Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Ձեր որոնումները վարձատրված են

Ձեր որոնումները վարձատրված են
08.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 9
Տեր, բոլոր մարդիկ Քեզ են փնտրում:
Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում. միայն թե բոլորը չէ, որ գիտեն` ինչ են ուզում: Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են. և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես եմ:
Ձեր ամենամեծ ուրախությունը կգա այն ժամանակ, երբ կարողանաք ձեր կյանքով, ձեր տառապանքով, խոսքով ու սիրով փնտրողներին ապացուցել, որ իրենց տանջալի որոնումները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն Ինձ:
Օգտվեք Իմ օրինակից:
Հոգիներ փրկելու գործը` մեծագույն գործը, ձեզ թողեցի, որպեսզի հաղորդակցություն ունենաք Հորս հետ:
Ես գիտեի, որ մարդիկ չէին խուժելու Իմ թագավորությունը, և որ ոչ թե ամբոխի աղաղակը, այլ թույլ ու մեղմ ձայնը միայն պիտի համոզեր մարդկանց, որ Ես Աստծո Որդին եմ:
Ինչո՞ւ բազմություններով շրջապատվել զուր տեղը, երբ այդ շատերը առանձնապես չեն ցանկանում սովորել Ինձնից ու հետևել Ինձ: Հետևեք Քրիստոսին, աղոթքի համար հանգիստ ու լուռ վայրերը ընտրեք:
Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ