Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 
  • Բարեպաշտ տիկինը․․․

    Բարեպաշտ տիկինը․․․

    22.12.2024| 16:55
    1885-ից սկսած Փարիզի բարձրաշխարհիկ արիստոկրատական խավը Ժան Գուժոն փողոցում կազմակերպում էր բարեգործական տոնավաճառ՝ «Բազար դը լա Շարիթե», հօգուտ աղքատների ու տնանկների։ Դա չունևոր դասի նկատմամբ մարդասիրության ավանդական դրսևորում էր։ 1897 թ․ հունիսի 4-ին կայացավ հերթական միջոցառումը, որին մասնակցում էր 1200 հոգի։ Տաղավարների կրպակներում, որպես վաճառողներ, կանգնած էին մարքիզուհիներ, կոմսուհիներ, բարոնուհիներ, վիկոնտուհիներ՝ Ալասոնի հերցոգուհու գլխավորությամբ։ Նորամուծություն էին մտցրել․ տաղավարներից մեկում դրված էր կինոսարք՝ ֆիլմ ցուցադրելու համար։ Երբ սարքը միացրեցին, դրա լամպը կոտրվեց, ու հրդեհ բռնկվեց, որն արագորեն տարածվեց տաղավարներով մեկ։ Սոսկալի հրդեհի զոհ գնաց 126 հոգի, հիմնականում՝ արիստոկրատուհիներ։ Ամբողջ Փարիզը և անգամ շատ երկրներ սգացին ողբերգությունը։
  • Կեղծ լիճը

    Կեղծ լիճը

    22.12.2024| 06:35
    Մի նենգ ճահիճ կարծեցնում էր ինքն իրեն լիճ. -Մարդկանց հույսն եմ, կյանքի լույսն եմ...
  • Հասկացա

    Հասկացա

    21.12.2024| 18:02
    Հասկացա վերջապես, որ մեր օրերում ևս այս ստահակ գերագույնի գոյությունը և գործունեությունը մեզ համար նույն Հուդայի համբույրն է։ Ախր ինչու՞ ենք ազգովի խփնվել դրա վրա։ Գրողը տանի։ Համ գիտենք, որ Հուդա է, բայց համբույրն առնում ենք և մատնվում խաչելության։
  • Մենք թռչուն ենք, դրամ չունենք

    Մենք թռչուն ենք, դրամ չունենք

    21.12.2024| 11:02
    Թռչունից հարկ պահանջեցին թագավորներն այս երկրի` թռիչքի հարկ և օդի՛ հարկ, երկնքի՛ հարկ, երազի՛ հարկ և երգի՛ հարկ, տեսնելու՛ հարկ, լսելու՛ հարկ և մտքի՛ հարկ, խոսելու՛ հարկ, և ստեղծման նրա օրից` ըստ նոր ելած օրենքների` այսքան, այսքան, այսքան էլ պարտք....
  • Ակնավաճառը

    Ակնավաճառը

    20.12.2024| 18:32
    Ֆրանսիայում բնակություն են հաստատել և օգտաշատ գործունեություն ծավալել հարյուրավոր հայ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ընդ որում՝ ոչ միայն արևմտահայեր, այլև բոլշևիկյան հեղափոխությունից վտարանդված ռուսաստանցիներ ու կովկասահայեր:
  • Խոզը միշտ էլ խոզ է մնում

    Խոզը միշտ էլ խոզ է մնում

    20.12.2024| 14:07
    Խոզին մի՛ թող մտնի տաճար. Նա ի բնե չունի դարձի որևէ ճար, Որքան նրան մաքրե՛ս, լվա՛ս՝ Չի սրբանում, նույնն է մնում՝ հավե՜րժ անբան, հավե՜րժ տհաս:
  • Մոլախոտն ու ցորենը

    Մոլախոտն ու ցորենը

    20.12.2024| 10:41
    Մոլախոտը ուրախացավ, երբ ցորենը հիվանդացավ, - Գուցե մարդիկ չնկատեն, նրա տեղ ի՞նձ ցորեն դիտեն:
  • Փառասեր շունը

    Փառասեր շունը

    19.12.2024| 19:50
    Շնից ծնվեց շուն, շունը զայրացավ, առյուծիցս շու՞ն, ա՜յ քեզ մի նոր ցավ:
  • Փախուստ

    Փախուստ

    19.12.2024| 13:56
    Ինքներս մեզնից թաքնվեցինք, լույս ճամփան մթի քողով անցանք, գարնանը ձմռան պես հագնվեցինք, ապրեցինք, ինչպես կրկնվող հանցանք...
  • Զորավարի անհրազեն զինվորը

    Զորավարի անհրազեն զինվորը

    19.12.2024| 12:48
    Աշտարակի շրջանի ՈԻջան գյուղի «Վրիժառուներ» ընդհատակյա խմբի անդամները գյուղամիջում քննարկում էին զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը կանգնեցնելու հարցը: Խմբի ղեկավար Հարություն Հարությունյանը (1940-1999, ՈՒջան), որը հետագայում հանրությանը հայտնի դարձավ որպես Բժիշկ Հարութ, «Հայկական միջնադարյան բժշկարանների դեղաբույսերը» գրքի հեղինակ և Արցախի ազատագրության հերոսամարտի անձնվեր մասնակից, անսպասելի, գյուտարարի խենթ խանդավառությամբ բացականչեց. «Տղեր’ք, ուշադիր նայեք,-և նետվելով մոտակա բլրակի լճափը մատնացույց արեց իր կանգնած վայրը:- Էստեղից Մասիսներն էլ կերևան… Էստեղ էլ կկանգնեցնենք Զորավարի արձանը` հայացքը դեպի մեծ Երազանք` սրբազան Լեռ ու Էրգիր»: