Մարդ կա`
հարգում է կատվին ու շանը,
նրանց է տալիս ամեն լավ բանը,
երբ կողքին քաղցից շունչը փչում է
իր շնորհաշատ, լավ հարևանը...
Բան չեմ ասում, չէ՛,
կենդանիներին պետք չէ անտեսել,
բայց նաև լավ չէ
մարդկանց նրանց հետ հավասար դասել
կամ` ետնադասել...
զի երբ փորձության օրը ժամանի
և ի հայտ լինի կյանքի թշնամին,
Աստված էլ Հույսն Իր
չի՞ մերժի սրանց,
չի՞ ասի սրանց.
-Ձեր ընկերներից` շո՛ւն- կատուներից
փնտրեցեք ինչ-որ մերժեցիք մարդկանց...
պետք չէ՞ր լինեիք փոքր ինչ ողորմած...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ