ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մար­տի դաշ­տում զի­ջե­ցինք այն թուր­քե­րին, ո­րոնք 1990-94 թթ. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ տես­նե­լիս սար­սա­փա­հար փախ­չում էին

Մար­տի դաշ­տում զի­ջե­ցինք այն թուր­քե­րին, ո­րոնք 1990-94 թթ. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ տես­նե­լիս սար­սա­փա­հար փախ­չում էին
25.12.2020 | 00:43

Այս հրա­պա­րա­կու­մը սկ­սեմ ՀՀ ԳԱԱ նա­խա­գահ, ա­կա­դե­մի­կոս ՌԱ­ԴԻԿ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻՆ ուղղ­ված նա­մա­կով.

«Հար­գե­լի պա­րոն Մար­տի­րո­սյան

Ար­դեն հրա­պա­րա­կավ փաս­տել եմ («Ի­րա­տես» թիվ 57, 4 սեպ­տեմ­բե­րի, 2020 թ.), որ Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պա­սի­վու­թյունն է, ին­չը քո­ղար­կե­լու հա­մար ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյու­նը ստիպ­ված է տոր­պե­դա­հա­րել մեր երկ­րում ծն­վող գի­տատն­տե­սա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը։ Կար­ծում եմ՝ ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յիս կազ­մը պետք է լու­ծար­վի գիտ­նա­կան­նե­րի հա­մա­հայ­կա­կան հա­մա­ժո­ղո­վի կող­մից, և նոր, ա­վե­լի գոր­ծու­նյա կազմ ըն­տր­վի: ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը խոր­հր­դատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող Ձեր կա­ռույ­ցը դար­ձել է մեր երկ­րի գի­տա­կան ու տն­տե­սա­կան զար­գաց­ման հիմ­նա­կան խո­չըն­դո­տը: Ա­վե­լին, ՀՀ ԳԱԱ «Փոր­ձա­գի­տա­կան ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ի մի­ջո­ցով իր վրա է վերց­րել Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­ման աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կում պա­հե­լու ան­պատ­վա­բեր պար­տա­կա­նու­թյու­նը։ Պետք է վերջ տալ այս խայ­տա­ռա­կու­թյա­նը, վե­րա­դառ­նալ դե­պի համ­բար­ձու­մյա­նա­կան ա­կա­դե­միա ու հայ­կա­կան գի­տա­կան ողջ նե­րուժն ուղ­ղել հայ ժո­ղովր­դի բար­գա­վաճ­մա­նը նպաս­տող ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ Հա­յաս­տա­նում ու սփյուռ­քում: Պատ­րաստ եմ այս հար­ցը հա­սա­րա­կա­կան քն­նարկ­ման դնել ա­կա­դե­միա­կան հան­րու­թյան մաս­նակ­ցու­թյամբ:


Հար­գան­քով՝ Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ
«Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա» տն­տե­սա­կան հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրագ­րի հե­ղի­նակ, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր»։


Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ի չիք դարձ­րեց 30 տար­վա մեր միակ ձեռք­բե­րու­մը՝ Ար­ցա­խի ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը, հա­մոզ­ված եմ, որ այդ կո­րուս­տը ժա­մա­նա­կա­վոր է: Սա պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազմ էր՝ Պու­տին (Լավ­րով)-Ա­լիև-Փա­շի­նյան-էր­դո­ղան քա­ռյա­կի նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ և ծրագր­ված ել­քա­յին ար­դյունք­նե­րով: Բազ­մա­թիվ զո­հե­րը, վի­րա­վոր­ներն ու գե­րի­նե­րը (եր­կու կող­մից էլ) անհ­րա­ժեշ­տու­թյուն էին, որ­պես­զի մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից թաքց­վեր պա­տե­րազ­մի պայ­մա­նա­վոր­ված լի­նե­լը: Հե­տաքր­քիր է, թե ինչ­պես կար­ձա­գան­քի ԱՄՆ-ի նո­րըն­տիր նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը, ե­թե ջրի ե­րես դուրս գան պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը, պա­տե­րազմ, որ­տեղ խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ օգ­տա­գործ­վել են ար­գել­ված ֆոս­ֆո­րա­կան ու կա­սե­տա­յին զեն­քե­րը: Ի՞նչ հիմ­նա­րար պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ կհայ­տն­վեն Ռու­սաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան: Իմ կար­ծի­քով պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի գաղտ­նիք­նե­րը չբա­ցա­հայտ­վե­լու մտա­հո­գու­թյու­նից են բխում Փա­շի­նյա­նին պաշտ­պա­նե­լու Ա­լիևի և Պու­տի­նի ջան­քե­րը: Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Փա­շի­նյա­նը կանգ­նի ռազ­մա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ, նրան ուղ­ղա­կի կս­պա­նեն, ինչ­պես սպա­նե­ցին Կա­րեն Դե­միր­ճյա­նին ու մյուս­նե­րին: Չնա­յած մեզ հա­մար նսե­մա­ցու­ցիչ կա­պի­տու­լյա­ցիոն պայ­մա­նագ­րին, պետք է փաս­տել, որ կռ­վի դաշ­տում հայ զին­վո­րը չի պարտ­վել, նրան ուղ­ղա­կի դա­վա­ճա­նա­կան հար­ված են հասց­րել թի­կուն­քից: Հա­յոց բա­նա­կի հե­րո­սա­կան դի­մադ­րու­թյունն էր պատ­ճա­ռը, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան գե­րակ­շիռ ու­ժե­րի կող­մից նա­խա­տես­ված ա­րագ պա­տե­րազ­մը (բլիցկ­րի­գը) չս­տաց­վեց: Մեր պար­տու­թյու­նը կապ­ված էր հնա­րա­վոր կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի, Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ցար­ձակ դի­լե­տան­տիզ­մի և ան­թա­քույց դա­վա­ճա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը նաև պո­լի­գոն էր, որ­տեղ փոր­ձարկ­վե­ցին հին ու նոր պա­տե­րազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը՝ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի լայն կի­րառ­մամբ: Փաստ է, որ մեր զի­նա­նո­ցում առ­կա ռու­սա­կան ռազ­մա­կան տեխ­նի­կան չդի­մա­ցավ իս­րա­յե­լա-թուր­քա­կան ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան սպա­ռա­զի­նու­թյա­նը: Պետք է ըն­դու­նել այս ի­րո­ղու­թյու­նը, կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վե­րա­կանգ­նել ռազ­մա­կան բա­լան­սը և պատ­րաստ լի­նել նոր պա­տե­րազմ­նե­րին: Հա­յոց բա­նա­կը պետք է զի­նել ժա­մա­նա­կա­կից և թշ­նա­մու ու­նե­ցա­ծին գե­րա­զան­ցող ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով ու տեխ­նո­լո­գիա­նե­րով, դա հնա­րա­վոր է: Սա օգ­տա­կար կլի­նի նաև Ռու­սաս­տա­նի հա­մար, ո­րով­հետև, Ար­ցա­խի պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ռու­սա­կան ռազ­մա­կան տեխ­նի­կան բո­բիկ է, տա­կա­վին պատ­րաստ չէ լո­կալ պա­տե­րազմ­ներ վա­րե­լու հա­մար: Սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի հար­ցե­րում ռուս­նե­րը հիմ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը դարձ­րել են ի­րենց ա­տո­մա­յին զի­նա­նո­ցը ար­դիա­կա­նաց­նե­լու և զար­գաց­նե­լու վրա: Ռու­սա­կան ա­տո­մա­յին զեն­քի է­ֆեկ­տի­վու­թյու­նը կպարզ­վի միայն գլո­բալ պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ, սա էլ հարց է, թե ի­րա­կա­նու­թյան մեջ ինչ կս­տաց­վի:


Մեր հա­ջորդ քայ­լե­րը ճշ­տե­լու և ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կից ա­րագ դուրս գա­լու հա­մար պետք է հաս­կա­նանք, թե ին­չու 30 տա­րում մենք չու­նե­ցանք սե­փա­կան ար­տադ­րու­թյան ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա և ար­ցա­խյան պա­տե­րազ­մին ներ­կա­յա­ցանք ի­րենց դարն ապ­րած զի­նա­տե­սակ­նե­րով ու խրա­մա­տա­յին մար­տա­վա­րու­թյամբ: Հա­յաս­տա­նը, լի­նե­լով ին­ֆոր­մա­ցիոն տեխ­նո­լո­գիա­նե­րի կա­յա­ցած եր­կիր ¥ԽՍՀՄ տա­րի­նե­րին դա այդ­պես էր¤, չկա­րո­ղա­ցավ օգ­տա­գոր­ծել իր ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա ստեղ­ծե­լու հա­մար: 30 տա­րում ֆան­տաս­տիկ ձևով հա­ջո­ղեց­րինք ոչն­չաց­նել ԽՍՀՄ-ից մեզ բա­ժին հա­սած ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյունն իր 1500 գոր­ծա­րան­նե­րով ու մաս­նա­ճյու­ղե­րով: Կա­րող եմ մատ­նան­շել տաս­նյակ և ա­վե­լի գոր­ծա­րան­ներ, որ­տեղ հնա­րա­վոր էր կազ­մա­կեր­պել ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի և, մաս­նա­վո­րա­պես, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը, ա­վե­լի լա­վե­րը, քան պա­տե­րազ­մի դաշ­տում մեզ պար­տու­թյան մատ­նած թուր­քա­կան բայ­րաք­թար­ներն են: Ին­չու՞ մենք այդ­պես էլ չու­նե­ցանք հայ­կա­կան ար­տադ­րու­թյան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր, ո­րոնք կա­րող էին օգ­տա­գործ­վել ու ար­ցա­խյան պա­տե­րազ­մում ե­ղա­նակ ստեղ­ծել՝ ի հա­կակ­շիռ թուր­քա­կան ու իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի: Մենք դրանք կա­րող էինք ստեղ­ծել հայ մաս­նա­գետ­նե­րի մի­ջո­ցով՝ ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լով, օ­րի­նակ, Սպի­տա­կում՝ ու­նե­նա­լով նման ար­տադ­րա­տե­սակ­նե­րի հա­մար պատ­րաս­տի մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րան և Մի­խա­յիլ Աս­լա­նո­վիչ Պո­ղո­սյա­նի նման ա­վիա­կոն­ստ­րուկ­տոր: Մի­խա­յիլ Պո­ղո­սյա­նը միշտ պատ­րաստ է ե­ղել Հա­յաս­տա­նում նման ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Նրան հա­մո­զել էի, որ հայ­կա­կան ա­նօ­դա­չու սար­քե­րի ար­տադ­րու­թյու­նը կա­րե­լի է կազ­մա­կեր­պել Սպի­տա­կում, որ­տեղ կար ա­վիա­ցիոն տեխ­նի­կա­յի ար­տադ­րու­թյան պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող մե­քե­նա­շի­նա­կան հզոր գոր­ծա­րան: Մ. Պո­ղո­սյա­նը ար­մատ­նե­րով Ար­ցա­խից է, ու­նի ա­վիա­կոն­ստ­րուկ­տո­րի հա­րուստ կեն­սագ­րու­թյուն, ե­ղել է «Սու­խոյ» և «Միգ» ըն­կե­րու­թյուն­նե­րի գլ­խա­վոր տնօ­րեն, «Ա­վիա­կոն­ստ­րուկ­տոր­նե­րի միա­ցյալ կոր­պո­րա­ցիա­յի» նա­խա­գահ, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Ռու­սաս­տա­նի ԳԱ ա­կա­դե­մի­կոս, ՀՀ ԳԱԱ ար­տա­սահ­մա­նյան ան­դամ, ներ­կա­յումս Մոսկ­վա­յի ա­վիա­ցիոն ինս­տի­տու­տի ռեկ­տորն է: Մոտ օ­րերս տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր Նո­րայր Մու­րա­դյա­նը Մոսկ­վա­յում կհան­դի­պի Մի­խա­յիլ Աս­լա­նո­վի­չի հետ՝ քն­նար­կե­լու Հա­յաս­տա­նում ՄԱԻ-ի մաս­նա­ճյուղ բա­ցե­լու և Մոսկ­վա­յում ա­վիա­ցիոն գոր­ծի հայ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու խն­դի­րը՝ ու­սա­նող­նե­րի և աս­պի­րանտ­նե­րի տես­քով: Այս կա­պի­տու­լյա­ցիան դեռևս ո­չինչ չի նշա­նա­կում հայ ժո­ղովր­դի հա­մար, ա­մեն ինչ ա­վարտ­ված չէ, մեր հաղ­թա­նակ­նե­րը դեռ առջևում են, պետք է պատ­րաստ­վել և մշ­տա­պես պատ­րաստ լի­նել նոր պա­տե­րազմ­նե­րին, մեր ա­պա­գա հաղ­թա­նակ­նե­րին: Այս հար­ցե­րում շատ է կարևոր­վում սփյուռ­քի մեր մաս­նա­գետ­նե­րի ջան­քե­րի միա­վո­րու­մը, ո­րի մեկ­նար­կը տվեց այդ կա­պի­տու­լյա­ցիոն ակ­տը:


Իսկ ի՞նչ ճա­կա­տա­գիր ու­նե­ցավ Սպի­տա­կի մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նը, ո­րը կա­ռուց­վեց երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո՝ Նի­կո­լայ Ռիժ­կո­վի անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Ժա­մա­նակ չկորց­նե­լու հա­մար այն կա­ռուց­վեց Սպի­տա­կի քա­ղա­քա­յին ստա­դիո­նի տա­րած­քում, կա­ռուց­վեց և շա­հա­գործ­ման հան­ձն­վեց վեց տա­րի անց, 1995 թվին: Այն մեր տա­րա­ծաշր­ջա­նի ե­զա­կի ար­տադ­րա­կան կա­ռույց­նե­րից էր, ու­ներ եր­կու մաս­նա­շենք՝ 10 հա­զար և 4 հա­զար քմ ար­տադ­րա­կան մա­կե­րես­նե­րով և բո­լոր կո­մու­նի­կա­ցիոն հար­մա­րու­թյուն­նե­րով: Ին­ժե­ներ­նե­րը կհաս­կա­նան դրա ու­նի­կալ լի­նե­լը, ե­թե ի­մա­նան, որ մեծ կոր­պու­սում աշ­խա­տում էին վեց հզոր կամր­ջա­կա­յին ամ­բար­ձիչ­ներ: Սպի­տա­կի գոր­ծա­րա­նում կա­րե­լի էր ար­տադ­րել ինչ­պես արևա­յին սար­քեր, այն­պես էլ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը հայտ­նա­բե­րող և վնա­սա­զեր­ծող է­լեկտ­րաօպ­տի­կա­կան հա­մա­կար­գե­րի մեր տար­բե­րակ­նե­րը: Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը վնա­սա­զեր­ծե­լու հա­մար ռուս­նե­րը ստեղ­ծել են «Рересвет» ա­նու­նը ստա­ցած լա­զե­րա­յին հա­մա­կար­գը, ո­րի մա­սին Պու­տի­նը հա­ճախ է խո­սում: Նման լա­զե­րա­յին հա­մա­կարգ է ստեղծ­վել Ա­մե­րի­կա­յում՝ պրո­ֆե­սոր Ստե­փան Ե­սա­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ: Ստե­փա­նը մեր պո­լի­տեխ­նի­կի շր­ջա­նա­վարտ­նե­րից է, ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ե­կել էր Հա­յաս­տան՝ օգ­նու­թյան իր կոնկ­րետ ա­ռա­ջարկ­նե­րով, բայց պատ­շաճ ու­շադ­րու­թյան չար­ժա­նա­ցավ: Հե­տաքր­քիր ժո­ղո­վուրդ ենք, միշտ խո­սում ենք գի­տու­թյու­նից ու գիտ­նա­կան­նե­րից, բայց մշ­տա­պես հրա­ժար­վում ենք երկ­րի կարևոր գոր­ծե­րում նրանց ընդ­գր­կե­լու, նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը օգ­տա­գոր­ծե­լու ա­ռա­ջարկ­նե­րից, մինչև ե՞րբ: Հույս ու­նեմ, որ հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը կուղ­ղեն այդ սխա­լը:
2002 թվին, հա­մա­լի­րում, հա­մա­հայ­կա­կան հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում մի թռու­ցիկ հան­դի­պում ու­նե­ցա ա­վիա­կոն­ստ­րուկ­տոր Մի­խա­յիլ Պո­ղո­սյա­նի հետ, շատ դժ­գոհ էր Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նից, տա­րա­կու­սան­քի մեջ էր. «Ա­ռա­ջար­կում եմ կազ­մա­կեր­պել փոքր ինք­նա­թիռ­նե­րի ար­տադ­րու­թյուն, չեն ցան­կա­նում, միան­գա­մից մեծն են ու­զում, պա­տե­րազ­մող եր­կիր ենք, ա­մեն ինչ գնում է փոքր և ան­գամ ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րով պա­տե­րազմ­նե­րի, չեն հաս­կա­նում»: Նշեմ, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի գործ­նա­կան կի­րա­ռու­թյու­նը սկ­սե­ցին ա­մե­րի­կա­ցի­նե­րը 1995 թվին՝ Հա­րավս­լա­վիա­յի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Այս­տեղ ևս դա­վա­ճան­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը կար, նրանց մի­ջո­ցով թի­րա­խա­յին օ­բեկտ­նե­րի մոտ հա­տուկ սար­քեր (պե­լեն­գա­տոր­ներ) էին տե­ղադր­վում, ո­րոնց ուղ­ղու­թյամբ ճշգ­րիտ ռմ­բա­հա­րում էր կա­տար­վում: Մեր խե­լա­ցի գն­դա­պետ­նե­րից մե­կը պատ­մեց, որ իր տրա­մադ­րու­թյան տակ գտն­վող տեխ­նի­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի հար­ված­նե­րից չի տու­ժել, ո­րով­հետև հնա­րամ­տո­րեն օգ­տա­գոր­ծել է դրանց թի­րա­խա­վո­րու­մից շե­ղող ա­լյու­մի­նա­պատ բա­րակ թա­ղանթ­ներ: Հա­յի միտքն աշ­խա­տել է նաև պա­տե­րազ­մի ծանր օ­րե­րին:
Հի­մա պար­զենք, թե ինչ­պես և ին­չու քան­դե­ցին Սպի­տա­կի մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նը, ո­րը կա­րող էր դառ­նալ Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ ռազ­մա­կան գոր­ծա­րա­նը, մեզ նման պա­տե­րազ­մող երկ­րի հա­մար դա կարևոր նշա­նա­կու­թյուն կու­նե­նար: Բե­րեմ տվյալ հար­ցի վե­րա­բե­րյալ Լո­ռու մարզ­պե­տի բա­ցատ­րու­թյու­նը:


«Քաղ. Համ­լետ Դիլ­բա­րյա­նին
Ք. Սպի­տակ, Մյաս­նի­կյա­նի 33 վ/տնակ, հեռ. 096-48-11-14
ՀՀ ԱԺ Նա­խա­գա­հին ուղղ­ված Ձեր 16.08.2017 թ. հա­ղոր­դագ­րու­թյա­նը.
Հայտ­նում եմ, որ Լո­ռու մարզ­պե­տա­րա­նում քն­նարկ­վել են Ձեր հա­ղոր­դագ­րու­թյան մեջ բարձ­րաց­ված հար­ցե­րը և պարզ­վել է, որ «Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲԸ-ն, Սպի­տակ քա­ղա­քի Շա­հու­մյան 1 և 1ա հաս­ցեում գտն­վող ան­շարժ գույ­քը (շենք, շի­նու­թյուն­ներ և հո­ղա­մա­սեր) ձեռք է բե­րել 2009 թ. առք ու վա­ճառ­քի պայ­մա­նագ­րե­րով, և այն այժմ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով պատ­կա­նում է ըն­կե­րու­թյա­նը: Շի­նու­թյուն­նե­րի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը ո­րո­շե­լու հա­մար ըն­կե­րու­թյու­նը դի­մել է մաս­նա­գի­տաց­ված լի­ցեն­զա­վոր­ված կազ­մա­կեր­պու­թյա­նը, ըստ ո­րի տր­վել է տե­ղե­կանք՝ բո­լոր մաս­նա­շեն­քե­րի շի­նա­րա­րա­կան կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի տեխ­նի­կա­կան վի­ճա­կը դաս­վում է վնաս­վա­ծու­թյան 3-րդ աս­տի­ճա­նի, ըստ ո­րի կոմ­բի­նա­տը դի­մել է Սպի­տա­կի քա­ղա­քա­պե­տին խնդ­րան­քով, օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով տրա­մադ­րել քանդ­ման թույ­լտ­վու­թյուն, ո­րը տր­վել է 2017 թ. օ­գոս­տոս ամ­սին, և սկս­վել են շեն­քե­րի քանդ­ման աշ­խա­տանք­նե­րը: Հա­մա­ձայն «Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲԸ-ի և Սպի­տա­կի հա­մայն­քա­պե­տա­րա­նի միջև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան և շին­թույ­լտ­վու­թյան՝ ըն­կե­րու­թյու­նը պար­տա­վոր­վել է շի­նու­թյուն­նե­րից ա­զատ­ված տա­րած­քու­մ իր մի­ջոց­նե­րով կա­ռու­ցել մար­զա­դաշտ:
Մարզ­պետ Ար­թուր Նալ­բան­դյան»:


Այս­տեղ հար­ցե­րը շատ են, պա­տաս­խան­նե­րը չկան: Սպի­տա­կի մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նը գոր­ծար­կե­լու, այն­տեղ արևա­յին տեխ­նի­կա, հայ­կա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր ար­տադ­րե­լու և թշ­նա­մու ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը հայտ­նա­բե­րող ու ոչն­չաց­նող հա­մա­կար­գե­րի ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու հա­մար մեծ ջան­քեր թա­փե­ցի, բայց ո­չինչ չս­տաց­վեց: Հա­յաս­տա­նի մե­ծա­հա­րուստ­նե­րից շա­տե­րը վար­պե­տա­ցել են մեր գոր­ծա­րան­նե­րը քան­դե­լու ու ե­ղած-չե­ղա­ծը պար­սիկ­նե­րին, վրա­ցի­նե­րին ու թուր­քե­րին վա­ճա­ռե­լու գոր­ծում: Այդ մարդ­կանց եր­բեք չեմ հա­վա­տա­ցել, մի­թե նրանց դժ­վար էր հաս­կա­նալ, որ մի օր ստիպ­ված ենք լի­նե­լու պա­տե­րազ­մել ու կա­պի­տու­լյա­ցիա­յի խայ­տա­ռակ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով այդ օ­րե­րին Ա­բո­վյան փո­ղո­ցում պա­տա­հա­բար հան­դի­պե­ցի պատ­գա­մա­վոր Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, բա­ցատ­րե­ցի Սպի­տա­կի գոր­ծա­րա­նի խն­դի­րը, նշե­ցի նրա հույժ կարևո­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար, խնդ­րե­ցի, որ տեր կանգ­նի, որ ԱԺ-ում հարց բարձ­րաց­նի, թույլ չտա, որ այդ գոր­ծա­րա­նը քան­դեն, որ 100 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծա­րա­նը կես մի­լիոն դո­լա­րի մե­տա­ղի ջար­դոն չդարձ­նեն: Ոչ մի հե­տաք­րք­րու­թյուն ու բա­ցար­ձակ ան­տար­բե­րու­թյուն: Հաս­կա­ցա, որ պատ­գա­մա­վոր Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­նի­մաստ ու պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նից զուրկ մարդ է, նրա վար­չա­պետ դառ­նա­լը իս­կա­կան փոր­ձանք է դառ­նա­լու Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի հա­մար: Իսկ ի՞նչ են մտա­ծում «Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲԸ-ի սե­փա­կա­նա­տե­րե­րը ի­րենց հա­շիվ տա­լի՞ս են, որ Սյու­նի­քի հո­ղե­րը թշ­նա­մուն չտա­լու ներ­կա­յիս խն­դի­րը ուղ­ղա­կի կապ ու­նի 2017 թվին «Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲԸ-ի կող­մից Սպի­տա­կի մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նը քան­դե­լու հետ, ի՞նչ կլի­ներ, ե­թե մեզ հա­ջող­վեր, Մի­խա­յիլ Պո­ղո­սյա­նի հետ, կազ­մա­կեր­պել ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը, վս­տա­հա­բար հաղ­թել այս պա­տե­րազ­մում ու բա­նակ­ցու­թյուն­նե­րում հան­դես գալ թե­լադ­րո­ղի դիր­քե­րից: Այս­տեղ էլ կան դա­վադ­րու­թյան ու դա­վա­ճա­նու­թյան տար­րեր և, ընդ­հան­րա­պես, մեզ պետք է եր­կի­րը ա­զա­տել մեր է­գոիստ սե­փա­կա­նա­տե­րե­րից, դա­վա­ճան­նե­րից ու թուրք-անգ­լիա­կան լր­տես­նե­րից: Մեզ պետք է ա­զատ­վել նաև կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին թեր­թե­րից ի­մա­ցող նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նից: Հի­շեց­նեմ, որ ար­ցա­խյան պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ հրա­վիր­վեց, ո­րո­շու­մը չըն­դուն­վեց: Անգ­լիան` մեր նա­խա­գա­հի հա­րա­զատ եր­կի­րը, վե­տո դրեց այդ ո­րոշ­ման վրա: Հի­մա Ար­մեն Սարգ­սյա­նը հան­րա­մատ­չե­լի ձևով մեզ բա­ցատ­րում է, թե մենք ին­չու պարտ­վե­ցինք. «ո­րով­հետև մենք կռ­վում էինք 20-րդ դա­րի զեն­քով, իսկ Թուր­քիան՝ 21 դա­րի զեն­քով»: Մենք դա գի­տեինք, (ոզ­նին էլ դա գի­տեր) ու պատ­րաստ էինք ժա­մա­նա­կին տեխ­նո­լո­գիա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն մտց­նե­լու ա­պա­գա կռ­վի դաշ­տում, դա կա­րող էր ար­վել ֆի­զի­կոս նա­խա­գա­հի նա­խա­ձեռ­նու­թյամբ, բայց այդ նա­խա­ձեռ­նու­թյու­նը չե­ղավ, ո­րով­հետև ՀՀ ֆի­զի­կոս նա­խա­գա­հը ա­վե­լի կարևոր գոր­ծե­րով էր զբաղ­ված՝ ա­րա­բա­կան շեյ­խե­րի գլուխ­նե­րը յու­ղե­լով իր ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան լեկ­ցիա­նե­րով ու ձեռ­քի հետ գր­պա­նե­լով ՀՀ Նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի հա­մար նա­խա­տես­ված «Պո­ղո­սյան հիմ­նադ­րա­մի» փո­ղե­րը: Այն­պես որ մեր խն­դիր­նե­րը շատ են ու տա­րաբ­նույթ, դրանք պետք վեր­լու­ծել, հաս­կա­նալ ու հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել:


Մարզ­պե­տի պա­տաս­խան նա­մա­կում մի հե­տաքր­քիր բան էլ կար, տե­սեք թե ով է պայ­քա­րում Սպի­տա­կի գոր­ծա­րա­նը փր­կե­լու, գոր­ծա­րա­նը պա­հե­լու հա­մար: Համ­լետ Դիլ­բա­րյա­նը 90 տա­րե­կան թո­շա­կա­ռու է, ապ­րում է ք. Սպի­տակ, Մյաս­նի­կյա­նի 33 վ/տնակ հաս­ցեում, ա­սել է թե՝ վա­գոն-տնա­կում: Գոր­ծա­րա­նը չքան­դե­լու հար­ցով նրա հետ Երևա­նում նույ­նիսկ մա­մու­լի ա­սու­լիս ենք տվել: Պատ­կե­րաց­նենք, թե ուր ենք հա­սել. 90 տա­րե­կան քա­ղա­քա­ցին, ով դեռևս ապ­րում է վա­գոն-տնա­կում, պայ­քա­րում է գոր­ծա­րա­նը քան­դող մե­ծա­հա­րուստ սե­փա­կա­նա­տե­րե­րի դեմ, որ գոր­ծա­րա­նը մնա, որ աշ­խա­տի, որ պա­տե­րազ­մող Հա­յաս­տա­նի հա­մար ռազ­մա­կան տեխ­նի­կա ար­տադ­րի, որ ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ­ներ կերտ­վեն, որ մեր զին­վոր­նե­րը քիչ զոհ­վեն, որ Ադր­բե­ջա­նում հայ ռազ­մա­գե­րի­նե­րին չծաղ­րեն, որ աշ­խար­հի ա­ռաջ խայ­տա­ռակ չլի­նենք, որ հա­զա­րա­վոր հաշ­ման­դամ­ներ չու­նե­նանք, որ սևազ­գեստ մայ­րե­րը քիչ լի­նեն, որ, որ, որ... ո՞րն ա­սես: Սպի­տա­կի գոր­ծա­րա­նը քան­դե­լու ո­րո­շու­մը կա­յաց­վել է մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա, որ «բո­լոր մաս­նա­շեն­քե­րի շի­նա­րա­րա­կան կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի տեխ­նի­կա­կան վի­ճա­կը դաս­վում է վնաս­վա­ծու­թյան 3-րդ աս­տի­ճա­նի»: Նման ո­րո­շում­նե­րը Հա­յաս­տա­նում ար­վում են կա­շառ­քով՝ մի քա­նի հա­զար դո­լա­րի սահ­ման­նե­րում, այ­լա­պես այդ ան­հա­վա­նա­կան սու­տը, թե 9-բա­լա­նոց ար­տադ­րա­կան կոր­պուս­նե­րը հա­սել են 3-րդ աս­տի­ճա­նի վթա­րայ­նու­թյան վի­ճա­կի, չէր ծն­վի: Ի մի­ջի այ­լոց, փոր­ձա­գի­տա­կան այդ պո­չով ստե­րը հիմ­նա­կա­նում ծն­վում են ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի հա­մա­կար­գում գոր­ծող «Փոր­ձա­գի­տա­կան ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ում: Այդ հան­ցա­վոր կա­ռույցն իր ստե­րով սպա­սար­կում է Հա­յաս­տա­նի ողջ կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գը՝ դա­տա­րան­նե­րից սկ­սած, տն­տե­սա­կան կա­ռույց­նե­րով վեր­ջաց­րած:


Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ա­ռա­ջի­կա լո­կալ պա­տե­րազմ­նե­րում մեծ տեղ է տր­վե­լու ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի կի­րա­ռու­թյա­նը, մենք պետք է կա­րո­ղա­նա­նանք կազ­մա­կեր­պել դրանց զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյունն այն­պես, որ դրանք մի գլ­խով բարձր լի­նեն թուր­քա­կան և իս­րա­յե­լա­կան ա­նա­լոգ­նե­րից, դրա հնա­րա­վո­րու­թյու­նը մենք կու­նե­նանք, ե­թե աշ­խա­տենք սփյուռ­քի մեր գիտ­նական­նե­րի և ին­ժե­ներ­նե­րի հետ հա­մա­տեղ՝ նույն խնդ­րի շուր­ջը: Դրա մեկ­նար­կը ար­դեն տր­ված է, Հա­յաս­տան են ե­կել մե­ծա­թիվ հայ ին­ժե­ներ­ներ Հու­նաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յից և այլ եր­կր­նե­րից, ով­քեր պատ­րաստ են անվ­ճար աշ­խա­տե­լու հա­նուն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի: Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր ար­տադ­րե­լուց բա­ցի մենք պետք է մտա­ծենք թշ­նա­մու սար­քե­րը հայտ­նա­բե­րե­լու ու ոչն­չաց­նե­լու մա­սին: Դրա հնա­րա­վո­րու­թյու­նը կա: Այս հար­ցով ես դի­մել էի ՀՀ ՊՆ, մի շարք ա­նար­դյունք հան­դի­պում­ներ եմ ու­նե­ցել ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ: 2009 թվին, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի դեմ պայ­քա­րե­լու, մեր օ­դա­յին ու ցա­մա­քա­յին սահ­ման­նե­րը պաշտ­պա­նող տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ ստեղ­ծե­լու ա­ռա­ջար­կով դի­մել եմ ՀՀ ՊՆ ա­ռա­ջին տե­ղա­կալ Ա­րա Նա­զա­րյա­նին, նա ու­շա­դիր լսեց ինձ և ու­ղար­կեց սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի հար­ցով պա­տաս­խա­նա­տու գե­նե­րա­լի մոտ, գե­նե­րալն էլ լսեց ու ինձ ու­ղար­կեց ա­վե­լի պրո­ֆի­լա­յին գն­դա­պե­տի մոտ: Գն­դա­պե­տին ես ման­րա­մասն ներ­կա­յաց­րի օ­դա­յին ու ցա­մա­քա­յին սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար ա­ռա­ջարկ­վող է­լեկտ­րաօպ­տի­կա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տան­քի սկզ­բուն­քը. դրանք գերճ­շգ­րիտ պա­րա­բո­լա­կան հա­յե­լի­ներ են, ո­րոնք կա­րող են աշ­խա­տել ռա­դիո, օպ­տի­կա­կան և ա­կուս­տի­կա­կան դիա­պա­զոն­նե­րում, դրանք պար­զա­պես մեր կող­մից մշակ­ված արևա­յին սար­քերն են, ո­րոնք նա­խա­տես­վում են, օ­րի­նա­կի հա­մար, խո­րո­ված պատ­րաս­տե­լու հա­մար, բայց հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում կա­րող են ձևա­փոխ­վել և վե­րած­վել պաշտ­պա­նա­կան հզոր մի­ջոց­նե­րի: Ինձ թվաց, թե գն­դա­պետն ա­րագ ըն­կա­լեց գա­ղա­փա­րը, շատ ու­րա­խա­ցավ, ու­րա­խու­թյու­նից բե­րա­նը բաց­վեց մինչև ա­կանջ­նե­րը և հարց­րեց. «կա­րող ենք իմ «դա­չա­յի» հա­մար մի հատ խո­րո­ված ա­նող սարք ու­նե­նալ»: Ես ու­շա­դիր նա­յե­ցի նրան ու լռե­ցի, իմ հի­շո­ղու­թյան մեջ մնացին միայն նրա հաստ պռոշ­նե­րը, իս­կը խո­րո­ված ու­տո­ղի պռոշ­ներ էին, բութ հա­յացք ու խո­րո­ված ու­տո­ղի պռոշ­ներ ու­նե­ցող գն­դա­պետ, ինչ ա­սես. սա էր մեր ու­նե­ցած կադ­րը, ինչ սպա­սես նրա­նից: ՊՆ-ում էլ դա­տարկ մար­դիկ շատ կան, ո­րոնք միայն խան­գա­րում են բա­նա­կում աշ­խա­տող պրո­ֆե­սիո­նալ զին­վո­րա­կան­նե­րին ու ինձ նման մաս­նա­գետ­նե­րին այն­պես, որ մեր գյու­տե­րը մնան թղ­թի վրա, ա­ռաջ չգ­նան, տեղ չու­նե­նան: Ե­թե բա­նա­կում և ա­մե­նուր լի­նեին միայն պե­տա­կան մո­տե­ցում ու­նե­ցող հայ­րե­նա­սեր մար­դիկ, ո­րոնք պատ­րաստ լի­նեին մեր գիտ­նա­կան­նե­րի գյու­տե­րը ըն­դու­նե­լու, զար­գաց­նե­լու ու կյան­քի կո­չե­լու, ա­պա չէր ստաց­վի այն­պես, որ մար­տի դաշ­տում զի­ջեինք թուր­քե­րին, այն նույն թուր­քե­րին, ո­րոնք 1990-94 թվե­րի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ տես­նե­լիս սար­սա­փա­հար փախ­չում էին:

Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ

Հ. Գ. Իր ե­լույթ­նե­րից մե­կում Վազ­գեն Մա­նու­կյա­նը խո­սեց Հա­յաս­տա­նի խո­շոր տն­տե­սա­գետ­նե­րին հա­վա­քե­լու և նրանց հետ մեր տն­տե­սու­թյան զար­գաց­ման հար­ցե­րը քն­նար­կե­լու մա­սին: Վազ­գեն Մա­նու­կյա­նին բարձր եմ գնա­հա­տում, շատ հար­ցե­րում եմ նրա հետ հա­մա­միտ, բայց ոչ այս մե­կում: 30 տար­վա ըն­թաց­քում մեր խո­շոր տն­տե­սա­գետ­նե­րը այդ­պես էլ մի խե­լա­միտ ծրա­գիր չա­ռա­ջար­կե­ցին, ո­րով մենք կա­րո­ղա­նա­յինք ա­ռաջ գնալ, զար­գաց­նեինք մեր տն­տե­սու­թյու­նը, ստեղ­ծեինք դա­րի պա­հանջ­նե­րին բա­վա­րա­րող ար­դյու­նա­բե­րու­թյուն և այն­պի­սի ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյուն, ո­րի շնոր­հիվ մենք կա­րո­ղա­նա­յինք հաղ­թել ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, դա չի ար­վել, մեր տն­տե­սա­գետ­նե­րի ան­տե­ղյա­կու­թյան, դժ­վա­րին խն­դիր­նե­րը չպատ­կե­րաց­նե­լու պատ­ճա­ռով էր, որ կազ­մա­կերպ­ված ձևով տա­պալ­վեց խոր­հր­դա­յին երկ­րից մեզ բա­ժին հա­սած ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, այս ծանր ու բարդ ի­րա­վի­ճա­կում խո­շոր տն­տե­սա­գետ­նե­րը ա­ռա­ջար­կե­լու բան չու­նեն: Մեր ա­մե­նա­խո­շոր ու գլուխ­գոր­ծոց տն­տե­սա­գե­տը ՀՀ նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյանն է, ում թեթև ձեռ­քով դա­վա­ճան Նի­կոլ Փա­շի­նյա­նից ոչ պա­կաս դա­վա­ճան ԼՏՊ-ի հետ զրո­յաց­րին Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րա­կան պո­տեն­ցիա­լը, տա­պա­լե­ցին կա­յա­ցած ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը ու մեր ժո­ղովր­դին կանգ­նեց­րին փաս­տի ա­ռաջ: Բագ­րա­տյա­նին ես մե­ղադ­րում եմ նաև Ադր­բե­ջա­նին պա­տե­րազ­մը սկ­սե­լու «իշ­մա­րը» տա­լու հա­մար: Վազ­գեն Մա­նու­կյա­նը, ա­ռա­ջին հեր­թին, պետք է խոր­հր­դակ­ցի Հա­յաս­տա­նի ու սփյուռ­քի ին­ժե­նե­րա­կան հան­րու­թյան հետ, ո­րով­հետև մեր ի­րա­վի­ճա­կում տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը զուտ ին­ժե­նե­րա­կան-տեխ­նո­լո­գիա­կան խն­դիր է: Հի­մա հույժ կարևոր է, որ մեր տն­տե­սու­թյան «ա­ռաջ­նա­գի­ծը», տն­տե­սու­թյան ծան­րու­թյան կենտ­րո­նը տե­ղա­փոխ­վի սփյուռք, հի­մա մենք ու­նենք սփյուռ­քի ա­ռա­ջա­տար ին­ժե­ներ­նե­րի, չի­նա­կան ու արևմտյան բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ու տեխ­նի­կա­յի կա­րի­քը: Ար­դյու­նա­բե­րու­թյան և ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման գոր­ծը կա­րող ենք կազ­մա­կեր­պել Ռու­սաս­տա­նի հետն՝ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ճա­նա­պար­հով և մեր ստ­րա­տե­գիա­կան գոր­ծըն­կե­րոջն օգ­նե­լով լու­ծե­լու իր չլուծ­ված տեխ­նո­լո­գիա­կան խն­դիր­նե­րը:


Ցան­կա­նում եմ, որ 2021 թի­վը դառ­նա Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տն­տե­սա­կան զար­գաց­ման տա­րի, որ մենք կա­րո­ղա­նանք ոտ­քի կանգ­նել ու աշ­խար­հի ա­ռաջ փր­կել մեր դեմ­քը, ցույց տանք հա­յի կեն­սու­նա­կու­թյու­նը: Դա մեզ կհա­ջող­վի, ո­րով­հետև ու­նենք Կա­րին Տո­նո­յան մայ­րեր ու Մե­նուա Հով­հան­նի­սյա­նի նման հե­րոս որ­դի­ներ, ու­նենք մեր երկ­րի հոգ­սե­րով մտա­հոգ մի­լիո­նա­վոր ու հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցի­ներ՝ Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և սփյուռ­քում: Աստ­ված մեզ պա­հա­պան:

Դիտվել է՝ 71277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ