Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա հանդիպումները և վերադարձել ԱՄՆ։ Առևտրային հարաբերությունների կամ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում երկկողմ հարաբերությունները՝ գրել է The Wall Street Journal-ը:               
 

Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով

Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով
13.03.2026 | 11:06

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ այն կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա», վտանգավոր կերպով հարվածում է Հայաստանի պետականության հիմքերին։

Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ստեղծման քաղաքական և իրավական հիմնարար փաստաթուղթն է։ Այն ձևակերպել է Հայաստանի անկախ պետականության քաղաքակրթական հիմքը՝ ինքնիշխանություն, ինքնորոշում և ազգային անվտանգության ապահովում։ Այդ փաստաթուղթը հաստատում է Հայաստանի պետականության շարունակականությունը և պատմական լեգիտիմությունը։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե այդ փաստաթուղթը կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա» և պետք է դուրս մնա նոր Սահմանադրությունից, նա փաստացի ապալեգիտիմացնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական փաստաթուղթը։ Սա պետականության հիմքերի վտանգավոր վերանայման փորձ է։

Առավել մտահոգիչ է այն, որ այս մոտեցումը գրեթե ամբողջությամբ համընկնում է Ադրբեջանի տարիներ շարունակ առաջ մղած քաղաքական նարատիվների հետ։ Բաքուն մշտապես պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն իբր պարունակում է հակաադրբեջանական դրույթներ։ Այդ պահանջը Ադրբեջանը վերածել է խաղաղության պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկի։

Այս պայմաններում Փաշինյանի հայտարարությունը այլ կերպ, քան Բաքվի պահանջների հրապարակային լեգիտիմացում, դժվար է ընկալել։ Նա, ըստ էության, բաց տեքստով ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով՝ հստակ ազդանշան տալով, որ իր իշխանության վերարտադրությունը պատրաստ է վճարել Հայաստանի պետականության հիմքերի վերանայման գնով։

Փաշինյանի խոսքում կա ևս մեկ՝ առավել վտանգավոր և խայտառակ շեշտադրում։ Նա փաստացի Հայաստանին է վերագրում հայ-ադրբեջանական հակամարտության «կոնֆլիկտային տրամաբանությունը»։ Այսինքն՝ այն, ինչ տարիներ շարունակ պնդել է ադրբեջանական քարոզչությունը, այժմ հնչում է Հայաստանի վարչապետի շուրթերով։

Սա հակապետական շրջադարձ է, որի միջոցով փորձ է արվում վերաձևակերպել հակամարտության պատմությունն այնպես, որ պատասխանատվության ծանրությունը տեղափոխվի հենց Հայաստանի վրա։

Երբ երկրի ղեկավարը սկսում է կասկածի տակ դնել պետության հիմնադիր փաստաթուղթը և դրա տրամաբանությունը ներկայացնել որպես «կոնֆլիկտի աղբյուր», դա պետականության ապամոնտաժման գործընթացի ազդարարում է։

Սա ճանապարհ է, որը կարող է Հայաստանը աստիճանաբար տանել դեպի մի վիճակ, որտեղ պետությունը կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունն ու վերածվում ադրբեջանական ենթապետության։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 16103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ