Կույրը կույրին ասաց, ես
առաքյալ եմ սրատես,
եկ, առաջնորդ ընտրիր ինձ`
Տեր Աստծո մոտ տանեմ քեզ...
Եվ ձեռք ձեռքի` երկու կույր,
գնում էին «Աստծուն հույր»:
Նրանց դիմաց լո՜ւռ, անխո՜ս,
սպասում էր մի խո՜ր փոս:
Երկուսով էլ մեջն ընկան.
այդպես տխուր ավարտվեց
երկու կույրերի ճամփան...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ