Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Ավետիս ծննդյան (նմանությամբ Հայրական ավետիսների)

Ավետիս ծննդյան  (նմանությամբ Հայրական ավետիսների)
05.01.2025 | 20:14

Այսօր տոնն է Սուրբ Ծննդյան.

Ավետի՜ս:

Ծնվեց մեր մեջ մանուկ արքան.

Ավետ՜իս:

Մեր սիրտ նրան եղավ մսուր.

Ավետի՜ս:

Երանի՜ն Քեզ, սո՛ւրբ Մարիամ Կույս.

Ավետի՜ս:

Եվ երկինքը կեսգիշերին`

Ավետի՜ս.

Բացվեց: Երգեց զորքը վերին.

Ավետի՜ս:

Եկան մոգերն երկրպագման.

Ավետի՜ս:

Նվերներն են արքայական.

Ավետի՜ս:

Եվ ցնծո՜ւմ են հովիվները.

Ավետի՜ս:

Որբ չենք, այսօր ծնվե՛ց Տերը.

Ավետի՜ս:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ