«Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել». ԱԺ-ում հարց ու պատասխան էր, անվճար թատրոն, թամաշա, որը վաղուց արդեն դիտարժան չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանիպուլյացիաների, հարցերից «կռուտիտների» դաս տալ, ՔՊ-ական երեսփոխանները սարքած հարցերով քծնում են Նիկոլ Փաշինյանին ու այլ բարձրաստիճաններին, ընդդիմադիր պատգամավորները վերստին փորձում են Նիկոլ Փաշինյանին բռնեցնել ստերի մեջ։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի խորհրդարանում նույն մաշվսծ «պլաստինկան» է միացված, որն արդեն նյարդայնացնում է լսողներին։ Այդտեղ հարցեր են հնչում ու պատասխաններ, սակայն այդտեղ հարցեր չեն լուծվում։
Ոսկան Սարգսյան