-Ես Նիկոլին եմ հավատում. «Կորոնավիրուսն ու՞մ շունն ա, պինցետով հատ-հատ հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»։ Սկսել եմ իմ ներսից` դեզինֆեկցիայից։
2016-ից ի վեր առաջին անգամ Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու, վերջապես, ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։