Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-5

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-5
29.08.2024 | 16:33

(սկիզբը՝ այստեղ)

«Դե, ու՞մ են հայերը պետք, բացի մեզանից: Ոչ մեկին նրանք պետք չեն: Թող զարգացնեն իրենց տնտեսությունն ու կողմնորոշվեն նրանով, ինչ նրանք ունեն։ Ի՞նչ է Ֆրանսիան: Ինչպիսի՞ն է (նախագահ Էմանուել) Մակրոնը: Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին».
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ահա այս հայտարարությունն է, որ առիթ է օգտագործվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան մուտքի վրա հարձակման՝ լկտիաբար ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելու և վիրավորական արտահայտություններ բղավելու համար:
Հարձակվողներն էլ, ինչպես արդեն նշել ենք, բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի , եվրոպական «արժեքների» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող , ըստ տարբեր գործիչների հայտարարությունների , նաև միասեռական Արման Բաբաջանյանը և հրա հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչներն են եղել:
Շարունակենք հիմնավորումն այն պնդման, որ Նիկոլ հայադավի իշխանության օրոք Հայաստանի ազգաբնակչությունը և Հայաստանը, բացի Լուկաշենկոյի ասած «մեզանից»- ից (Ռուսաստանից ու Բելառուսից), աշխարհի որևէ այլ պետության պետք չեն, թերևս, բացառությամբ Իրանի և Չինաստանի, որոնց միգուցե դեռ պետք ենք (այս երկու պետության համար մեր հնարավոր անհրաժեշտությանն անդրադարձել ենք նախորդիվ):
Այո, մենք ԱՄՆ- ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային էլ ենք պետք, բայց, ինչպես փաստել ենք նախորդիվ, ճիշտ հակառակ՝ մեր հերն անիծելու և ՌԴ- ին վնաս պատճառելու առումով: Հայ ժողովրդին մանկուրտի տեղ դնելով, Նիկոլ հայադավը և իր ոհմակը հիմա փորձում են Ֆրանսիան և Մակրոնին ներկայացնել Հայաստանի և հայերիս գրեթե փրկիչ: Ասպարեզում եղածն էլ ընդամենը Փարիզի կեղծ հայտարարություններն են և ռուսականին իրենց հնարավորություններով զիջող զենքի, ռազմական տեխնիկայի ոչ մեծ քանակություն:
Մինչդեռ մենք մանկուրտներ չենք ու չենք մոռացել ինչպես ոչ վաղ անցյալի պատմությունը՝ Ֆրանսիայի դավաճանական և աղետալի քաղաքականությունը հայերիս ու Հայաստանի նկատմամբ (կարդալ հետևյալ հղումներով՝ https://www.aniarc.am/2024/02/21/cilicia-armenians-1920-1921-my-book-chapter/ , https://yerkir.am/hy/article/2024/03/07/26426 , https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6_%D6%87_%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8 ), այնպես էլ 44- օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի կողմից իր ռազմական արբանյակների հետախուզական տեղեկությունների տրամադրումն Ադրբեջանին:
Մեծ Բրիտանիային ու հայերիս հանդեպ Բրիտանիայի հրեշավոր քաղաքականությանն էլ չենք անդրադառնում, նրա հետ կապված ամեն ինչ պարզ է, բայց ինչպես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի առնչությամբ նույնպես ոմանց աչքերին շղարշ է իջած, գիտակցությունն էլ մթագնած է: Աչքերի այդ փառը հեռացնելու և գիտակցությունը լուսավորելու նպատակով ներկայացնում ենք 5 TV- ին ԱՄՆ- ի Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի տված հարցազրույցը , որն առավել քան խոսուն կերպով փաստում է Լուկաշենկոյի ասածի ճշմարտացիությունը: Մենք ԱՄՆ- ին պետք չենք և դա հենց իրենք են ասում:
Պենտագոնին ծառայող վերլուծական կենտրոններից մեկը՝ ամերիկյան «Ռենդ» կորպորացիան, որի հանձնարարականները հաշվի է առնում ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչությունը, վերջերս հրապարակել է մի շատ ուշագրավ զեկույց, որում, ըստ էության, մեզ խորհուրդ է տրվում իրենց վրա հույս չդնել:
Խաչիկյանի տեղեկացմամբ, ««Ռենդ»- ը Միացյալ Նահանգների վերլուծական կենտրոններից ամենահներից և ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է, որը հիմնվել է Ամերիկայի օդային ուժերի կողմից, և Պենտագոնի հետ սերտ կապեր ունի, և Միացյալ Նահանգների կառավարության հետ, այնտեղ տասնյակ նոբելյան մրցանակակիրներ են աշխատում»:
«Սա շատ լուրջ է, սա ամենակարևոր կենտրոնն է Միացյալ Նահանգների,- ասաց Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորը:- Ինչ է գրում, բառացիորեն շատ կարճ. «Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ- ն չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին, նրանք միայն կարող են օգնել: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ նրանց դաշնակիցները չեն ցանկանում Հայաստանին տալ անվտանգության երաշխիքներ, առավել ևս չեն ցանկանում որևէ ֆորմալ դաշինք կնքել Հայաստանի հետ: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ- ն չեն կարող բավարարել Հայաստանի ակնկալիքները:
Միացյալ Նահանգները չունեն ստրատեգիական շահեր Հարավային Կովկասում, բայց ունեն որոշ շահեր այն բանի մեջ, որ Ադրբեջանի տարածքով խաղաղ ձևով նավթը և գազը արտահանվեն դեպի Եվրոպա: Հայաստանին պետք չէ խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը կարող է բերել կատաստրոֆիկ հետևանքների, և պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ- ից: Բայց դրա փոխարեն պետք է դիվերսիֆիկացնել (այլընտրանք ստեղծել, եթե չստացվի) իր հարաբերությունները մի քանի երկրների հետ: Ֆրանսիայից և Հնդկաստանից հասնող օգնությունը բավարար չէ, որպեսզի զսպել Ադրբեջանին»: Այսինքն՝ այս ամենը, որ մենք ասում ենք տարիներով, բացի հայհոյանքներից, ոչ մի բան չենք լսում, սա ասում են ամերիկացիները…»:
Ավելի վաղ ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից ես մեկը «Ֆորին Փոլիս» պարբերականում հրապարակմամբ բավական թափանցիկ կերպով հասկացրել է, որ ԱՄՆ- ի համար կարևոր է Ադրբեջանը, և Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարելու այդ ուղղությամբ:
Ընդգծենք, որ Սպիտակ տունը և ԱՄՆ- ի Պետդեպարտամենտը վարում են «Ռենդ»- ի զեկույցում Հայաստանին ուղղված վերոնշյալ խորհրդատվությանը ճիշտ հակառակ քաղաքականություն՝ ունենալով Հարավային Կովկասում ռազմավարական շահեր ու ձգտելով Հայաստանը պոկել Ռուսաստանից ու ՀԱՊԿ- ից:
Վերոնշյալ հակադրությունն արտաքուստ կարող է շատ զարմանալի թվալ՝ ինչպես է «Ռենդ»- ը, որը սերտ կապեր ունի Պենտագոնի և ԱՄՆ- ի կառավարության հետ, համարձակվել հանդես գալ նրանց, Բայդենի վարչակարգի քաղաքականությանը տրամագծորեն հակասող զեկույցով: Իրականում, սակայն, ամեն ինչ շատ պարզ է. «Ռենդ»- ում հրաշալի գիտեն, որ Նիկոլ հայադավը և իր իշխանությունը վերոնշյալ խորհուրդները հաշվի չեն առնելու, վարվելու են ճիշտ հակառակ կերպ, այսինքն՝ հայերն ու Հայաստանն այդ զեկույցից օգուտ չեն ստանալու, իսկ զեկույցը պետք է, որպեսզի եթե առաջիկայում Հայաստան ու հայեր չլինեն, ԱՄՆ- ի խիղճը մաքուր լինի՝ մենք ժամանակին Հայաստանին ամեն ինչ ասել էինք, և որևէ մեկը նրան մեղադրել չկարողանա:
Լուկաշենկոյի հայտարարության հաջորդ նախադասությունը՝ Հայաստանի ազգաբնակչությանը, Հայաստանին ուղղված նրա խորհուրդը կասմ առաջարկը՝ «Թող զարգացնեն իրենց տնտեսությունն ու կողմնորոշվեն նրանով, ինչ նրանք ունեն», նույնպես սխալ չէ, այն նույնիսկ մեր շահերից է բխում: Անվիճելի է, որ պետության տնտեսական զարգացումն ու հզորությունն են նրա ռազմական հզորության հիմքը: Կունենանք զարգացած, հզոր տնտեսություն, կունենանք հզոր բանակ ու հնարավորություն այդ տնտեսությամբ ու բանակով կողմնորոշվելու, ընդհուպ մինչև մեր Հայրենիքի՝ թշնամու կողմից զավթված մասը հետ բերելու, իսկ այժմ հարկ է կողմնորոշվել նրանով, ինչ ունենք:
Անդրադառնանք Լուկաշենկոյի հայտարարության հաջորդ դրվագին՝ «Ի՞նչ է Ֆրանսիան: Ինչպիսի՞ն է (նախագահ Էմանուել) Մակրոնը»: Այստեղ էլ Բելառուսի նախագահը ճիշտ է ասել, միանգամայն ճիշտ են նրա հարցադրումները: Ֆրանսիան այսօր Մակրոնի նման Քրիստոսին անարգողների սատանայապաշտների, ԼԳԲՏ- ների և ուրիշ այլասերվածների, գլոբալիստների, ջհուդամասոնների իշխանության ներքո գտնվող պետություն է, որն անշեղորեն գնում է դեպի ինքնակործանում՝ թե երկրի ժողովրդագրական կազմի փոփոխության և ընդհանուր ժողովրդագրական պատկերի, թե վարվող ներքին և արտաքին քաղաքականության, քրիստոնեությունից ու քրիստոնեական արժեքներից սրընթաց կերպով երես թեքելու, հասարակական բարքերի, հանրության այլասերման և մի շարք այլ առումներով:
Թե ինչ է Ֆրանսիան և ինչպիսին է Մակրոնը, վերջերս Փարիզի օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ հենց իրենք առավել քան ակնառու կերպով ցույց տվեցին, ինչին արդեն համապատասխան հրապարակմամբ անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք:
Ի վերջո, Բելառուսի նախագահը ճիշտ է ասում նաև, որ «Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»: Մակրոնի սև օրերը հեռու չեն ու շատ հնարավոր է, որ նա Ֆրանսիան չնախագահի նույնիսկ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, նախագահի պաշտոնից հեռացվի իմպիչմենտով : Դրանից հետո Ֆրանսիան, հատկապես եթե այնտեղ իշխանության գան աջերը, կմոռանա Լուկաշենկոյի ասած «այդ Հայաստանի»՝ գլոբալիստների, սատանայապաշտների քաղաքականության ներկայացուցիչ Նիկոլ հայադավի ղեկավարած Հայաստանի մասին, ԱՄՆ- ում Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում էլ Միացյալ Նահանգները կմոռանա, բոլորը, հնարավոր է, նույնիսկ Ռուսաստանը և Բելառուսը կմոռանան, եթե Նիկոլ հայադավը և իր ոհմակը շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը կամ մնան իրենց պաշտոններին: Եվ ուրեմն…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ