Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 
  • Թումանյանը  և  Հայոց եղեռնը

    Թումանյանը և Հայոց եղեռնը

    15.02.2025| 09:13
    Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում և ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլև նրա ամբողջ ընտանիքը: Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս
  • Երկրային եկամուտներ և երկնային բյուջե

    Երկրային եկամուտներ և երկնային բյուջե

    15.02.2025| 05:51
    Ես չգիտեմ՝ ամենավերջում մենք հայտարարագիր ներկայացնու՞մ ենք, թե՞ չէ՝ հարկեր վճարու՞մ ենք մեր երկրային եկամուտների համար, լցնու՞մ ենք երկնային բյուջեն։ Չգիտեմ։
  • Մեր Վալենտինը է՛ս է, էս է մեր սիրո տոնը

    Մեր Վալենտինը է՛ս է, էս է մեր սիրո տոնը

    14.02.2025| 14:27
    Ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛․․․ Պոետի գրչի տակից երևի երբեք ավելի կատարյալ բան դուրս չի եկել: Ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛․․․ Սա երևի էն ա, ինչը կոչում են զուտ պոեզիա՝ մի շունչ, մի ակնթարթ, մի ցնորք: էն ա, ինչը հնարավոր չի անգամ բառերի բաժանել, որովհետև, երբ բառն առանձնացնում ես, իմաստը կորցնում ա։ Սա վերլուծելի չի, ինչպես պարզ բառը, որից չես կարող ավելի փոքր իմաստակիր միավոր առանձնացնել, ինչպես զուտ գեղեցկությունը, որն անհնար ա մասերի բաժանել:
  • Պարզվում է` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարզ հարցերը երրորդ ընթերցումից են հասկանում կամ ... չեն հասկանում

    Պարզվում է` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարզ հարցերը երրորդ ընթերցումից են հասկանում կամ ... չեն հասկանում

    14.02.2025| 12:50
    ՈՒրեմն, Երևանի քաղաքապետարանին ՊԱՐԶԱԳՈՒՅՆ հարցում եմ ուղարկել: Հարցրել եմ, թե որքան է իմ բնակարանի տարեկան գույքահարկը և ինչպես է այն գոյացել:
  • Փող չկա, Ծիգրանիկ կա

    Փող չկա, Ծիգրանիկ կա

    14.02.2025| 11:48
    Քաղաք եմ իջնում: Խաչմերուկի մոտ մի մոլորված «ուղտ» վթարային վիճակ է ստեղծում:
  • Գաջեթներն ամեն ինչ անում են

    Գաջեթներն ամեն ինչ անում են

    13.02.2025| 10:47
    Գաջեթների դարում ենք ապրում, ինչ տեսակի գաջեթ ասես՝ չեն հնարել, մենակ թե քիչ մտածես ու քիչ շարժվես։ Մտնում ես էդ առցանց խանութների կայքերը, աչքերդ շաշանում են՝ էլ կախիչի վրա սրբիչը պահող սարք, էլ սոխ կտրելիս արցունքը սրբող սարք, էլ ձու կլպող սարք, գլուխ քորող սարք, ունիտազի կափարիչը բացող-փակող սարք, զուգարանի ջուրը քաշող սարք, մտքերը հավաքող ու հյուս անող սարք...
  • Անվճար նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են

    Անվճար նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են

    12.02.2025| 20:45
    Չինաստանի կառավարության կողմից 2013 թվականին Երևան քաղաքին ԱՆՎՃԱՐ նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են, ապա գնացել ու արդեն հասարակության նյութական միջոցների հաշվին դարձյալ չինական ավտոբուսներ են առել, իսկ հիմա այդ թանկարժեք գնումների պատճառաբանությամբ և Գազելների վերադարձի սպառնալիքով հասարակական տրանսպորտն են թանկացնում։
  • ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

    ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

    12.02.2025| 17:15
    Մի քանի կցկտուր վկայություններից պարզել եմ, որ Հրանտ Մաթևոսյանի չափ մեկ էլ Չարենցն էր ընկալել Անդրանիկին։ Դժվարահաճ Չարենցը։ Բայց Չարենցը կաշկանդված էր իր ժամանակով ու չարտահայտվեց։ Իսկ երբ կարելիություն եղավ արտահայտվելու՝ ընկալածները մեռել էին, սերունդներ էին անցել, լեգենդն էլ՝ խամրել։
  • Հրանտի օրը

    Հրանտի օրը

    12.02.2025| 13:36
    Երևի 1979 թիվն էր, երբ արդեն հրատարակվել էր Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»: Ես դեռ աշխատում էի Աբովյանի «Սիրիուս» գործարանում: Գիտե՞ք ինչն էր զարմանալի, որ մոտ տասը հազար աշխատող ունեցող գործարանի ոչ միայն ինժեներատեխնիկական անձնակազմը, այլև հսկայական թվով մարդիկ ոգևորված էին այդ գրքով: Պատմում էին իրար, քննարկում... Զարմանալի է, չէ՞, բայց այդպես էր:
  • Լարերը տեխնիկայի դարաշրջանի ռոմանտիկան են

    Լարերը տեխնիկայի դարաշրջանի ռոմանտիկան են

    11.02.2025| 13:48
    Լարեր, լարեր... Եթե քաոսային սարդոստայնի նման Երևանի փողոցներն ու բակերը պատած հաստ ու բարակ, երկար ու կարճ, սև ու սպիտակ, հատվող ու չհատվող լարերն իրար կապես, երևի մի քանի անգամ կարելի ա փաթաթել երկրագնդի շուրջը։ Լարերը քաղաքի դիմագծի անբաժանելի մասն են՝ ծածկում են քաղաքն՝ ինչպես քողը՝ ազնվազարմ տիկնոջ դեմքը։ Եթե լարախաղաց լինես, կարելի ա առանց ոտքդ գետնին կպցնելու շրջել ամբողջ Երևանում, ուր ասես՝ գնալ։