Տիրամոր աչքից արցունք չի կաթում,
Աղոթք չի կարդում խեղճ ադամորդին:
Ի՞նչ անի Տերը այս քավարանում,
Ինչպե՞ս բաժանի սիրտը ամենքին:
Լուռ է մնացել հովիվը նույնպես,
Էլ լույս չի դառնում և երկնի ճամփա:
Ի՞նչ է կատարվում, ինչու՞ և ինչպե՞ս
Հոգին մեր առավ մի դև սատանա:
Սուրբ այն տաճարից հորդում է մեկեն
Պատարագի մեղմ ձոնը կուսական,
Նշխարն է հասնում շուրթերին արդեն,
Բայց նույնն է հոգին՝ առանց թողության:
Ապաշխարանքից անդին է անտես,
Կրակների մեջ այրվում են ահա:
Ի՞նչ է կատարվում, ինչու՞ և ինչպե՞ս
Հոգին մեր առավ մի դև սատանա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հ.Գ.1
Քրիստոս ծնավ ու հայտնեցավ, մեզ ու ձեզ մե՜ծ ավետիս:
Հ.Գ.2
Լուսանկարում` Ախթալայի Մարիամ Աստվածածինը: