Ապրիլի 17-ին Փարիզում հանդիպում է կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի միջև։ Բացի այդ, բանակցություններին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի կաբինետի քարտուղարի անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը։ Քննարկման առանցքային թեմաներն էին ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և մաքսատուրքերը։               
 

Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել

Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել
27.09.2024 | 12:20

Երկիրը մի պտույտ արեց արևի շուրջն ու վերադարձավ էն կետին, որտեղ սկսվել էր պատերազմը։ Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել, իսկ երկրի վրա արյան հեղեղ էր սկսվել, ալիք տվել, բարձրացել ու ծածկել էր ամեն ինչ։

Բայց երբ արյան օվկիանոսը տեղի տվեց, տապան չնստեց Արարատի վրա, Նոյ չեղավ, ծիածան չեղավ, եղավ սուգ, եղավ վիշտ, եղավ քաոս, արյան ծովից ազատվող ժայռերի վրա, բրածո կենդանիների նման, հայտնվեցին ատելության անողնաշարավոր ու հոդվածոտանի հրեշներն ու շարժվեցին, վազեցին, սողացին աջ ու ձախ, ծերից ծեր լցրեցին խոշտանգված կանացի կիսադեմը, իսկ նրա շուրջը շարունակվեց սոդոմգոմորյան խրախճանքը․․․

Երկիրը մի պտույտ արեց արևի շուրջն ու վերադարձավ էն կետին, որտեղ սկսվել էր պատերազմը։ Տիեզերական դատարկության մեջ էդ կետը տրոփում էր մորմոքուն վշտով, բայց երկիրը չնկատեց այն։ Նրա ամբողջ ուղեծիրը լի էր նման տրոփող վշտերով, ո՜ր մեկը նկատեր․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8042

Մեկնաբանություններ

s.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am