Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր Աբու Դաբիում տեղի ունեցող ուղիղ երկխոսությունը։ «Հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որը կդառնա շատ կարևոր գործոն և կանխատեսելիություն, կայունություն ու խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հոգեվիճակ

Հոգեվիճակ
30.09.2024 | 19:38

Վաղու՜ց հեռացել եմ ինձանից,

Ես ինձ նման չեմ,

Պապերիս տունն եմ լքել քարից՝

Աշխարհաբնակ եմ...

Գալիս եմ երբեմն ինքս ինձ հյուր՝

Կարոտով ու սիրով,

Մտնում եմ ամոթխած ու հուզված,

Հեռանում եմ խռով...

Մեղավոր եմ թեպետ ինքս ինձ մոտ՝

Թողել եմ ինձ մենակ,

Բայց էլ առաջվանը չեմ դառնում,

Տանջվու՜մ եմ շարունակ...

Ասում են՝ մի կյանք ես ապրելու,

Հաճույքով վայելի՜ր,

Բայց ուրիշի տանն ինչպե՞ս ապրեմ՝

Ինձ արած բնավեր...

Գալիս եմ... Թակելու եմ դուռս,

Ընդունե՜մ ինքս ինձ,

Թող խնդա՜մ ու լացեմ ինքս ինձ մոտ՝

Չմեռնե՜մ կարոտից...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4106

Մեկնաբանություններ