Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք
(սկիզբը՝ այստեղ)
ՆԱՏՕ- ի բրյուսելյան կենտրոնակայանում այսօր և վաղը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների հերթական, բայց որոշ առումներով ոչ սովորական նիստն է:
Ուկրաինայի նախագահը՝ հայտնի ցեղի ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին, շատ լավ հասկանում է, թե իր ոճրագործության դիմաց ինչ է սպասվում իրեն Ուկրաինայի պարտության ու կապիտուլյացիայի դեպքում: Նա դրանից խույս տալու հնարավորություն է տեսնում ՆԱՏՕ- ին Ուկրաինայի անդամակցությամբ, թեկուզ և դրա գինը լինի ՆԱՏՕ- ի և Ռուսաստանի անմիջական, թեժ ու լայնամասշտաբ բախումը, այլ կերպ ասած, Երրորդ համաշխարհային պատերազմն իր միանգամայն կանխատեսելի ելքով՝ մարդկության ոչնչացմամբ:
Զելենսկին ուզում է ՆԱՏՕ- ին Ուկրաինայի լիիրավ անդամակցություն, ու մերժում դրա փոխարեն անվտանգության այլընտրանքային երաշխիքները: Ուկրաինան պաշտոնապես հրաժարվում է ՆԱՏՕ- ին անդամակցության այլընտրանքային երաշխիքներից. այս մասին այսօր, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հայտնել է ուկրաինական «Европейская правда» պարբերականը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթին:
Ըստ պարբերականի տվյալների, Ուկրաինայի ԱԳՆ- ն ՆԱՏՕ- ի նախարարական հանդիպման մեկնարկի օրն ընդարձակ հայտարարությամբ պաշտոնական դիրքորոշում է հրապարակել անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ: Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան մտադիր է այդ դիրքորոշումը ներկայացնել Բրյուսելում ՆԱՏՕ- ի նախարարական հանդիպման շրջանակներում:
«Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի համար անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև Ուկրաինայի և այլ պետությունների դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպող գործոնը միայն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է ՆԱՏՕ- ին»,- հայտարարությունից մեջբերում է կատարել պարբերականը:
Փաստաթղթում միաժամանակ ընդգծված է, որ Ուկրաինան նախապես հրաժարվում է անդամակցությանն այլընտրանքային ձևաչափերից։
«Ունենալով «Բուդապեշտի հուշագրի» դառը փորձը, մենք չենք համաձայնի ՆԱՏՕ- ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ոչ մի այլընտրանքի, փոխնակի կամ փոխարինողի»,- ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ- ն:
ՆԱՏՕ- ի հիշյալ նիստին մասնակցող Ուկրաինայի արտգործնախարարը, ԶԼՄ- ների տեղեկությունների համաձայն, ՆԱՏՕ- ին խնդրելու է Ուկրաինային դաշինք հրավիրել դաշինքի արտգործնախարարների ներկայիս հանդիպման ժամանակ, սակայն, դաշինքի մի շարք երկրների խոստովանությամբ, դա հազիվ թե հնարավոր լինի տեսանելի ապագայում։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր, թե ՆԱՏՕ- ում հայտարարել են, որ Ուկրաինային դաշինք հրավիրելու որոշման շուրջ կոնսենսուսի հասնելու համար կարող են շաբաթներ կամ ամիսներ պահանջվել:
Հավելենք, որ Զելենսկին դեմ է արտահայտվել Ուկրաինան դաշինք հրավիրելուն առանց կորցրած տարածքների, բայց միաժամանակ ընդունել է դրանք վերադարձնելու ուժերի բացակայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՆԱՏՕ- ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և ընդգծել, որ դաշինքին Կիևի անդամակցության ձգտումը և ռիսկերը դարձել են Հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկը։
Պուտինը ազմական գործողություններն ավարտելու և խաղաղ բանակցություններ սկսելու համար, ի թիվս այլ հայտնի պայմանների, Կիևին առաջարկել է հրաժարվել ՆԱՏՕ- ին անդամակցությունից ու լինել չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային զենքի կարգավիճակում։
Կրեմլն այսօր «սպառնալից իրադարձություն» է անվանել ՆԱՏՕ- ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը:
«Դա բացարձակապես հակասում է անվտանգության անբաժանելիության մասին մեր թեզին»,- ТАСС- ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել ի վնաս մյուսի անվտանգության:
«Հնարավոր այդպիսի որոշումը մեզ համար, իհարկե, անընդունելի է, քանի որ այն հանդիսանում է մեզ սպառնացող իրադարձություն։ Եվ դա չի վերացնում այն բանի բուն պատճառը, ինչ հիմա տեղի է ունենում, այն հանգամանքների բուն պատճառը, որոնք մեզ ստիպեցին գնալ Հատուկ ռազմական գործողության»։
Պեսկովը նաև ընդգծել է, որ անվտանգության անբաժանելիությունը «միջազգային հարաբերությունների անփոփոխ կանոն է», որով առաջնորդվում է Մոսկվան:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում Ուկրաինայի դիրքերի ամրապնդման քայլերը. այս մասին այսօր առավոտյան հայտարարել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում:
«Առաջիկա երկու օրերին կայանալիք հանդիպմանը մենք կկենտրոնանանք այն բանի վրա, որպեսզի համոզվենք, որ Ուկրաինան, երբ որոշի մտնել խաղաղ բանակցությունների մեջ, դա կանի ուժի դիրքերից»,- РБК- ի փոխանցմամբ , հայտարարել է նա: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար Կիևին անհրաժեշտ է ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել։
ՆԱՏՕ- ն պատրաստվում է օգնել Ուկրաինային հնարավոր բանակցություններում դիրքերն ուժեղացնելու հարցում, և նրան ռազմական աջակցություն կցուցաբերի, դա կքննարկվի նախարարական հանդիպման ժամանակ:
Ռյուտեն կրկնել է ավելի վաղ հնչած հայտարարությունները դաշնակիցների համաձայնության մասին, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ- ում է: Դրա համար նա «կամուրջ» է անվանել Կիևի համար անվտանգության երաշխիքների մասին դաշինքի անդամ որոշ երկրների երկկողմ համաձայնագրերը։ Դաշինքի և Ուկրաինայի մերձեցման գործընթացը «քայլ առ քայլ» ընթանում է, սակայն այժմ կարևոր է հենց ռազմական օգնությունը, ընդգծել է Ռյուտեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ- ի անդամ պետությունների արտգործնախարարների նիստում քննարկվելու է նաև ՌԴ Զինված ուժերի կողմից միջին հեռահարության «Орешник» հիպերձայնային բալիստիկ հրթիռի արձակման հարցը…
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ