ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 8

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 8
01.12.2024 | 17:02

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հաստատել է Ռուսաստանի և ԱՄՆ- ի միջև միջուկային հարվածների փոխանակման վտանգը: ՏԱՍՍ- ին տված հարցազրույցում մեկնաբանելով «Science Time» պարբերականի հոդվածը, որով ներկայացվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարվածների փոխանակման ենթադրյալ մոդելը, Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի թույլ չտա միջուկային զենքի կիրառմամբ ռազմական գործողությունների սկսում:

Ռուսաստանի և ԱՄՆ– ի միջև միջուկային հարվածների փոխանակման վտանգ կա
«Այն ամենը, ինչ պետք է ասել միջուկային զենքի կիրառման սցենարների վերաբերյալ, մեր կողմից ասված է, ասված Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, արտացոլված է Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության նորացված հիմունքներում,- նշել Է դիվանագետը։- Ասել, որ այս տեսակի վտանգը հեռացել է, դա կլինի ճշմարտության դեմ մեղք գործել: Ցավոք, այդ վտանգը գոյություն ունի»:
Ռյաբկովն ընդգծել է, որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է աղետալի սցենար թույլ չտալու համար, սակայն շատ բան կախված է Արևմուտքի որոշումներից: Նա հավելել է, որ արտասահմանյան ԶԼՄ- ներում առաջին անգամ չէ, որ փորձում են միջուկային դիմակայության մոդել ներկայացնել, այդ առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, բայց պետք է հաշվի առնել, որ «այսօր իրավիճակն իսկապես չափազանց բարդ է և սուր»:

Ռուսաստանն ունի բոլոր ռազմատեխնիկական միջոցներն Արևմուտքին պատասխանելու համար
Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է նաև, որ Մոսկվան պատրաստ է ռազմատեխնիկական միջոցներ օգտագործել ռուսական կողմի այլ փաստարկներն անտեսելու դեպքում Արևմուտքին խրատելու համար:
«ՀՕՊ համակարգերն արդյունավետ են, տեսնում եք ինչ է կատարվում,- ասել է Ռյաբկովը ՏԱՍՍ- ի հետ զրույցում։- Մենք ունենք հակազդեցության մասշտաբային միջոցներ՝ մեր հակառակորդներին խրատելու համար, քանի որ նրանք չեն հասկանում որևէ այլ փաստարկ»:
ՌԴ փոխարտգործնախարարն այսպես է պատասխանել Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքով շարունակվող հարվածները մեկնաբանելու խնդրանքին։ Նա նշել է նաև, որ արևմտյան երկրները լսում են ռուսական ուղերձները, սակայն նախընտրում են անտեսել դրանք:
«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ հարվածներին հակազդելու համար»,- հավելել է փոխնախարարը:
Ռյաբկովի խոսքերից դատելով, շուտով մենք կիմանանք Ուկրաինայի կարևոր թիրախներին ռուսական հիպերձայնային «Орешник» բալիստիկ հրթիռներով կամ մի այլ նորագույն զինատեսակով հարվածների մասին, որը ոչ միայն Կիևին, այլև Վաշինգտոնին, Լոնդոնին ու Փարիզին կարող է ստիպել համապատասխան հետևություններ կատարել:
«Ռուսաստանն, ամեն դեպքում, ամրության փորձարկումներ կանցնի, իսկ, ահա, կանցնե՞ն, արդյոք, ամրության փորձարկումներ մեր հակառակորդները, որոնք արբեցած զբաղվում են խաղադրույքների բարձրացմամբ և դրանց բարձրացման խաղով, ես մեծ կասկածներ ունեմ»,- նշել է փոխնախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ- ի համապատասխան հարցին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելը նշանակում է Արևմուտքի ուղղակի ներգրավում Ուկրաինայի հակամարտությունում: Պետության ղեկավարը նշել էր նաև, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի հարվածներին, պատասխանի բնույթը կախված կլինի թիրախի մասշտաբից:

ՆԱՏՕ- ի և Ռուսաստանի առնչությամբ իռլանդացի լրագրողի հարցերը
Արեւմուտքում երկու հարց են տվել ՆԱՏՕ- ի և Ռուսաստանի առնչությամբ: Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը Х սոցիալական ցանցում հարցեր է ուղղել ՆԱՏՕ- ի և Ռուսաստանի միջև հակամարտության սրման հետևանքների վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ի քանի՞ քաղաքական գործիչ կմահանա մարտերում, եթե նրանց հաջողվի պատերազմ սկսել Ռուսաստանի հետ,- հարցրել է նա:- Իսկ ձեզանից և ձեր երեխաներից քանի՞սն են զոհվելու մարտերում, եթե նրանց հաջողվի պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»:
Երկրորդ հարցն ուղղված է արևմտյան հասարակություններին; Բոուզը հիշեցրել է, որ Ռուսաստանին պետք է լուրջ ընդունել։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ- ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ և հանդիսանում են «կրակի հետ խաղ»:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ