Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
ՈՒ ապրում է այդպես երկիրը՝
իմ ու երկնքի արանքում,
ստվերների նման,
որ վախենում են անձրևների
անակնկալ սիրուց:
Սոս Մնացականյան