16.10.2014|
15:21
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի ժողովրդին՝ կոչ անելով ստեղծել միասնական հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական պատկանելությունից և հայացքներից, կկարողանա արտահայտել երկրի ապագայի մասին իր պատկերացումները և համընդհանուր վերլուծության արդյունքում ստեղծել «երկրի և հասարակության զարգացման ամենաարդյունավետ մոդելը»։