Մի՞թե Հայաստան է՛լ հաստատ չկա, և քեմալական հրդեհում այն ամբողջությամբ և առանց հետքի այրվել է, իսկ մենք՝ անօթևան հրդեհից, ապագայում ստիպված ենք լինելու կառուցել վայրի դաշտի վրա, դատարկ տեղում...
1920 թվականին Գյումրի քաղաքում էր գտնվում աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ ապրում էին ավելի քան 20 000 հայ որբեր, որոնց ծնողները սպանվել էին Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից...
1955 թ. աշնանը միտք հղացա քանդակելու Ավետիք Իսահակյանի պորտրեն: Այդ գիշեր ես համայա չքնեցի, ամբողջ ժամանակ մտածում էի, թե ինչ կոմպոզիցիայով եմ կատարելու այդ գործը, բայց, դժբախտաբար, ոչինչ չկարողացա գտնել...
-Գիտե՞ս` քանի անգամ եմ մեծ այգի տնկել։ Էս մեկը` վերջինը` էստեղ։ Ցուրտը չի տանի, չէ՞։ Ի՞նչ են գրում եղանակից, քուր ջան։
Տաքսու վարորդն է` արցախցի, պատկառելի տարիքի։ Մի քանի սերունդ այգի տնկած տարիքի է...
Էն օրը էս բուծիների նկարն աչքովս ընկավ, ու մտովի տեղափոխվեցի 2000-ականների սկիզբ. իմ տարեկից տղերքը հատկապես կփաստեն, որ առավոտից իրիկուն դրսերում խաղում էինք ու էնքան անհոգ էինք, որ ամառային արձակուրդները մի ողջ հավերժություն էին թվում մեզ...
Եղանակը շատ կասկածելի ցրտել ա։ Չգիտեմ, թե օդերևութաբաներեն դա ինչ ա նշանակում, բայց մեր լեզվով՝ կարծես թե գարունը փոշմանել ա։ Մարդ չգիտի՝ թեթև շորե՞րը հանի, թե՞ տոնածառը։
Եթե նայում ենք աշխարհում տիրող իրավիճակին, ապա տեսնում ենք, որ սառը պատերազմը, ԽՍՀՄ կոլապսը, ԱՄՆ-ի առաջնորդությամբ աշխարհի անկայուն ու կարճատև կյանքով միաբևեռությունը, ուկրաինական միջնորդավորված պատերազմը, Ռուսաստանի ու Չինաստանի գերտերությունների կարգավիճակ ստանալը և Եվրոպայի անկայուն վիճակը այդ գլոբալ անցման պրոցեսի բաղադրիչներն են միայն...