Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

MADE IN TURKEY (մաս 18-րդ)

MADE IN TURKEY (մաս 18-րդ)
09.09.2024 | 18:28

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

(կամ` Полиграф Полиграфович Шариков-ների ժամանակը)

2018-ի ապրիլից ժամանակի ծիրից դուրս պրծած ու նախորդ դարի (1917-ի) անցուդարձի բովում հայտնված հետհեղափոխական Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «վոժդը», նոր սովորույթներ ու ծիսակարգեր է ներմուծում «ցեղակիցների» համար:

Նրանց լապշայակախ ականջները հարմարեցնում է հարբած ու միմյանց ֆիզիոնոմիա նախշած բոմժերի շրջապատին բնորոշ բառապաշարին:

Ինչպես պատկերավոր ասում էին.

- Аннушка лапшу варит, а Николашка ее всем на уши вешает!

Լապշա կախող Николашка-ի` երկրի «բարձր» ամբիոններից հնչեցրած պղծախոսությունն ու մասսաների ունկերից կախ տվածը, վկայում են ո՛չ միայն նրա պլեբեյական ծագման, այլև ներաշխարհի խոր տրավմաների, հոգեկան շեղումների ու սեռական լուրջ խնդիրների մասին:

Սակայն այդ «մանրուքները» հետաքրքիր չեն:

Ոչ ոք չի՛ էլ ճգնում մտաբերելու հայտնի ճշմարտությունը` «սատանան հենց մանրուքների մեջ է»:

Ո՜վ ժամանակ կամ տրամադրություն ունի զուգահեռներ անցկացնելու հայաստանցու խաղաղ կյանքը խաթարած «մանրամասների» ու ժողովրդական բանահյուսության փիլիսոփայական ժանրից հիշատակված ինչ-որ նմուշի միջև:

Ի՜նչ պահն է համապատասխան եզրահանգումների, երբ ամենայն տմույնի «հանրագումար չարքը» մարդու կերպարանք առած շարունակում է ծղրտալ ու թեժացնել-բորբոքել լյումպենի ստոր բնազդները, հոգու մութ խորշերում մոլեգնող դժոխային կրքերն ու «հեշտ և շուտ հարստանալու» ակնկալիքները:

«Հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին»:

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեզանից թալանածը վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ»,- հավատացնում-հավաստիացնում է կործանարար էներգիայի գեներատորը:

Բոլոր հմայվածները` անկախ տարիքից ու սեռից, կրկին ու կրկին շտապում են փողոց, երկրպագելու «առատության եղջյուրից» խոստումներ շռայլողին, հընթացս էլ մասնակից դառնալու հետհեղափոխական ակնկալվող զարգացումներին` «նախկինների» ունեցվածքը մեջ-մեջ անելուն և սեփական «կտորը», թեկուզ և փոքր, փախցնելուն:

Տիրող իրականությունը ճիշտ և ճիշտ Բուլգակովի նկարագրած` Շարիկովի և պրոֆեսոր Պրեոբրաժենսկու հանրահայտ երկխոսության պատկերն է վերարտադրում արդեն մեր օրերում.

-Куда это Вы, Шариков?

-Да вот, Филипп Филиппыч, решил двинуть себя в президенты.

-Ну и зачем Вам это нужно?

-Да Вы посмотрите! Власть погрязла в роскоши, безделье, коррупции и разврате!

-И Вы голубчик, хотите со всем этим бороться?

-Смешно говорите профессор! Я хочу во всем этом участвовать!

Մեծ է, շա՜տ մեծ նախկինների «ինչքի» կուլակաթափությանը մասնակցության հայտ ներկայացրածների քանակը:

Գործընթացից սեփական «հասանելիքը» ստանալու

խոստումներից էլեկտրականացած զանգվածներն ուշի-ուշով հետևում են իրենց «Բենամուկիի» յուրաքանչյուր արտահայտությանն ու շարժմանը:

Եթե նա հերմաֆրոդիտի ձայնով ղժղժում է, ինչ-որ մեկի անունը տալիս, շարքային վայրենիները «նիզակներն» օդում թափահարելով բառաչում են` «դը՜մփ-դը՜մփ հու՜ու՜ու՜» և հարձակվում «վոժդի» թիրախում հայտնված անբախտի վրա, որ «ցիցը հանեն»:

Իսկ «ցեղի առաջնորդը» ժամ առ ժամ իր «շրջիկ կրկեսին» նոր իմաստ ու բովանդակություն է հաղորդում` էժանագին արարները «հարստացնում» նոր համարներով:

Զորօրինակ, աշխարհի ամենատես աչքի առաջ արդեն որերորդ անգամ ցուցադրում է իր «աննախադեպությունը»` հենց փողոցում, թամաշայի եկածների ոռնոցների ուղեկցությամբ նախարարներ է ազատում աշխատանքից ու հրամանագրեր ստորագրում:

Այնուամենայնիվ, վարչապետի աթոռին տեղադրված սույն առարկան` «Բենամուկին», արդեն քանի՜ ամիս շարունակվող իր աննորմալ պահվածքով, «լայվերով»` անգամ սանհանգույցներից, հիստերիայով ի՞նչ ուղերձ է հղում ո՛չ միայն գիշատչի հակումներ ցուցադրող «ցեղակիցներին», այլև մնացյալ հայաստանցիներին, արցախցիներին, սփյուռքահայությանը:

Նրա ողջ ասելիքը բանաձևվում է մեկ բառով` դատարկություն:

Հետհեղափոխական անցած ժամանակահատվածն ամբողջ «հմայքով» ի ցույց է դնում սույն դժբախտի իսկապես «զրոյական» կետը` զրո օրակարգ, զրո ծրագիր, զրո գաղափար, զրո ապագա, բայց «երկրաչափական պրոգրեսիայով» աճող անհագուրդ ախորժակ` և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստներով:

Նա միայն մեկ բան է հստակ ասում`

սկսելու է քաղաքական հետապնդումներ, բռնաճնշումներ, հաշվեհարդարներ` ազգային հերոսների, իրեն քննադատողների, չընդունողների, հակառակորդ քաղաքական ուժերի ու լրատվամիջոցների նկատմամբ:

Իսկ ի՞նչ է պետք գեոքաղաքական ուժային համապատասխան

կենտրոն-«լաբորատիրաներում» մշակված և («ինքնակամ-մահապարտ» դարձած) «ոմն»-ի ճենճոտ ուսապարկ խոթած այդ ծրագրի իրականացման համար:

Անշուշտ արական ու իգական սեռերի Полиграф Полиграфович Шариков-ների հոծ բանակ-բազմություն:

Հռետորական հարց` ամենից շատ ինչո՞վ է հարուստ Հայաստանը:

Ճիշտ է` ամենատարբեր սեռի ու ռանգի շարիկովներով, որոնց լսելիքը հետհեղափոխական Հայաստանում դեռևս շոյում են «հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած «ազգային դավաճանների» նողկալի ճվճվոցները:

Ովքե՞ր են դրանք:

Անցյալի, ներկայի նաև ապագայի բոլո՛ր դավաճաններին հնարավոր չէ առավել լավ բնութագրել, քան ներկայացրել է Չարենցը «Երկիր Նաիրի»-ում.

«Մի քանի լղրճուկ սինլքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին և չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է- անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում»:

2018-ի «թավիշ»-ի օրերին ո՞վ էր «սանքյուլոտների», իմա` «անվարտիք շների» առաջնորդը:

Արյուռուշտ մի թերուս, թուրք-ադրբեջանական մի լրտես, որ Գյումրի-Երևան ճանապարհին իրեն միացած անտեր մի շան և «անվարտիք ավարաների» օգնությամբ «իրականություն» դարձրեց Էրդողան-Ալիև տանդեմին և մյուս տերերին տված խոստումը` երկիր Նաիրին ու հայությանն ուղղորդել «նոր» հուն` անապագա ապագա:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ժամանակի ծիրից դուրս պրծած հետհեղափոխական Հայաստանը որտե՞ղ հայտնվեց:

2. Ի՞նչ պատկերավոր արտահայտությամբ էին ներկայացնում հանրության ականջներից լապշա կախող զույգին:

3. Николашка-ն ի՞նչ միջոցներով էր բորբոքում լյումպենի ստոր բնազդները:

4. Ի՞նչ բառով էին բանաձևում «վոժդի» ասածները:

5. Ի՞նչ էր պետք գեոքաղաքական ուժային համապատասխան

կենտրոն-«լաբորատիրաներում» մշակված և («ինքնակամ-մահապարտ» դարձած) «ոմն»-ի ճենճոտի ուսապարկ խոթած ծրագրի իրականացման համար:

6. Հատկապես ինչո՞վ է հարուստ Հայաստանը:

7. Ինչպե՞ս է բնութագրում Չարենցն «ազգային դավաճաններին»:

8. 2018-ի «թավիշ»-ի օրերին ո՞վ էր «սանքյուլոտների», իմա` «անվարտիք շների» առաջնորդը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 10353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ