Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Անդրկովկասում կայուն, խաղաղ իրավիճակով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկու երկրների շահերից է բխում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,- ասել է Պուտինը։               
 

«Աշխատանքի դատի պաշտպան»-ի անհրաժեշտութիւնը (մաս 1-ին)

«Աշխատանքի դատի պաշտպան»-ի անհրաժեշտութիւնը  (մաս 1-ին)
04.12.2024 | 21:38

«Երեւանի աւտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են յայտարարել եւ առաւօտից դուրս չեն եկել աշխատանքի: Նախնական տուեալներով՝ նրանք պահանջում են վերանայել աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերի չափը (https://yerkir.am/hy/article/2024/12/03/283787):

Այս պահանջների իրականացման մղումներով, վարորդներն իրենց բնական իրաւունք են վերապահել գործադուլի դիմելու համար։ Իրաւունք, որ թերեւս 19-րդ դարից սկսեալ, բազմաթիւ քաղաքակիրթ պետութիւններում, օրէնքով պաշտպանուել եւ վերածուել է ազդու զէնքի՝ սոցիալական արդարութեանը միտուած հասարակական շարժումների ձեռքում։

Իսկ այստեղ՝ «դեմոկրատիայի բաստիոն»-ում՝ Նէօլիբերալ ՔՊ-ականների վայրի ու սանձարձակ կապիտալիզմի ընկալումներով հիմնաւորուած հակադեմոկրատական բռի պատասխանը, իհարկէ, չուշացաւ․․․

«Քանի որ որոշ վարորդներ, գուցէ ընդդիմադիրների դրդմամբ, ուղղորդմամբ որոշեցին այս մեթոդին դիմել, ցաւով եմ նշում` նրանցից 32-ը աշխատանքից հեռացուել են: Շատ ցաւով եմ նշում, քանի որ 32 աշխատակիցը 32 ընտանիք է»,- ասաց քաղաքապետ Աւինեանը, չպատասխանելով հարցին, թէ ինչ սկզբունքով են ընտրուել տուեալ վարորդներն այն դէպքում, երբ գործադուլ անողներն աւելի շատ են (https://factor.am/837359.html

Շահեկան ենք համարում այս առիթով ամբողջութեամբ մէջ բերել հրապարակագիր եւ տեսաբան, ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամ՝ Եղիշէ Թոփչեանի (1872-1909թթ․) դիպուկ տեղեկատուութիւնն ու կարծիքը գործադուլ հասկացութեան մասին, որոնք դեռ 1906թ․ են հրապարակուել առանձին մենագրութեամբ, ըստ հետեւեալի․

«Գործադուլ կոչւում է այն, երբ աշխատաւորները միասին դադարեցնում են իրենց աշխատանք, դնելով որոշ պահանջներ․ ուրիշ խօսքով ասած դործադուլը աշխատաւորների ձեռքում մի միջոց է կապիտալիստների դէմ կռուելու համար: Կռուի այդ միջոցը լայն գործածութիւն է ստացել վերջին ժամանակներս կասիտալիզմի զարգացման հետ միասին։

«Բայց նա յայտնի էր եւ հին ժամանակներում: Դեռ 1490թ. Քրիստոսից առաջ Եգիպտոսում հրեայ բանուորները գործադուլ արին, երբ նրանց ստիպում էին աղիւսներ շինել առանց ծղօտի։ Պելօպոնեսետն պատերազմի ժամանակ 20,000 ստրուկներ գործադուլ արին հանքատեղերում եւ սկսեցին կոտորել իրենց իշխանաւորներին ու աւերել երկիրը։

«Հին Հռոմում գործադուլները աւելի յաճախ էին պատահում։ Միջին դարերում գործադուլի դիմում էին գլխաւորապէս արհեստաւորների աշակերտներն ու բանւորները։

«Իսկ ժամանակակից մտքով դործադուլները սկուում են 19-րդ դարից։ Սկզբներում գործադուլները երեւի ամեն տեղ էլ հալածուած են եղել, միայն երկար ջանքերից յետոյ աշխատաւոր դասակարգը քաղաքակիրթ երկիրներում ազատ իրաւունք է ստացել, գործադուլի դիմելու երբ որ կամենայ։

«Այդպիսի իրաւունքը օրէնքով թոյլատրուած է՝ Անգլիայում՝ 1824թ., Ֆրանսիայում՝ 1864թ., Բելգիայում՝ 1866թ., Գերմանիայում՝ 1869թ., իտալիայում՝ 1890թ., իսկ մեզանում, Ռուսաստանում դեռ այդ իրաւունքը չկայ, դեռ իշխանութիւնը հալածում է գործադուլաւորներին եւ նոյնիսկ բանտի ու աքսորի ենթարկում։

«Սակայն չնայելով բազմազան ճնշումներին ու հալածանքներին, աշխատաւոր դասակարգը յետ չէ կանգնում այդ միջոցի գործադրութիւնից։ Այդքան անհրաժեշտութիւն է ներկայացնում գործադուլը աշխատաւորների համար, իբրեւ մաքառման մի զէնք։

«Քաղաքակիրթ երկիրների, մանաւանդ Անգլիայի բանուորների անցեալը պերճախօս ապացոյց է, թէ որքան օգտակար, որքան բարերար հետեւանք են ունենում գործադուլներն ընդհանուր առմամբ:

«Բայց յաջողութեան համաը անհրաժեշտ է, որ առաջադրած պահանջները լինեն արդար եւ հասունացած, որ գոլծաղուլ յայտարարող աշխատաւորները լինեն կազմակերպուած եւ նախապատրաստուած։ Առանց այդ պայմանների գործադուլը կարող է վիժել եւ հիասթափում առաջ բերել։

«Գործադուլները լինում են երկու տեսակ.

1) Տնտեսական, երբ աշխատաւորները իրենց դրութիւնը բարուոքելու համար դնում են որոշ տնտեսական պահանջներ, օրինակ՝ օրավարձի յաւելում, աշխատաժամերի կրճատում եւ այլն:

2) Քաղաքական, երբ գործադուլ է յայտարարւում քաղաքական իրաւունքներ ձեռք բերելու համար կամ նոյնանման հարցերի առիթով որեւէ մասսայական բողոք արտայայտելու նպատակով։ Այդ ձեւի գործադուլներից ամենամեծն ու ամենանշանաւորը կարող է համարուել անցեալ 1905թ. հոկտեմբերեան ընդհանուր քաղաքական գործադուլը Ռուսաստանում։

«Այժմ մեզ շրջապատող մթնոլորտն այնքան մռայլ է. պայմաններն այնքան փոթորկալի, որ իւրաքանչիւր քայլափոխում այս ու այն վայրում կամ ամեն տեղ միայն կարող է բռնկուել գործադուլ։ Բայց որպէսզի նա յաջող ելք ունենայ, անհրաժեշտ է օր առաջ կանոնաւոր կազմակերպութիւններ առաջացնել բանուորական շարքերում»։

(Թոփչեան Եղիշէ, Գործադուլ, «Լոյս» օրացոյց 1907 թուականի, Վաղարշապատ, տպարան Ս․ Էջմիածնի, էջ 172-175)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ