Դժգոհին` ընտի՜ր ծիրան,
ծըռմըռեց քիթ ու բերան:
Դժգոհին` ընտիր դե՜ղձ,
ընտիր տա՜նձ:
Կերավ, և` նույն դժգոհը մնաց:
Ասացինք, ինչու՞, այ դժգոհ
երբևէ ոչնչից չեղար գոհ:
Ասաց.
- Ինձ թվում է, լավը ձեզ
և վատն եք միայն ինձ տալիս,
դե ես էլ նախանձում եմ այսպես,
և աչքիս քուն չի գալիս...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ