ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ասում են…

Ասում են…
19.03.2024 | 12:47

Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ, իսկ Դաշինքի պաշտոնական խոսնակները մեկ անգամ չէ, որ հանրային լավատեսություն են հայտնել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման Հայաստանի հեռանկարների վերաբերյալ։ Բայց Բրյուսելի շահերը միայն և բացառապես Հայաստանի արտաքին քաղաքականության «վերափոխման» վրա դնելը սխալ կլինի։ Դրանք շատ ավելի լայն են: Դաշինքը ցանկանում է դադարեցնել Երևանի և Բաքվի միջև նոր զինված հակամարտության հնարավորությունը և ապահովել տարածաշրջանային կարգուկանոն իր հովանու ներքո՝ Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությունը նվազագույնի հասցնելով։ Այստեղ, ինչպես ասում են, պատրանքներ չկան:

Սերգեյ Մարկեդոնով

Դիտվել է՝ 624712

Մեկնաբանություններ