Մոսկվան և Կիևը փոխանակել են գերիներին 175-ը՝ 175-ի դիմաց բանաձևով, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ «2025 թվականի մարտի 19-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 175 ռուս զինծառայող։ Փոխարենը ՈՒկրաինայի զինված ուժերին է փոխանցվել 175 ռազմագերի»,- նշել են գերատեսչությունում։               
 

«Ճղճղոցը» լռեցրին

«Ճղճղոցը» լռեցրին
10.09.2020 | 22:10

Այն միջոցներով, «սիմվոլներով», որով երկուսուկես տարի առաջ «հեղափոխականները» եկան իշխանության, այսօր հասարակության համար արդեն ատելի են դարձել։ Գյումրեցիները շատ հետաքրքիր ձևով որոշել են ոչնչացնել 2018֊ի ապրիլ֊մայիս ամիսներին քաղաքական զարգացումների ժամանակ հաճախ կիրառվող միջոցներից մեկը։ Հայտնի «վուվուզելը»։ Նրանք ցուցադրաբար կոտրել և դեն են նետել մի քանի վուվուզելներ։ Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանն իր էջում այս տեսանյութն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «2018֊ից ոմն «ժողովրդի վարչապետ» երկիր ներմուծեց ճղճղոց, աղմուկ, հայհոյանք գռեհկություն։ Այսօր իմ լավ ընկեր, քանդակագործ Արթուր Գևորգյանի հետ որոշեցինք կոտրել թավշյա վուվուզելը»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 73749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ