ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

ՈՒ՞մ փողերով սպանվեցին ընկերս՝ տաղանդավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, և շատ ուրիշներ

ՈՒ՞մ փողերով սպանվեցին ընկերս՝ տաղանդավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, և շատ ուրիշներ
06.12.2024 | 20:14

ՈՒ՞մ փողերով սպանվեցին ընկերս՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը, և շատ ուրիշներ: Այս հարցի պատասխանն օրերս ստացվեց COVID- 19- ի հարցերով կոմիտեից, ահա այն հակիրճ՝ ԱՄՆ- ի…

Կորոնավիրուսը ստեղծվել է ՈՒհանի լաբորատորիայում, Միացյալ Նահանգների փողերով: Չինաստանի ՈՒհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտում ուսումնասիրությունները ֆինանսավորվել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Հիշենք, որ վիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է ՈՒհանում 2019 թ. դեկտեմբերին: 2020 թ. աշխարհը բախվեց COVID- 19 համավարակին, որը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց: Երեք տարի անց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համավարակի ավարտի մասին:
ԱՄՆ- ի Ներկայացուցիչների պալատի COVID- 19 հարցերով կոմիտեն օրերս, «Аргументы и факты»– ի տեղեկացմամբ, հրապարակել է զեկույց, ըստ որի, Միացյալ Նահանգները հովանավորել է Չինաստանում գտնվող լաբորատորիան, որտեղ նրանք զբաղվել են չղջիկների մոտ կորոնավիրուսների ուսումնասիրությամբ: Ավելին, փաստաթղթում նշված է, որ չինացի հետազոտողներն ուսումնասիրել են մարդկանց վարակելու հնարավորությունը: Իհարկե, էլի ԱՄՆ- ի փողերով:
Կոմիտեի նախագահ Բրեդ Վենստրուպը հստակեցրել է, որ զեկույցը պատրաստվել է 2023 թ. փետրվարից։
«Այս ժամանակաընթացքում մենք ավելի քան 100 նամակ ենք ուղարկել հետաքննություններով, անցկացրել ենք 38 հարցաքննություն և 25 լսում կամ հանդիպում, դիտել ենք ավելի քան մեկ միլիոն էջ փաստաթղթեր,- հայտարարել է նա։- Սա մինչ օրս անցկացված համավարակի առավել մանրակրկիտ վերանայումն է»:
Զեկույցում հստակ նշված է, որ ՈՒհանի վիրուսաբանության ինստիտուտում հետազոտությունները ֆինանսավորվել են ԱՄՆ- ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Փաստաթղթում նշվում է, և որ խոսքն այն հետազոտությունների մասին է, որոնք վերաբերում են կենդանուց մարդուն փոխանցվող «քիմերային» վիրուսների ստեղծման համար «գործառույթների ուժեղացմանը»:
ՈՒհանի մասնագետներն այս նոր վիրուսները մշակել են կորոնավիրուսային վարակների հիման վրա՝ կիրառելով «հակադարձ կլոնավորման մեթոդներ», ինչպես նաև գենետիկական ինժեներիա:
Վենստրուպը շեշտել է, որ COVID- 19- ը, հավանաբար, արտաքին միջավայրում հայտնվել է լաբորատորիայում «դժբախտ պատահարի» պատճառով: Նրա խոսքով՝ կատարվածը «դավադրություն» չէ։
Եթե դա նույնիսկ այդպես է, եթե նույնիսկ հավատանք ամերիկյան հիշյալ կոմիտեի ղեկավարին, ապա անձամբ ինձ և, կարծում եմ, գրեթե բոլորի համար, ովքեր կորուստներ են ունեցել համավարակի հետևանքով, վերջին հաշվով, միևնույնն է, տարբերություն չկա՝ աղետը, զոհերը դավադրությա՞ն հետևանք էին, թե ոչ: Նրանք այլևս մեզ հետ չեն:
Բայց հենց այստեղ էլ նկատենք Վենստրուպի խոսքում եղած հակասությունը. նա մի կողմից հայտարարել է, որ կատարվածը դավադրություն չէ, բայց և ընդամենը ենթադրել է, որ COVID- 19- ը լաբորատորիայից դուրս, արտաքին միջավայրում է հայտնվել, հավանաբար, «դժբախտ պատահարի» պատճառով: Կարելի է մտածել նաև՝ ինչ- որ վթարի, անսարքության, անփութության հետևանքով: Եթե անգամ այդպես է, բնականաբար, հարց է առաջանում՝ հետազոտությունների ամերիկյան ֆինանսավորողներին, պատվիրատուներին ո՞վ էր իրավունք տվել չինացի հետազոտողներին առաջադրել մարդկանց վարակելու հնարավորությունն ուսումնասիրելու խնդիր…
Ո՞վ էր իրավունք տվել բնության մեջ եղածի հետ այդպիսի խաղեր խաղալ և իրականացնել կենդանուց մարդուն փոխանցվող արհեստածին «քիմերային» վիրուսների ստեղծման համար գործառույթների ուժեղացմանը նպատակաուղղված հետազոտություններ… Եվ հեռակա ի՞նչ նպատակով է արվել այդ ամենը, եթե ոչ 2019 թ. դեկտեմբերին, երբ համարել են, որ եկել է պահը, լաբորատորիայից վիրուսը, իբրև «դժբախտ պատահարի» հետևանք, բաց թողնելուն…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ