Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

ՊԵԿ-ը միանձ­ն­յա՞ է ո­րո­շել

ՊԵԿ-ը միանձ­ն­յա՞ է ո­րո­շել
29.09.2020 | 00:04

«Ներ­մուծ­վող հա­գուս­տի մաք­սա­զերծ­ման հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­նե­րը մեր դաշ­տում չեն»,- մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում ա­սա­ցին ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյու­նից։ Այլ կերպ ա­սած, մաք­սա­զերծ­ման, այ­սինքն, մաք­սա­յին վճար­նե­րի բարձ­րաց­ման հար­ցում ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան մա­տը խա­ռը չէ։ Ա­վե­լին, կա­ռա­վա­րու­թյա­նը մոտ կանգ­նած մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ, նման փո­փո­խու­թյուն սահ­ման­ված չէ նաև «Հար­կա­յին օ­րենս­գր­քով»։ Ա­յո ա­յո, այն նույն օ­րենս­գր­քով, ո­րի փո­փոխ­ված տար­բե­րա­կը վեր­ջերս էր ըն­դուն­վել։


Սա ա­վե­լի քան տա­րօ­րի­նակ է և բազ­մա­թիվ հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս։ Օ­րի­նակ, այս փո­փո­խու­թյու­նը ՊԵԿ-ը նա­խա­պես քն­նար­կե՞լ է կա­ռա­վա­րու­թյան հետ, ե­թե ա­յո, ա­պա ո՞ր գե­րա­տես­չու­թյան. «Սույն փո­փո­խու­թյու­նը նա­խա­տես­ված է ե­ղել շատ ա­վե­լի վաղ, սա­կայն հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ դա սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մանն ուղղ­ված ժա­մա­նա­կա­վոր մի­ջո­ցա­ռում էր, կա­ռա­վա­րու­թյունն ըն­դա­ռաջ է գնա­ցել և եր­կա­րաձ­գել այս փո­փո­խու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով ներ­մու­ծող­նե­րի հոր­դոր­նե­րը և խնդ­րան­քը, այդ փո­փո­խու­թյուն­նե­րի կի­րառ­ման ժամ­կետ­նե­րը հե­տաձգ­վել են ոչ մեկ ան­գամ, և, ի վեր­ջո, վերջ­նա­ժամ­կետ է սահ­ման­վել հու­նիս ա­մի­սը։ Սա­կայն, Covid-19-ով պայ­մա­նա­վոր­ված, ևս մեկ ան­գամ եր­կա­րաձգ­վել է մինչև սեպ­տեմ­բեր ա­մի­սը, քա­նի որ ան­վերջ ձգձ­գում­նե­րը չեն կար­գա­վո­րում առ­կա խն­դիր­նե­րը»,- մեր գրա­վոր հար­ցին ի պա­տաս­խան նշել են ՊԵԿ-ի լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյու­նից։ Կամ, ա­վե­լի ճիշտ է ա­սել, մեր պարզ հար­ցը մնա­ցել է ան­պա­տաս­խան, քա­նի որ չի աս­վում, թե կա­ռա­վա­րու­թյան ո՞ր ստո­րա­բա­ժան­ման հետ են քն­նար­կել այդ փո­փո­խու­թյու­նը։ ՊԵԿ-ին հի­շեց­նենք, իսկ մեր ըն­թեր­ցող­նե­րին տե­ղե­կաց­նենք, որ ՊԵԿ-ը կա­տա­րող մար­մին է, իսկ հար­կա­յին և մաք­սա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը մշա­կողն ու ա­ռա­ջար­կո­ղը ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյունն է։ Այս ի­րո­ղու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով էլ մենք ա­ռա­ջին հեր­թին դի­մե­ցինք ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն, ճշ­տե­լու նշ­ված փո­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ու նպա­տա­կը։ Սա­կայն պարզ­վեց, որ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյունն այս հար­ցում դաշ­տից դուրս է, իսկ թե ին­չու է այդ­պես ստաց­վել, ար­դեն այլ հարց է։
Այս պա­հին փաս­տը մեկն է՝ հա­գուս­տի առևտրի ո­լոր­տում այ­սօր­վա ճգ­նա­ժա­մի պա­տաս­խա­նա­տուն ՊԵԿ-ն է, քա­նի որ դրա մա­սին վկա­յում են փաս­տե­րը, ՊԵԿ-ն էլ, կա­րե­լի է ա­սել, չի հեր­քում դրանք։ Ըն­դու­նենք, որ ՊԵԿ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ փո­փոխ­վել են ներ­մուծ­վող հա­գուս­տի մաք­սա­յին վճար­նե­րի գնե­րը։ Հաշ­վարկ­վե՞լ է, ար­դյոք, թե այդ փո­փո­խու­թյու­նից հե­տո որ­քան լրա­ցու­ցիչ գու­մար կմուտ­քագր­վի պետ­բյու­ջե։ «Թուր­քիա­յից, Չի­նաս­տա­նից և ԱՄՆ-ից «Կար­գո մա­նի­ֆեստ» տար­բե­րա­կով ներ­մուծ­վող և ՀՀ տա­րած­քում տար­բեր տո­նա­վա­ճառ­նե­րում ի­րաց­վող հա­գուս­տե­ղե­նը տա­րի­ներ շա­րու­նակ հայ­տա­րա­րագր­վել է «1կգ-ի հաշ­վար­կի» մի­ջի­նաց­ված ար­ժե­քով, ո­րի դի­մաց գանձ­վել են հա­մա­պա­տաս­խան մաք­սա­յին վճար­ներ։ Այժմ, հա­մա­ձայն գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան, ներ­մուծ­վող յու­րա­քան­չյուր ապ­րանք պետք է հայ­տա­րա­րագր­վի ԱՏԳ ԱԱ հա­մա­պա­տաս­խան ծած­կագ­րով (կախ­ված ապ­րանք­նե­րի տե­սա­կից, ծագ­ման երկ­րից, պատ­րաստ­ման նյու­թե­րից), ո­րի հի­ման վրա կհաշ­վարկ­վեն ԵՏՀ խոր­հր­դի կող­մից հաս­տատ­ված միաս­նա­կան մաք­սա­յին սա­կագ­նով սահ­ման­ված մաք­սա­տուր­քե­րը։ Ար­դյուն­քում՝ մաք­սա­յին վճար­նե­րը, ըստ նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րի, կա­վե­լա­նան 1,5-2 ան­գամ՝ 1 կգ-ի հաշ­վար­կով»,- աս­վում է գրու­թյան մեջ։


Ար­դեն նկա­տե­ցիք, որ ՊԵԿ-ը մեր այս հար­ցին ևս հս­տակ պա­տաս­խան չու­նի։ Մեզ է ներ­կա­յաց­րել այն նույն հիմ­նա­վո­րու­մը, ինչն ար­դեն ե­րեք շա­բաթ շր­ջա­նառ­վում է լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Հի­շեց­նենք, որ չէինք հարց­րել, թե որն է այդ փո­փո­խու­թյան նպա­տա­կը, և քա­նի ան­գամ է բարձ­րա­ցել մաք­սա­յին վճա­րը։ Ար­դյո՞ք սա չի վկա­յում այն մա­սին, որ ՊԵԿ-ը, մինչ այս փո­փո­խու­թյու­նը, չի հաշ­վար­կել, թե որ­քա­նով կշա­հի կամ կտու­ժի պետ­բյու­ջեն։ Մի՞­թե սա կարևոր հարց չէր։


Հաս­կա­նա­լի է, որ Covid-19-ը հար­վա­ծել է բո­լոր եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րին, իսկ փոքր եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րի հա­մար այն ուղ­ղա­կի պա­տու­հաս է դար­ձել։ Սա­կայն ար­դյո՞ք ՊԵԿ-ի այս փո­փո­խու­թյու­նը կն­պաս­տի Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ա­ճին։ Գու­ցե պետ­բյու­ջե մի ո­րո­շա­կի գու­մար կմտ­նի, սա­կայն այն շատ կար­ճա­ժամ­կետ է­ֆեկտ կու­նե­նա։ Ա­ռանց այդ էլ մարդ­կանց գնո­ղու­նա­կու­թյու­նը կտ­րուկ նվա­զել է, բա­ցի այդ, մեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը փաս­տում են, որ ան­գամ գնո­ղու­նակ քա­ղա­քա­ցի­ներն այս պա­հին զերծ են մնում ի­րենց զգես­տա­պա­հա­րան­նե­րը նո­րաց­նե­լուց, զար­դա­տու­փե­րում զար­դեր ա­վե­լաց­նե­լուց, ին­չը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, ո­րով­հետև մարդն իր վաղ­վա օ­րը դժ­վար է պատ­կե­րաց­նում։ Այս ի­րա­վի­ճա­կում ՊԵԿ-ը նպաս­տում է Հա­յաս­տա­նում հա­գուս­տի թան­կաց­մա­նը. որ­քան բարձ­րա­նա մաք­սա­յին վճա­րը, այն­քան կա­վե­լա­նա տվյալ հա­գուս­տի վա­ճառ­քի գի­նը։ Կբարձ­րա­նա վա­ճառ­քի գի­նը՝ կն­վա­զի պա­հան­ջար­կը։ Կն­վա­զի պա­հան­ջար­կը՝ կտու­ժեն և՛ պետ­բյու­ջեն, և՛ տն­տե­սու­թյու­նը։


Այ­սօր ար­դեն հա­գուս­տի մի շարք փոքր խա­նութ­ներ փակ­վում են։ Ար­դյո՞ք իշ­խա­նու­թյուն­նե­րին ձեռն­տու է հա­գուս­տի առևտրի ո­լոր­տում փոքր և մի­ջին բիզ­նե­սի տա­պա­լու­մը։ Ի­հար­կե, ՊԵԿ-ի պա­տաս­խա­նա­տու­ներն այլ կար­ծի­քի են։ ՊԵԿ նա­խա­գա­հի տե­ղա­կա­լը բազ­միցս նշել է, որ նշ­ված փո­փո­խու­թյան նպա­տա­կը դաշ­տում հա­վա­սար պայ­ման­նե­րի ստեղ­ծումն է։ Մինչ­դեռ գոր­ծա­րար­նե­րը փաս­տում են, որ ա­ռանց այդ փո­փո­խու­թյան էլ պայ­ման­նե­րը հա­վա­սար են ե­ղել հի­շյալ բիզ­նե­սում։ Հի­մա ու՞մ հա­մե­մատ պայ­ման­նե­րը պետք է հա­վա­սար լի­նեն։ «Ան­հա­վա­սար պայ­ման­ներ ե­ղել են այն ներ­մու­ծող­նե­րի հա­մար, ո­րոնք այդ նույն կամ հա­ման­ման ապ­րանք­նե­րը հայ­տա­րա­րագ­րել են ճիշտ տե­ղե­կու­թյուն­նե­րով, յու­րա­քան­չյուր ապ­րան­քա­տե­սա­կի հա­մար սահ­ման­ված ԱՏԳ ԱԱ հա­մա­պա­տաս­խան ծած­կագ­րե­րով, վճա­րե­լով մաք­սա­յին վճար­նե­րը` ել­նե­լով այդ ծած­կագ­րե­րի հա­մար օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված հա­մա­պա­տաս­խան դրույ­քա­չա­փե­րից՝ մաք­սա­յին մարմ­նին ներ­կա­յաց­նե­լով մա­տա­կա­րա­րի կամ վա­ճա­ռո­ղի տրա­մադ­րած հա­մա­պա­տաս­խան առևտրա­յին փաս­տաթղ­թե­րը։ Ար­դի մո­տեց­ման ար­դյուն­քում դաշ­տը կլի­նի հա­վա­սար տվյալ ո­լոր­տի բո­լոր ներ­մու­ծող­նե­րի հա­մար անխ­տիր»,- աս­վում է ՊԵԿ-ի լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյան պա­տաս­խա­նում։ Մենք այս հիմ­նա­վո­րու­մը փոր­ձե­ցինք ճշ­տել հա­գուս­տի առևտուր ի­րա­կա­նաց­նող­նե­րից։ «Ա­վե­լի ան­հե­թեթ բան չէինք լսել, ինչ ու­զում, խո­սում են, ո­րով­հետև ի­րենց ստու­գող չկա»,- ա­սա­ցին։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 55191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ