Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Այլընտրանքային Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Այլընտրանքային Նոբելյան մրցանակի դափնեկիրները
23.09.2016 | 13:20

Ստոկհոլմում հրապարակվել են այլընտրանքային Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Հանուն արժանավայել կյանքի ու ժամանակակից խնդիրների լուծման տրվող պարգևին այս տարի արժանացել են սիրիական կամավորական կազմակերպություններից մեկը, որն ավելի քան երեք տարի է՝ օգնում է քաղաքացիական պատերազմի մեջ ապրող մարդկանց, թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթն ու ռուս իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան, որ արդեն 25 տարի է՝ աջակցում է փախստականներին ու միգրանտներին:

Մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն շվեդական կրոն՝ մոտ 350 հազար դոլար:

Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ