Ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, բայց մեջիս գենն ուժեղ է ու թույլ չի տալիս մասնագիտությանս ու երկրիս դավաճանեմ։ Ամեն բան թողնեմ, անտարբերանամ և չպայքարեմ Հայաստանի գոյության իրավունքի համար։
Բայց մեջս ինքս ինձ հետ կռիվ ունեմ․
- Լավ ինչի՞ ես պետք է այս ամենը տեսնեի, երբ Չլրագրող նիկոլը եկավ ու կայծակնային քանդեց մեր նախնիների հազարամյակներով կերտածը։
Ես չեմ տեսել Ջոն Կիրակոսյանին։ Կամ էլ չեմ հիշում։ Դե փոքր էի ու ցեղի հավաքներից շատ բան չեմ հիշում։ Բայց հիշում եմ, որ հայրիկիս հորաքույրը պատմում էր Կիրակոսյանների մի հանդիպման մասին, որտեղ Ջոն Կիրակոսյանը ևս ներկա է եղել։
Այդ հավաքին մեկ այլ ականավոր Կիրակոսյանների ցեղից Ռուսական կայսրության հազարապետի մասին էլ լսեցի առաջին անգամ։ Հետո սկսեցի փնտրել նրա մասին տեղեկություններ ու գտա Մատենադարանում պահվող իր նումիզմատական ալբոմի մասին տեղեկություններ։ Այն ժամանակվա արևելքի մաշտաբով մեծ կոլեկցիա ուներ։ ՈՒժեղ, ազդեցիկ սպա էր, ըստ պատմիչների ․․․
Ես պապայիս հորաքրոջ պատմածով, դեռ շատ փոքր էի, բայց սկսեցի կարդալ Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքերի շարքը։
Հետո շատ կռիվներ էի տալիս, չէի համակերպվում մեր հողերի լքելու հետ, մեղադրում էի հենց մեզ:
- Պապ ախր մեր Կարսն ինչի՞ թողեցիք։
Հայրս ասում էր, անհնար էր որ մնային ու ողջ թողնեին թուքրերը, ուժերն անհամատեղելի էին։ Ռուսների հետ քաշվել են սկզբում Գյումրի, հետո Լոռի։ Բայց ես էլի չէի հասկանում։ Ասում էի. «չէ՛, պիտի մնայիք»։
- Հողը չեն լքում, ավելի լավ է մեռնել սեփական հողում, - ասում էի։
Այսօր նորից եմ մեղադրում մեզ:
ՈՒ հարց տալիս ինքս ինձ․ մենք ինչու՞ ենք այսքան բարդ ու պատմությունից դասեր չքաղող։
Ամեն դեպքում, երևի մեր գենն է ու նրանում դրված կոդը, որ մեզ այսքան դարեր շարունակ թույլ է տվել ի հեճուկս ամենի և բոլորի ինադու վերապրել անհավանական պատմական արհավիրքներ։
Ինձ հետ էլ է այդպես ստացվել, գենետիկ եկած գրելու, լրագրության ջիղը ու մյուս ապուպապուս ռազմական հրամանատար լինելու փաստը, կռիվ տալու պատրաստակամությունը, կյանքիս կարևոր իմաստը դարձրել է՝ հանուն Հայաստանի ապրելը։ Ես էլ եմ կռվարար, հանուն իմ Հայրենիքի, չնայած այն կյանքին, որ տեսա (Սովետի փլուզում, երկրաշարժ, պատերազմներ, կորոնավիրուս, Արցախի կորուստ, Հայաստանի քառորդ հատվածի օկուպացիա, նիկոլիզմ ․․․) ես դեռ ապրում եմ ու կռիվ տալիս։
Թող իմ փոքրիկ օրինակը վարակի իսկական հային, որ ուժ հավաքի, ապրի հանուն Հայաստանի ապագայի։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ