Միացյալ Նահանգները դադարեցրել է գենդերային չեզոք «X» խորհրդանիշով անձնագրերի տրամադրումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո, որը սահմանափակում է կառավարության կողմից տրանսգենդերների ինքնության ճանաչումը։ «Այս կարգադրության համաձայն՝ դեպարտամենտի կողմից ԱՄՆ անձնագրերի տրամադրումը կհամապատասխանի անհատի կենսաբանական սեռին, ինչպես սահմանված է հրամանագրում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:               
 

MADE IN TURKEY (մաս 28-րդ)

MADE IN TURKEY (մաս 28-րդ)
17.11.2024 | 18:39

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 27-ՐԴ

(կամ` երեք տառանոց մահաճարակների հաղթարշավը)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱԲՈՒՅՐ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐՈՒՄ

«Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը ես եմ»:

Գլոբալ ամբոխահաճության հայկական սիմվոլը լեզվի մի հարվածով, վայրկյանների ընթացքում, պաշտոնանկ է անում իր իսկ հռչակած 2 999 999 վարչապետերին ու սեփականաշնորհում ո՛չ միայն Հայաստանի, այլև Արցախի թե՛այսօրը, թե՛վաղը:

Ինքնին աբսուրդի ժանրից է և իսկական ողբերգություն, երբ ադրբեջանա-թուրքական մաքուր «բրենդը», Արցախի ճակատագիրը «ես»-ի շրջանակներում լուծելու միանձնյա որոշում է կայացնում: Ապա երկրի բարձրագույն ամբիոնից, լրբենի ինքնավստահությամբ իր «վերդիկտը» հնչեցնում որպես վերանայման ու բեկանման ո՛չ ենթակա «դատավճիռ»,

չհայտածելով` հօգուտ ու՞մ է «կերտելու» հերոսական անցյալից ներկայով դեպի ապագա ձգվող դեռևս հաղթական հետագիծը:

Կորստաբեր է, երբ սովորական մի չտեսի երկրպագման անպատվաբեր գործին լծված և հոգեգարին «Mein Führer» կարգած` պնակալեզ-պատեհապաշտների «խմբաքանակը» չի՛ էլ մտահոգվում, որ դիվանագիտությունից, քաղաքականությունից, ընդհանրապես ամեն ինչից զրո «գիտելիքներ» ունեցող պոպուլիստը բոլորին մեկտեղում ու «մարգինալ» է դարձնում ազգային հարցերում:

Որ անպատկառ մեծամտությամբ հայկական օրակարգ է մտցնում ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող իր «կետը»:

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Էս շատ կարևոր նրբություն ա»:

Աղետաբեր է, երբ համընդհանուր քաղաքական դաշտը հանդուրժում է, որ մի հարթուղեղ tabula rasa աչքերն ու բերանը միմոսի նման ծռմռելով շպրտի իր դեմքին.

«Թող ոչ ոք մեզ չասի՝ հը՜ը՜ը՜ էդ ի՞նչ եք բանակցում: Ինչ, որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող ա պահանջել միայն ժողովուրդը»:

Կործանարար է, երբ մատնանշված «ժողովուրդը» համակերպվում է ոմն հացկատակի` հայրենիքի ճակատագիրը միայնակ տնօրինելու վտանգավոր և բազում անհայտներով ծրարված ու թուրք-ֆաշիստական կնիքով դրոշմված «թագավորական» հավակնությունների հետ:

Հանցավոր անգործություն է, երբ մի ողջ ժողովուրդ զանց է առնում իրազեկների տագնապախառն գաղտնազերծումները, թե վասն ինչի են «տիկնիկավարները» հարբեցող մի չարչու պաճուճապատանք տեղավորել աշխարհա-քաղաքական շախմատի խաղատախտակին:

Արհամարհելով Լյուդովիկոս XIV-ի սինդրոմով ախտահարված հտպիտ ինքնակոչի հնարավոր հիստերիկ բռնկումները, Սեմյոն Բաղդասարովը 2018-ից ի վեր հնարավոր բոլոր միջոցներով պարբերաբար կոչնակում է հայ հանրությանը.

«…բրիտանական հետախուզությունը սերտ համագործակցելով թուրքականի հետ 2006 թ. հավաքագրել է Նիկոլ Փաշինյանին: Հայկական պետության ղեկին հայտնվել է թուրքական գործակալ, որն իր առջև նպատակ է դրել վերացնելու Հայաստանն ու հայ ժողովրդին:

Դավաճանին վճռական ո՛չ ասելու ժամանակն է»:

Ռուսաստանյան քաղաքագետ, վերլուծաբան, «Суть времени» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանն անդադար բարձրաձայնում է, թե օտարերկրյա գաղտնի ծառայություններն ինչ մասշտաբների ողբերգություն են նախապատրաստել հայոց երկրի, նրա անցյալի ու ապագայի համար:

«Տակա՛նք, դու բրիտանա-թուրքական հետախուզական գաղտնի ծառայությունների գործակալ ես: Քեզ վճարել ու բերել են երկիրը քանդելու, ոչնչացնելու, ծախելու համար»:

Եվ ամեն անգամ հերթական ասելիքն ավարտում է հայտնի բանաձևմամբ` մի փոքր տեղայնացրած.

«Կարթագենը պետք է կործանվի, իսկ Փաշինյանը պետք է հեռանա»:

Իհարկե կկործանվի Կարթագենը:

Կկործանվի նաև «մեղքի» ստրուկներ դարձածների կառուցած «նոր բաբելոնյան աշտարակը», կփլատակվի մեր իսկ գլխին, քանզի ամբոխացած հանրությունը կամավոր ընտրեց հ«պարտության» մահացու մեղքն ու չգիտակցեց, որ շա՜տ մոտ ապագայում կհատուցի 6-7 հազար չապրած կյանքերի արյամբ, 10-12 հազար հաշմվածների տառապանքներով, հայրենիքի կորստով, տնանկների ողբ-հեծեծանքով, ազգի ինքնության ու արժանապատվության ոչնչացմամբ, անապագա գոյությամբ:

Անվերապահորեն այդպես կլինի, որովհետև կռապաշտությունն էր մեր տաճարը:

Կործանիչ իպոստասների` սխալ-մեղք-դավաճանություն, «փաթեթն» էր հայ ժողովրդի ընտրությունը.

Աստծո փոխարեն`պղծության ոգի:

Տիրոջ խոսքի փոխարեն` ճիվաղի հայհոյանքներ և մթնոլորտն ու հոգիներն ապականող սահմռկեցուցիչ ոռնոցներ:

Բարձրյալի կամքի փոխարեն` դիվային շուրջպար, վիրտուալ թաղումներ, «դը՜մփ… դը՜մփ… հու՜ու՜ու՜…» դժոխային բառաչներ:

Հայ ժողովուրդն իր իսկ «ընտրությունից» հետո բոլոր առումներով հայտնվել է խոր ճգնաժամի տեղապտույտում:

Իշխանական լծակները յուրացրած` թուրք-ադրբեջանական գործակալներին հաջողվել է փոշիացնել քաղաքական ու մյուս բոլոր էլիտաներին:

Հակաինտելեկտուալ բոսյակները փշրել-ոչնչացրել են մեր ինքնության կոդային ողջ համակարգը: Հայ հանրությանը վերածել ինֆանտիլիզմով տառապող գլխաքանակի, որի մոտ գրանցվել է միասնական օրգանիզմի զարգացման կասեցում:

Պատճառը նրան ախտահարած վարակիչ հիվանդություններն են` սիֆիլիս, տուբերկուլյոզ, ժանտախտ նաև ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը` ՁԻԱՀ կամ սպիդ:

Հայ հանրությանն ախտահարած համաճարակների փունջը հայկական տարբերակում շատ կարճ հապավում ունի` ՔՊԿ:

Երեք տառանոց այս մահաճարակները երկիրը խճճել են քաղաքական տուրբուլենտության մահաբույր պարունակներում:

Հետհեղափոխական իրարանցում-խառնաշփոթում անտեսվում-անէանում է սթափության ցանկացած մրրկազանգ,

խլացվում ապագա ողբերգությունը գուժող տագնապի ցանկացած ազդանշան ու խոսք:

Հարարթուն է միայն «մեկը»` հոգիներն ու հայրենիքն ավերակող կորստաբեր ոգին:

Սեփական անձին առնչվող ցանկացած ահազանգ` երկրում հնչի, թե նրա սահմաններից դուրս, լիբերալ ֆաշիզմի հայաստանյան ծաղրանկարը պատճենում-մտապահում է որպես պետության հեղինակությունը նսեմացնող, հիմքերը խարխլող անարգանք:

Նախկին դեղին խմբագրի անցյալի` անգլո-թուրքական կնիքով զմռսված, փակ էջերի լուսահայտումները վարչապետական պարարտացած մարմնազանգվածը մաշում են անտանելի «սրտխառնոց-որձկոցներով»:

Հակազդող միջոցը մեկն է` տեղաբնակներին, որպես «նախկինների», պետության հիմքերը խարխլողների և երկրի անվտանգությանը սպառնացողների գործից վռնդել ու բանտերը լցնել:

Սահմանից անդին գտնվող քննադատներին պատժելու միջոցը «ոչ ցանկալի անձ» ճանաչելն ու նրանց մուտքը երկիր արգելելն է:

Ի դեպ, ՀՀ օրվա իշխանությունների համար «persona non grata» են համարվում Սփյուռքի մեր հայրենակիցներն ու հայամետ այն գործիչները, որոնց մուտքն արդեն իսկ արգելել են Ադրբեջանը և Թուրքիան:

Պատահականությու՞ն է:

Վարչապետի աթոռին հայտնված մարտնչող միջակությանն այնքան է «տարել աստղայինը», որ սեփական «ես»-ն այլևս ի վիճակի չէ տարանջատելու զբաղեցրած պաշտոնից: Իրեն ուղղված յուրաքանչյուր քննադատական խոսք ընկալում է որպես հարված պետության ուղի՛ղ հիմքերին:

Երկրում ավեր-թալան-խառնաշփոթին պլլված խորհրդավոր սպասում է:

Պլեբսի վերածված զանգվածը համբերատար շարունակում է «նախկինների» «քյաբաբ առ քյաբաբ կուլակաթափությունից» իրեն խոստացված «բաժինն» ակնկալել:

Դեռ երեկ Սերժի կողքին կանգնելու «մշտական տոմսեր» մուրացողներն այսօր թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկուի, Մեծարենցի բառերով` «սյուքին տակ» են հաճում ներքինանալ:

Փողի «համն» արդեն իսկ ճաշակած ինչ-ինչ ավարաներ, ՀՀԿ-ից հեռացած կարիերիստներ, հանուն ԲՀԿ խցկվելու ջրկիր դարձածներ ու այլ պատեհապաշտներ, որ գիտակցել են` «երկու ոտքն ավելի լավ է, քան չորսը», ճակատներին դաջել են ՔՊ և փողոցից հայտնվել են խիստ պատասխանատու պոստերում: Հանուն սեփական կողոպուտի իրավունքն ամրագրելու սրանք պատրաստ են ամեն ինչի:

Իսկ երկրի դրուժան «գլուխը» «սիրո և հանդուրժողականության» խոստումնազարդ շղարշով սքողված պատերազմ է հայտարարել բոլոր այն սթափ ուղեղներին, որոնք հանգամանալից վերլուծում են երկրում ու նրա սահմաններին կատարվողը, գաղտնազերծում սրա չարաղետ ժպիտի «հակառակ կողմը»:

Մինչ տիկնիկավարների մոտ մարիոնետ աշխատող սույն պժգանքը հանրության մտածող հատվածին ու բոլոր քննադատներին մարտահրավեր է նետել հանուն այն «ռեժիսորների», որոնք դեռևս շարունակում են խմբագրել-սրբագրել «թավիշի» բերելիք ողբերգական ապագան ամբողջացնող սցենարը, հընթացս Նախիջևանում, Թուրքիայի հովանու ներքո, իրականություն է դառնում Ադրբեջանի զինված ուժերի մեծածավալ վերազինումը:

«Անսասան եղբայրություն-19» վտանգավոր կարգախոսով անցկացվող թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները` Հայաստանի սահմանի հարևանությամբ, անհանգստացնող են ու չարագուշակ:

Առավել ևս, երբ անտեսվում-արհամարհվում են հաճկատարի սեղանին դրված մտահոգիչ փաստերը`թուրքական զորամիավորումները, հատուկ նշանակության զինվորականներն ու հրահանգիչները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են ադրբեջանցի զինվորականներին:

Մինչ 2020-ի մարտի 2-ին Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,

Հայաստանի «գլուխը» զբաղված է ուտել-խմելով, հարբելով ու՞…

… ու արհամարհելով (գուցե` հրահանգը կատարելով) անտեսում է հայտնի փաստը. և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան տարիներ շարունակ ռեսուրս ու ջանքեր չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ դերակատարություն ունեցող կողմ դարձնելու խնդրով:

Մինչ ՀՀ քաղաքական շրջանակներն Անկարայում տեղի ունեցածը համարում են հայկական դիվանագիտության լուրջ ձախողում, «խորովածաբանական գիտությունների մագիստրոսը» հայտարարում է, թե իրենք լավ էլ գիտեն այդ պլանի մասին: Նաև գիտեն, թե «ինչ մոտեցումներով են աշխատում համանախագահները, քանի որ անձնապես են աշխատում նրանց հետ»:

Ինչը թարգմանաբար կնշանակի` Ալիև-Էրդողան երկյակի ողջ գործունեությունը ծավալվում է հայկական կողմի հոգեգարի աչալուրջ հսկողության ներքո: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ աշխատում է նրա իջեցրած շրջաբերականի տառին ու ոգուն համապատասխան:

Ժամանակ անց հոգեշեղվածը ներքինու ֆալցետը «միացրած», քիթ-բերան ջարդրտելով ԱԺ ամբիոնից մեյմունություն է անում, ըստ իրեն` փիլիսոփայում, թե.

«… բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը էդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցության, լիգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Էդ ի՜նչ էր: Այսինքն դուք մտածում էիք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի Ռուսաստանի համանախագահության և Մինսկի խմբի տասնը քանի անդամ, թե երկրների շահերը ընենց են համընկնում, հեսա իրանք գալու են էն նենց են անելու, էն նենց են անելու, էս սենց են անելու, էն նենց են անելու՞: Եթե էս տրամաբանությունից նայենք, մենք ընդհակառակը, ասըմ ա դու ուրեմը ոչ թե բան ես աշխարհաքաղաքական ինչ ե՞ս… քաղաքականության սուբյեկտ ես, այլ չգիտեմ լարից քցել են մեշոկի մեջ և այլն, և այլն: Կներեք, լավ էլ չի ասելը, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են էն կողմ: Էդ չեք նկատե՞լ: Բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհա-քաղաքական մրցակցություն»:

Քաղաքական մտքի գիգանտ օրենսդիրները հլու-հնազանդ նստած, լուռ լսում էին շիզոֆրենիկի հերթական սրացման «գոհարներն» ու նրանց շարքերում չգտնվեց իրեն հարգող մեկը, որ ընդմիջեր համապատասխան հաստատությունից փախած ու երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ հայտնվածին, թե.

- Պապանձվի՛ր, այ խելագար, քո տեղը հոգեբուժարանն է, նապոլեոնների, Հռոմի պապերի ու մյուս «մեծերի» համար նախատեսված պալատում:

Չգտնվեց այդ մեկը:

Նստածների փոխարեն ամոթից առավել կարմրատակեցին դահլիճի կարմիր աթոռները, որոնք տարբեր գումարումներում բազում ու բազմազան անկապությունների մարմիններ էին կրել իրենց նստատեղերին, բայց ո՛չ երբեք նման ստորաքարշ ընդոծինների:

Մի ամբողջ երկիր ծանրության ուժի ազդեցության փոխարեն աննորմալ մեկի կամքին հանձնված ազատ անկման օրենքներով առանց որևէ հակազդեցության ուղիղ դեպի կործանում է ընթանում ու չկա թեկուզ և մեկը, որ փորձի խոչընդոտել ամենակուլ այդ ընթացքը:

(հաջորդիվ`«Գլուխ 27-րդ»-ի շարունակությունը)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Բոլոր արձագանքները՝

22

Դիտվել է՝ 15521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ