան Ասանժի գործուն օգնությամբ շա՜տ անհարմար բաներ կարող էր բացահայտել և ի ցույց դնել շարքային բոսյակի իրական էությունը: Ինչը վերջնականապես կխաթարվեր Հռոմի պապ, առավել ևս` «նյու Նապոլեոն» մատուցվող պոռոտախոս դասալիքի հեղափոխական իմիջը:

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. «Я царь»-ի վերափոխված երեկվա «червь»-ն իրեն «Бог» դարձրածների էմոցիաները, դյուրահավատությունը, մեծահարուստներին, ինչպես ասում են` «без суда и следствия» լինչի դատաստանի ենթարկելու մոլուցքն ի՞նչ արեց:
2. Բրիտանա-թուրքական գաղտնի ծառայությունների «разлив»-ի յուրօրինակ «նմուշն» ի՞նչ օպերացիա դրեց Հայաստանի «առաջընթացի» հիմքում:
3. Հին Հռոմեական «panem et circenses»` «հաց և տեսարաններ» օպերացիան ի՞նչ բանաձևում ուներ հայկական տարբերակում:

4. Արժանապատիվ, անվտանգ ու ապահով կյանքից մաղձոտած նորօրյա «պրոլետարներն» ի՞նչ չէին գիտակցում:

5. «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է» երգող լյումպենն ի՞նչ չէր հասկանում:
6. Ի՞նչ էր գուժում հայաստանյան Երկինքը նշանների լեզվով:

7. Սպասվելիք «կուլակաթափության» հովերից քշվածները հատկապես ի՞նչը չէին նկատում:

8. Ի՞նչ արեց Հայաստանում իշխանությունը բռնազավթած սինլքորը, երբ Արևմուտքը, որպես նրա գռեհկաբանության պատասխան, հետադարձ հայացք նետեց WikiLeaks-ին ու ցուցադրաբար սկսեց թերթել «անհրաժեշտ» էջերը:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 44404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ